Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը
Տեսակգիրք
ԺանրԳիտահանրամատչելի գրականություն
Բնօրինակ լեզուհայերեն
ԽմբագիրՄուրադ Հասրաթյան
ՀրատարակիչNewmag հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2022

«Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը», հայ գրականագետ Աելիտա Դոլուխանյանի գիտական գիրքը, որը հրատարակվել է 2022 թվականին Newmag հրատարակչությունում, «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ Գրքի խմբագիրը Մորուս Հասրաթյանի որդին է՝ ճարտարապետության պատմաբան Մուրադ Հասրաթյանը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի հեղինակը՝ Աելիտա Դոլուխանյանը, եղել է Մորուս Հասրաթյանի ուսանողներից։ Նա գրքում ներկայացրել է պատմաբան և բանասեր Մորուս Հասրաթյանի ծանր կյանքի մասին։ Հեղինակն անդրադարձել է նաև, թե ինչպես է Չարենցի և Բակունցի ընկեր Հասրաթյանը համարձակվել ընկերներին պաշտպանել ստալինյան բռնաճնշումներից[1]։ Նա առանց վախենալու մասնակցել է Կոմիտասի հուղարկավորությանը, փակ կինոդիտման ժամանակ գովել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմը։ Գրքում խոսում է նաև այն մասին, որ Հասրաթյանը բրիտանական թանգարանին ստիպել է փոխել «Անահիտ» արձանի գրությունը և պայքարել է հայկական եզակի նմուշների սոթբիսյան աճուրդի դեմ։

Գրքում Մորուս Հասրաթյանը ապացուցում ու փաստեր է ներկայացնում, որ սպարապետ Վարդան Մամիկոնյանը թաղված է Սիսիանի Անգեղակոթ գյուղում[2]։

Գրքում ներկայացված են Հասրաթյանի ու Մարտիրոս Սարյանի, Եղիշե Չարենցի, Դերենիկ Դեմիրճյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Ակսել Բակունցի, նշանավոր պատմաբանների ու ակադեմիկոսների բարեկամական կապի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aelita Dolukhanyan - Morus Hasratyan. Documentary of Identity and Inheritance». Online Armenian Store (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 4-ին.
  2. info@f-s.am, FutureSystems. «Կայացավ Աելիտա Դոլուխանյանի «Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը» գրքի շնորհանդեսը». Newmag Publishing House. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]