Պիեռ Անրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիեռ Անրի
Pierre Henry (cropped).jpg
Բնօրինակ անունֆր.՝ Pierre Henry
Ծնվել էդեկտեմբերի 9, 1927(1927-12-09)[1][2][3][…]
Փարիզ, Ֆրանսիա
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[4][5]
Մահացել էհուլիսի 5, 2017(2017-07-05)[2][6][7][…] (89 տարեկան)
Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[7]
ԺանրերԿոնկրետ երաժշտություն[8] և էլեկտրոնիկ ռոք[9][10][11]
Մասնագիտությունկոմպոզիտոր, sound artist, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և երաժիշտ
ԼեյբլPhilips Records և Universal Music Group
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ՊարգևներՊատվավոր լեգեոնի շքանշանի սպա, Պատվո ազգային շքանշանի ասպետ և Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
Pierre Henry Վիքիպահեստում

Պիեռ Անրի (ֆր.՝ Pierre Henry,դեկտեմբերի 9, 1927(1927-12-09)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա - հուլիսի 5, 2017(2017-07-05)[2][6][7][…], Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[7]), ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար և Կոնկրետ երաժշտության հայտնի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938-1948 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում` աշակերտելով Նադիա Բուլանժեին և Շառլ Մեսսիանին։ 1949 թվականին աշխատել է Ֆրանսիական ռադիոյի և հեռուստատեսության փորձառական ստուդիայում, որտեղ Պիեռ Շեֆերի հետ միասին զբաղվել է կոնկրետ երաժշտությամբ։ Նրանց համագործակցության առաջին և առավել հայտնի արդյունքը եղել է «Սիմֆոնիա մեկ մարդու համար»(ֆր.՝ Symphonie pour un homme seul, 1950 թ.)[12][13] (ֆր.՝ Symphonie pour un homme seul, 1950 թ.)[14]: 1958 թվականին թողել է կոնկրետ երաժշտության խումբը և երկու տարի անց հիմնադրել է Ֆրանսիայում առաջին էլեկտրոնային երաժշտության մասնավոր ստուդիան, 1982 թվականին բացել է ևս մեկ նմանատիպ ստուդիա։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Անրիի բոլոր ստեղծագործությունները ստեղծվել են ժապավենի վրա ձայնագրված հնչողության փոփոխման ու մոնտաժի միջոցով։ Նրա աշխատանքներից առավել հայտնի են Մորիս Բեժարի թատերախմբի համար գրված բալետները, այդ թվում` «Օրփեոս» (1958 թ.), «Ճանապարհորդություններ» (1962 թ., ըստ տիբեթյան Մեռյալների գրքի), «Վարիացիաներ դռան և հառաչանքի թեմաներով» (1963), «Նիժինսկի, Աստծո ծաղրածու» (1971 թ.) ստեղծագործությունները։ Պիեռ Անրին նաև ստեղծել է բազմաթիվ ձայնագրություններ ֆիլմերի, թատերական ներկայացումների, ռադիոբեմադրությունների և գեղարվեստական ինստալյացիաների համար։ Պիեռ Անրիի «ֆր.՝ Psyché Rock» կոմպոզիցիայի ներշնչանքով է գրվել «Ֆուտուրամա» մուլտսերիալի երաժշտությունը[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. http://www.nndb.com/people/102/000043970/
  5. http://www.nndb.com/people/308/000044176/
  6. 6,0 6,1 6,2 filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 https://www.lemonde.fr/disparitions/article/2017/07/06/le-compositeur-francais-pierre-henry-est-mort_5156693_3382.html
  8. http://www.last.fm/music/Pierre+Henry
  9. http://www.vinylstockholm.se/record.php?record=240
  10. http://www.discogs.com/Pierre-Henry-Machine-Danse/master/103316
  11. http://seterecords.com/new-arrival-1-150130-26/
  12. Анри // Большая российская энциклопедия. Том 2. М., 2005, с.18.
  13. Теория современной композиции. М.: Музыка, 2007, с.530.
  14. 2-я ред. 1953, 3-я ред. 1955; 4-ю редакцию этого произведения П. Анри выполнил самостоятельно, в 1966 году.
  15. Will Hodgkinson (15 октября 2006)։ «Soundtrack of my life: Pierre Henry»։ The Guardian։ Վերցված է 28.11.2016 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]