Մուհամեդ Ասիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամեդ Ասիմով
տաջ.՝ Муҳаммад Осимӣ
Ծնվել էսեպտեմբերի 1, 1920(1920-09-01)[1][2]
Խուջանդ, Samarkand Oblast, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհուլիսի 29, 1996(1996-07-29)[2] (75 տարեկան)
Դուշանբե, Տաջիկստան
ԳերեզմանLuchob Park
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Տաջիկստան
Մասնագիտությունփիլիսոփա, քաղաքական գործիչ, cultural studies scholar, համալսարանի դասախոս, խմբագիր, թարգմանիչ և կրթության նախարար
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, փիլիսոփայության պատմություն[3], philosophical movement?[3], մշակութաբանություն[3], քաղաքականություն[3], public education?[3] և translation into Russian?[3]
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍամարղանդի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինտաջիկերեն և ռուսերեն[3]
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ և «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ

Մուհամեդ Սայֆիտդինովիչ Ասիմով (տաջ.՝ Муҳаммад Сайфиддинович Осимӣ, սեպտեմբերի 1, 1920(1920-09-01)[1][2], Խուջանդ, Samarkand Oblast, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 29, 1996(1996-07-29)[2], Դուշանբե, Տաջիկստան), տաջիկ փիլիսոփա։ Տաջիկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965), Տաջիկական ԽՍՀ ԳԱ պրեզիդենտ (1965 թ.-ից)։ ԽՍԿԿ անդամ 1945 թ.-ից։

Ծնվել է սեպտեմբերի 1-ին, Խուջանդ (նախկինում՝ Լենինաբադ) քաղաքում։ 1941 թվականին ավարտել է Սամարղանդի պետական համալսարանը։ Գրել է «Մատերիան և աշխարհի ֆիզիկական պատկերը» (1966), «Փիլիսոփայական մտածողության առաջացումը» (1970) աշխատությունները։ Սասնակցել է Վ. Ի. Լենինի «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ», «Փիլիսոփայական տետրակներ» գրքերի տաջիկերեն թարգմանությանը։ Ասիմովը հոդվածներ է գրել Աբու Ալի իբն Սինայի, Օմար Խայամի և Ջամիի փիլիսոփայական հայացքների մասին։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին[4]։

1946‒1952 թթ. պաշտոնավարել է որպես Լենինաբադի մանկավարժական ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1956‒1962 թթ.՝ Ստալինաբադի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր, 1962‒1965 թթ.՝ Տաջիկական ԽՍՀ ժողովրդական կրթության նախարար։ 1966-1989 թվականներին ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր[5][6][7][8][9]։ Եղել է տաջիկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագիրը։

1996 թվականի հուլիսի 27-ին աշխատավայր գնալու ճանապարհին սպանվել է անհայտ անձի արձակած կրակոցից։

1997 թվականին Տաջիկստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տաջիկական տեխնիկական համալսարանին շնորհվել է Մուհամեդ Ասիմովի անունը։

Պարգևատրվել է Լենինի 2 և ԽՍՀՄ այլ շքանշաններով, մեդալներով։

Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Асари барчастаи философия и марксисти (Дар бораи асари В. И. Ленин «Материализм и эмпириокритицизм|Материализм ва эмпириокритицизм»), [Душанбе], 1960;
  • Материя ва тасвири физикииолам, Душанбе, 1966;
  • Русско-таджикский терминологический философский словарь. Душанбе, 1966. [В соавт.];
  • Пайдоиш ва инкишофи таффакури фалсафи, Душанбе, 1970.
  • Возникновение и становление философского мышления. Душанбе, 1970;
  • Понятие материи и проблемы физической реальности (докторская диссертация). 1971.
  • Авиценна и мировая цивилизация // Народы Азии и Африки. 1980. № 5;
  • Исторический прогресс социалистических наций. [В соавт.]. М., 1987.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Асимов Мухамед Сайфитдинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. «Подвиг народа». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
  5. «Список депутатов Верховного Совета СССР 7 созыва». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  6. «Список депутатов Верховного Совета СССР 8 созыва». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  7. Книга:Депутаты Верховного Совета СССР 9 созыва, с. 36.
  8. «Список депутатов Верховного Совета СССР 10 созыва». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  9. «Список депутатов Верховного Совета СССР 11 созыва». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 562