Յանկա Բրիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յանկա Բրիլ
Брыль Иван Антонович 1985.jpg
Ծնվել էհուլիսի 22 (օգոստոսի 4), 1917
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհուլիսի 25, 2006(2006-07-25) (89 տարեկանում)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուս
Մասնագիտությունգրող, մանկագիր, արձակագիր և թարգմանիչ
Լեզուբելառուսերեն
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Belarus.svg Բելառուս
Ժանրերպատմվածք և վիպակ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ՊարգևներՍտալինյան մրցանակ «Պատվո նշան» շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ

Յանկա Բրիլ (Իվան Անտոնովիչ Բրիլ, բելառուս․՝  Іван Антонавіч Брыль, հուլիսի 22 (օգոստոսի 4), 1917, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 25, 2006(2006-07-25), Մինսկ, Բելառուս), բելառուս գրող: Բելառուսական ԽՍՀ ժողովրդական գրող (1981)։ Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1952Յակուբ Կոլասի անվան Բելառուսի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1982ԽՍՀՄ գրողների միության անդամ (1945)։ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ (1994)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանկա Բրիլը ծնվել է 1917 թվականին Օդեսայում, երկաթուղայինի ընտանիքում։ 1922 թվականին ծնողների հետ միասին տեղափոխվել է նրանց հայրենի Արևմտյան Բելառուս։ 1931 թվականին ավարտել է լեհական յոթնամյա դպրոց, ընդունվել գիմնազիա, սակայն չի կարողացել ուսումը շարունակել ֆինանսական դժվարությունների պատճառով։ Ինքնուս կրթություն է ստացել։ 1938 թվականին բանաստեղծություններ և լրագրական հոդվածներ է հրատարակել վիլնյուս-բելառուսյան «Шлях моладзі» («Երիտասարդության ուղին») ամսագրում։

1939 թվականին զորակոչվել է լեհական բանակ, ծառայել ծովային հետևակում։ 1939 թվականի սեպտեմբերին Գդինյա քաղաղքի մոտ գերեվարվել է գերմանացիների կողմից, 1941 թվականի աշնանը փախել է և հասել հայրենիք, միացել խորհրդային պարտիզաններին։ 1942 թվականի հոկտեմբերին եղել է Ժուկովի անվան պարտիզանական ջոկատում, 1944 թվականի հուլիսից՝ «Կոմսոմոլեց» պարտիզանական-հետախուզական ջոկատի անդամ, «Сцяг свабоды» («Ազատության դրոշ», Մինսկի ընդհատակյա շրջկոմի օրգանը) թերթի և «Партызанскае жыгала» («Պարտիզանական խայթոց») երգիծական թռուցիկի խմբագիրը։ 1944 թվականի սեպտեմբերին ապրել է Մինսկում, աշխատել «Раздавім фашысцкую гадзіну» թերթ-պլակատի խմբագրությունում, «Вожык» («Ոզնի»), «Маладосць» («Երիտասարդություն»), «Полымя» («Բոց») ամսագրերում, Բելառուսի ԽՍՀ պետական հրատարակչությունում։

1945 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1966-1971 թվականներին եղել է Բելառուսի ԽՍՀ գրողների միության վարչության քարտուղարը։ Երկու անգամ ընտրվել է Բելառուսի Գերագույն խորհրդի պատգամավոր (1963-1967, 1980-1985)։ «ԽՍՀՄ - Կանադա» (1967-1990) Բելառուսի ընկերության մասնաճյուղի նախագահ։

Մահացել է 2006 թվականի հուլիսի 25-ին, Մինսկում։ Թաղված է Կոլոդիշ ավանի գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին հրատարակվել է «Պատմվածքներ» ժողովածուն, այնուհետև լույս են տեսել մի շարք արձակ գործեր, պատմվածքների ու ակնարկների ժողովածուներ, վիպակներ, վեպեր, ինչպես նաև գրքեր երեխաների համար[3]:

  • «Լորենին ու թխկին», 1949
  • «Կանաչ դպրոց», 1951
  • «Պայծառ առավոտ», 1954
  • «Հասունության սկիզբը», 1957
  • «Մի բուռ արևի ճառագայթ», 1968
  • «Առաջին ձյուն», 1977
  • «Ընտանիքում», 1976

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիլը թարգմանություններ է կատարել ռուսերենից, ուկրաիներենից, լեհերենից: Նրա թարգմանությամբ բելառուսերեն հրատարակվել են Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկու, Պավել Բաժովի ստեղծագործությունները։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշան (1967, 1977)
  • Հայրենական պատերազմում II աստիճանի շքանշան (1985)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1987)
  • «Պատվո նշան» շքանշան (1955)
  • Պարգևատրվել է խորհրդային և լեհական մեդալներով
  • Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ (1952)
  • Յակուբ Կոլասի անվան Բելառուսի ԽՍՀ պետական մրցանակ (1982)
  • Յակուբ Կոլասի անվան գրական մրցանակ (1963)
  • Վ. Պետշակի անվան մրցանակ լեհական գրականության թարգմանության և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար
  • Բելառուսի ԽՍՀ ժողովրդական գրող (1981)
  • Ֆրանցիսկ Սկորինա մեդալ (1996)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինսկի փողոցներից մեկը կոչվում է Յանկա Բրիլի անունով[4]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Калеснік, Ул. А. Янка Брыль : Нарыс жыцця і творчасці / Ул. А. Калеснік. - Мінск : Народная асвета, 1990. - 255 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Брыль Янка // Большая советская энциклопедия: [в 30 т.], [30 cilddə] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Янка Брыль // Беларускія пісьменнікі (1917-1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. - Мінск : Мастацкая літаратура, 1994. - С. 65-67.
  3. Հանուն բարեկամության «Կամուրջ», Բելառուսական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979, 279 էջ
  4. Вулица.бай - Улица Янки Брыля