Մուսա Վագե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մուսսա Վագեից)
Մուսա Վագե
ֆր.՝ Moussa Wagué
Անձնական տվյալներ
Ազգությունը սենեգալցի
Քաղաքացիությունը  Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 4, 1998(1998-10-04)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Բիգնոնա, Ziguinchor, Սենեգալ
Հասակ 177 սմ
Քաշ 73 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Էյպեն
Համար 15
Պատանեկան կարիերա
2014-2016 Կատար Ասպիրի ակադեմիա
2016-2017 Բելգիա Էյպեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2017—մ.հ. Բելգիա Էյպեն 40 (1)
Ազգային հավաքական
2015 Սենեգալ Սենեգալ (մինչև 20) 7 (0)
2015 Սենեգալ Սենեգալ (մինչև 23) 5 (0)
2017—մ.հ. Սենեգալ Սենեգալ 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մուսա Վագե (ֆր.՝ Moussa Wagué, հոկտեմբերի 4, 1998(1998-10-04)[1], Բիգնոնա, Ziguinchor, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, «Էյպեն» ակումբի և Սենեգալի հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վագեն իր կարիերան սկսել է կատարական «Ասպիրի» ակադեմիայում։ 2017 թվականին նա պայմանագիր է ստորագրել բելգիական «Էյպեն» ակումբի հետ։ Հունվարի 21-ին՝ «Գենկ» ակումբի դեմ խաղում, Մուսան կատարել է իր նորամուտը Ժյուպիլե լիգայում[2]։ Փետրվարի 18-ին «Կորտրեյկ» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Էյպեն» ակումբի կազմում[3]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի Սենեգալի երիտասարդական հավաքականի կազմում Վագեն մասնակցել է Նոր Զելանդիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Պորտուգալիայի[4], Կոլումբիայի[5], Կատարի[6], Ուկրաինայի[7], Ուզբեկստանի[8], Բրազիլիայի[9] և Մալիի հավաքականների դեմ խաղերին[10]։ Նույն տարում Սենեգալի օլիմպիական հավաքականի կազմում Մուսան մասնակցել է Աֆրիկայի Գավաթի մինչև 23 տարեկանների խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Թունիսի[11], Զամբիայի[12], Նիգերիայի[13] և երկու անգամ էլ ՀԱՀ-ի հավաքականների դեմ խաղերին[14][15]։

2017 թվականի մարտի 23-ին Նիգերիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Վագեն կատարել է իր նորամուտը Սենեգալի հավաքական կազմում[16][17][18]։

2018 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Մուսա Վագեն ընդգրկվել է Սենեգալի հավաքականի հայտացուցակում (23 ֆուտբոլիստ)՝ մասնակցելու նույն թվականին Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը[19]։ Վագեն գոլ է խփել Ճապոնիայի հավաքականի դեմ խաղում՝ դառնալով գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ աֆրիկացին ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Էյպեն VS. Գենկ 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 21.
  3. «Էյպեն VS. Կորտրեյկ 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 18.
  4. «Պորտուգալիա (մինչև 20) VS. Սենեգալ (մինչև 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 31.
  5. «Սենեգալ (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 3.
  6. «Սենեգալ (մինչև 20) VS. Կատար (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 6.
  7. «Ուկրաինա (մինչև 20) VS. Սենեգալ (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 10.
  8. «Ուզբեկստան (մինչև 20) VS. Սենեգալ (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 14.
  9. «Բրազիլիա (մինչև 20) VS. Սենեգալ (մինչև 20) 5:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 17.
  10. «Սենեգալ (մինչև 20) VS. Մալի (մինչև 20) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 20.
  11. «Թունիս (մինչև 23) VS. Սենեգալ (մինչև 23) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 1.
  12. «Սենեգալ (մինչև 23) VS. Զամբիա (մինչև 23) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 4.
  13. «Սենեգալ (մինչև 23) VS. Նիգերիա (մինչև 23) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 9.
  14. «Սենեգալ (մինչև 23) VS. ՀԱՀ (մինչև 23) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 28.
  15. «Սենեգալ (մինչև 23) VS. ՀԱՀ (մինչև 23) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 12.
  16. «Նիգերիա VS. Սենեգալ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 23.
  17. «Nigeria v Senegal». BBC Sport. BBC. 2017 թ․ մարտի 23.
  18. La Rédaction (2007 թ․ մարտի 23). «Amical : Nigeria et Sénégal se quittent bons amis». Afrik Foot. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  19. «Revealed: Every World Cup 2018 squad - final 23-man lists». Goal.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  20. «Wague And Honda Make History With World Cup Goals». BeIN Sports. 2018 թ․ հունիսի 24. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսա Վագե» հոդվածին։