Գիտահանրամատչելի գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գիտահանրամատչելի գրականություն, գիտության տարբեր բնագավառների կամ առանձին խնդիրների վերաբերող, ինչպես նաև կենսագրական բնույթի հանրամատչելի գրականություն։ Նպատակն է գիտության և տեխնիկայի նվաճումների լայն պրոպագանդումը։ Բազմաժանր է և ստեղծվում է ինչպես գիտության այս կամ այն բնագավառի շրջանակներում (Մ․ Վոմոնոսովի «Խոսք քիմիայի օգուտների մասին», Ա․ Ֆերսմանի «Քարերի գույնը», Պերելմանի «Հետաքրքրաշարժ ֆիզիկա» ), այնպես էլ կենսագրական բնույթի [Մ․ Գորկու հիմնադրած «Նշանավոր մարդկանց կյանքը» շարքը, Ա․ Ազիմովի (ԱՄՆ) «Գիտության և տեխնիկայի կևնսագրական հանրագիտարան») երկերում։ ԽՍՀՄ-ում լույս են տեսնում գիտահանրամատչելի բնույթի «Գիտությունը և մարդկությունը», «Էվրիկա» տարեգրքերը։ Տայ իրականությաև մեջ Գիտահանրամատչելի գթականության նմուշներ (մասամբ՝ թարգմանական) հայտնի են դեռևս միջնադարից (Անանիա Շիրակացի, «Մնացորդք բանից», Մխիթար Հերացի, «Զերմանց մխիթարություն»)։ Սովետական իշխանության տարիներին Հայաստանում լույս են տեսել հարյուրավոր գրքեր՝ նվիրված ժողավրդական տնտեսության մեջ գիտության և տեխնիկայի նվաճումների արմատավորմանը, գիտության մասսայականացմանը («Քիմիան և գյուղատնտեսությունը», «Ատոմը ծառայում է մարդուն» են)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 78 CC-BY-SA-icon-80x15.png