Մորիս Բուատել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մորիս Բուատել
ֆր.՝ Maurice Boitel
Maurice Boitel à la villa Abd-el-Tif en 1946.jpg
Ծնվել էհուլիսի 31, 1919(1919-07-31)[1][2][3][…]
ԾննդավայրTillières-sur-Avre
Վախճանվել էօգոստոսի 11, 2007(2007-08-11)[2][4][3] (88 տարեկան)
Մահվան վայրAudresselles
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[5]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչAndré Claudot?
Կայքmauriceboitel.com
Maurice Boitel Վիքիպահեստում

Մորիս Բուատել (հուլիսի 31, 1919(1919-07-31)[1][2][3][…], Tillières-sur-Avre - օգոստոսի 11, 2007(2007-08-11)[2][4][3], Audresselles) ֆրանսիացի նկարիչ, ձևավորող և կերամիստ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիս Բուետելը պատկանել է Փարիզյան դպրոցի ամենաերիտասարդ սերնդին, որոնց անվանում էին «անգլ.՝ La Jeune Peinture» («անգլ.՝ Young Picture»)[6], այնպիսի նկարիչների հետ միասին, ինչպիսիք են Բեռնար Բյուֆեն, Իվ Բրայերը, Լուի Վյուլերմոզը, Պիեռ Էնրին, Դանիել դյու Ժաներանդը, Գաստոն Սեբիրեն, Պոլ Կոլոմբը, Ժեան Մոնրեն, Ժեան Ժոեն և Գեատեն դե Ռոսնեյը:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիս Բուատելը ծնվել է Նորմանդիայի Տիյեր Սյուր Ավր քաղաքում, եղել է փաստաբանի և բուրգունդիական ծագումով փարիզուհու որդի: Մինչև տասներկու տարեկանը Մորիս Բուետելը ապրել է Բուրգունդիայում՝ Ժեվրե Շամբերտենում: Հենց այդ գեղատեիլ վայրերի պատկերմամբ է նա իր աշխատանքներում արտահայտել իր սերը բնության հանդեպ, ինչպես նաև «ֆր.՝ joie de vivre» (կյանքի ուրախության) զգացումըը: Սկսել է նկարել հինգ տարեկանից:

Նկարչական արվեստի ուսուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիս Բուատելը սովորել է Բուլոն սյուր Մերի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում և Ամիենում, որտեղ նրա ծնողները ապրել են մի քանի տարի: Այնուհետև նրա ընտանիքը վերադարձել է Բուրգունդիա՝ Նյու Սեն Ժորժ: Նա սովորել է Դիժոնի նկարչական արվեստի դպրոցում Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին լեռներում տեղի ունեցած կռվից առաջ: Նա հաջող հանձնել է Կերպարվեստի ազգային ակադեմիայի ընդունելության քննությունները Փարզում: 1942-1943 թվականներին, երբ գերմանական օկուպացիայի ամենադժվար ժամանակահատվածն էր, Փարիզի կենտրոնում գտնվող իր ստուդիայում Մորիս Բուատելը թաքցրել էր հրեա փախստականներին, որոնց շարքում է եղել նաև լրագրող Էնրի Ժելինեկը:

1942 թվականից մինչև 1946 թվականն ստեղծված նրա աշխատանքների մեծ մասը գնվել են բրիտանացի կոլեկցիոների կողմից և մինչ օրս գտնվում է Լոնդոնում:

Ցուցադրություններ, «սալոններ» և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Մորիս Բուատելն ստացել է Աբդ Ալ Լետիֆ մրցանակը, որը նրան հնարավորություն է ընձեռել երկու տարի իր կնոջ` Մարի Լյուսիի և որդու հետ ապրել Ալժիրում: Ալժիրից վերադառնալաով Փարիզ՝ մասնակցել է երիտասարդ նկարիչների, անկախ նկարիչների (անգլ.՝ Jeune Peinture) ցուցահանդեսներին, Աշնանային սալոնում, այնուհետև Էսքիզների և ջրանկարչական գեղարվեստի սալոնում (ֆր.՝ Salon du dessin et de la peinture à l’eau), Ֆրանսիացի նկարիչների միությունում, Գեղեցիկ արվեստների սալոնում, Հակադրության սալոնում (ֆր.՝ Salon «Comparaisons») անցկացվող ցուցահանդեսներին և ընդհուպ մինչև 2004 թվականը եղել է վերջին երկու կոմիտետների անդամ:

1949 թվականին Մորիս Բուատելն անցկացրել է Ալժիրի մասին իր աշխատանքների անհատական ցուցադրությունը Էլիզե պատկերասրահում (Փարիզի Սանտ Օնորե Ֆոբուրգ փողոցում, որն այն ժամանակ եղել է Եվրոպական արվեստի առևտրի կենտրոնը:

1951 թվականին անցկացվել է նոր անհատական ցուցադրություն նույն սալոնում, բացի այդ Մորիս Բուատելը մասնակցել է խմբային ցուցահանդեսի Սյուլերո պատկերասրահում և հիմնական ցուցահանդեսի, որ գլխավորել է պրոդյուսեր Ժակ Իբերտոն Արվեստի սիրողների ասոցացիայի կազմում:

1958 թվականին Փարիզում նա ստացել է Ռոբերտ Լյուսիի մրցանակը, միաժամանակ անցկացրել է անհատական ցուցահանդես Ժամանակակից արվեստի թանգարանում և Ռենե Դրուետ պատկերասրահում, որը գտնվում է Փարիզի Սանտ Օնորե Ֆոբուրգ փողոցում, որտեղ քսան տարի շարունակ կազմակերպվել են նրա անհատական ցուցադրությունները:

1959 թվականին Մորիս Բուատելը ստացել է Վինսոր և Նյուտոն մրցանակները (Փարիզ, Լոնդոն):

1950-ական թվականներին Մորիս Բուատելը ուղևորվել է ձևավորելու պետական ուսումնական երկու հաստատություն Մոնտրեում (Սեն Դանտ Դենի) և Մոնտժերոնում:

1963 թվականին Կերպարվեստի ազգային միության կողմից տրված Պյուվի դե Շավեննի մրցանակը օգնել է նրան ներկայացնել իր աշխատանքները Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարանում:

1966 թվականին նա ստացել է Ֆրանսիս Ստիտի մրցանակը, որը նրան հնարավորություն է ընձեռել մնալ Պորտուգալիայում:

1968 թվականին նա ստացել է Ֆրանսիացի նկարիչների ոսկե մեդալ, իսկ Կերպարվեստի ակադեմիան նրան շնորհել է Բաստեն Լապաժի մրցանակը:

1980 թվականին Ֆրանսիայի համալսարանը նրան է հանձնել Dumas-Milliers մրցանակը: Նա արժանացել է ևս մի քանի մրցանակների, որոնցից մեկն էր 1974 թվականին ստացած Սենայի և Մարնի գլխավոր հյուպատոսի գրանտ պրին և ջրանկարչության համար ստացած Ռոջեր Դևերինայի մրցանակը, որն ստացել է Թայլերի հիմնադրամի կողմից:

Մորիս Բուատելն անհատական ցուցադրություններ է կազմակերպել Բուլոն սյուր Մերում (1976), Սան Մոր դե Ֆոսեում (1977), Մոնբարդում (1977), Մոնտրեյ Սյուր Մերում (1993), որոնք նրան թույլ են տվել ներկայանալ որոշ սրահներում Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հոլանդիայի և այլ երկրների բնանկարիչների հետ միասին: 1990 թվականին ցուցահանդեսի է մասնակցել Փարիզի Աշնանային սալոնի երեք սրահներում և Գրանտ Պալե Փարիզում:

1999 թվականին Անկախ նկարիչների կոմիտեն և նախագահ Ժան Մոնրեն հրավիրել են Մորիս Բուատելին կազմակերպելու իր աշխատանքների հետադարձ ցուցադրությունը: 2003 թվականին Կերպարվեստի ազգային կոմիտեն պարգևատրել է նրան ոսկե մեդալով: 2007 թվականին Կերպարվեստի ազգային կոմիտեն ներեմուծել է պատվավոր անդամի տիտղոս, որը շնորհվել է Մորիս Բուատելին՝ որպես սալոնի ամենահայտնի նկարչի Մորիս Բուատելը եղել է պատվավոր հյուր մի շարք ցուցադրություններում, ինչպիսիք են Ռոսնի սու Բուան (1980), Բլյուին (1983), Վիմերոն (1984), Վիլնևլեն լի Ռուան (1984), Իվետոն (1986), Ալֆորտիվիլը (1987), Բուրժեն (1987), Սոմյուրը (1987), Մետզը (1991), Լիմոժը (1992), Տուրը (1992):

Ստեղծագործությունների գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Բրազիլիայի, Իրանի, Չինաստանի, Վենեսուելայի, Սաուդյան Արաբիայի, Լիբանանի և Մեքսիկայի հայտնի արվեստագետները արժանացել են Մորիս Բուետելի աշխատանքների մեծ մասին Ֆրանսիայի և Փարիզի հետ միասին: Նրա աշխատանքներից մի քանիսը կարելի է տեսնել Դիժոնի, Սանտ Մոր դե Ֆոսեի, Սոյի, Վալյանսի, Ալժիրի, Կոնստանտինի և մասնավորապես Բեջայայում, նաև Փարիզի քաղաքական հյուպատոսությունում և ամբողջ աշխարհի Ֆրանսիայի դեսպանատներում:

Կերամիկա և որմնանկարչություն (1953 և 1955)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիս Բուատելն ստեղծել է Վոլտերի (գտնվում է Մոնտրեյ սյուր Բուայում) և Ման Չարլզ Գատինոլի (Մոնտգերոնում) դպրոցների դասասենյակների բոլոր որմնանկարները: Որպեսզի ինքնուրույն պատրաստի կերամիկա, նա իր ստուդիայում կառուցել է վառարան: Այդ կերամիկական պանելները մինչ այսօր գտնվում են Փարիզի արվարձաններում գտնվող այդ դպրոցներում

Մտերիմ ընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի մտերիմ ընկերներն են եղել նկարիչներ Դանիել դյու Ժեներարդը, Դանիել Դեշաամպսը, Լյու Վյուլերմոզը, Պիեռ Անրին, Անդրե Վինոլը, Պիեռ Գոլարդոտը, Ռոդոլֆ Կալեն, Ժան Պիեռ Ալեն, Բեռնար Բյուֆեն և ուրիշներ: Նրա հետ ազգակցական կապ են ունեցել Էնրի Կորբլին (Կորբլին Բուրտոն), Ալբերտ Բեսոնը (Բժշկական ակադեմիա), Օլիվեր Լազարոտին:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիս Բուատելի ստեղծագործության անուղղակի վերագնահատումը շարունակվել է ամբողջ կյանքում. մինչև 1946 թվականը, երբ կայացել է նրա հարսանիքը, այդ աշխատանքները եղել է էքսպրեսիվ ստեղծագործություններ, այնուհետև 1946 թվականից մինչև 1952 թվականը նկարները և մասնավորապես Ալժիրում ստեղծվածները կենդանացել գույներով: 1952 թվականից մինչև 1965 թվականը նրա արվեստում երևում է ինչ-որ խիստ աձնական, յուրօրինակ գիծ, իսկ նրա բնանկարներում առարկաները եզրագծված են սև տուշով: Այս շրջանում նա աշխատել է Փարզում, Սանտ Մանդեյում և Գրիս Նեզ հրվանդանում՝ նկարելով փոթորիկներ, ծովի ափին գտնվող միայնակ նավակներ և պատերազմի ավերածությունները: Դրանից բացի այդ շրջանում նա պատկերել է կերպարներ` ծաղրածուներ, ծովագնացներ և դիմանկարներ: Այնուհետև 1958-1965 թվականներին նա ամեն ամառ աշխատել է է Կադակում (Իսպանիա): Բոլոր այս ժամանակներում աշխատել է նույն ոճում` մի փոքր շրջագծված ուրվագիծ, որտեղ գտնվում է լույսը և միջերկրածովյան թեթև արձագանքը (բնանկարներ, ծովային եղանակ, դիմանկարներ, ծովափին գտնվող մարդկանց ամբոխ):

1965 թվականին նրա աշխատանքները դարձել են կառուցվածքային, չնայած նա հեռացնում է ուրվագծերը, բացի այդ Մորիսն ավելի շատ է նկարել ջրաներկով, մասնավորապես Նիցցայում, Իտալիայում և Սանսերոյայում: Ամեն տարի նա մեկնում է Գրիս Նեզի հրվանդան, Գուերմենտ կամ Լիմուզին: Իսկ Փարիզում, որտեղ ապրել է Մորիսը, եղել են բազմաթիվ վայրեր, որ ոգեշնչել են նրան, օրինակ՝ Մոնմարտրը, Վենսեն անտառը, Սենայի կղզին, Մառնը, Գուերմանտը և Կոնշ սյուր Գոնդուարը:

1980 թվականին նա աշխատել է իդիալականացնել իրականությունը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Живопись современных французских художников. Каталог выставки. М.: Советский художник. 1975.
  • Dictionnaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs Emmanuel Bénézit, Gründ, éd. 1976 et suivantes.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 GeneaStar
  5. RKDartists
  6. The School of Paris (1945–1965) by Lydia Harambourg. Dictionary of the painters. Collection Ides and Calendes

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]