Թեդ Մորգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մորգան Թեդից)
Թեդ Մորգան
Ծնվել էմարտի 30, 1932(1932-03-30)[1] կամ 1932[2]
ԾննդավայրԺնև, Շվեյցարիա
Մահացել էդեկտեմբերի 13, 2023(2023-12-13)[3] կամ 2023[2]
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ֆրանսիա
ԿրթությունԵյլի համալսարան
Մասնագիտությունլրագրող, պատմաբան, գրող և կենսագիր
ԱշխատավայրThe New York Times Magazine?
Ծնողներհայր՝ Comte Gabriel de Gramont?[4], մայր՝ Marie Helene Negroponte?[4]
Պարգևներ և
մրցանակներ

Թեդ Մորգան, ծնյալ Sanche de Gramont (անգլ.՝ Ted Morgan[5], մարտի 30, 1932(1932-03-30)[1] կամ 1932[2], Ժնև, Շվեյցարիա - դեկտեմբերի 13, 2023(2023-12-13)[3] կամ 2023[2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ֆրանսիական ծագումով ամերիկացի ժամանակակից գրող, ժուռնալիստ, պատմաբան։ Որպես ժուռնալիստ աշխատակցել է ամերիկյան մի շարք համբավավոր պարբերականների, այդ թվում՝ New York Times Magazine-ին։ Լրագրողական բեղմնավոր աշխատանքի համար, բազմաթիվ այլ պարգևների թվում, արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով ֆրանսիական հին ազնվականական տոհմից էր, ուներ կոմսի տիտղոս։ Հայրը դիվանագետ էր, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին որպես ռազմական օդաչու ընդգրկվել էր Անգլիայում գտնվող ֆրանսիական էսկադրիլիայի կազմում։ 1943 թվականին հոր զոհվելուց հետո տղան մեկնել է ԱՄՆ, ընդունվել Եյլի համալսարան, աշխատանքի անցել որպես թղթակից։ Դժկամությամբ էր արտահայտվում իր ազնվականական ծագման մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ անդամագրվում էր համալսարանական ինտելեկտուալների գաղտնի ընկերությանը՝ Manuscript Society-ին։

1955-1957 թվականներին ֆրանսիացիների սենեգալյան հետևակային գաղութային գնդի կազմում, կրտսեր լեյտենանտի կոչումով, մասնակցել է ալժիրյան պատերազմին, ականատես դարձել ցնցող վայրագությունների[6]), արձանագրել դրանք և պատերազմական գազանությունների բազում այլ վկայություններ՝ որպես Réalités algériennes-ի խմբագիր[7]։ 2006 թվականին հրատարակել է «Իմ ալժիրյան մարտերը» (My battle of Algiers) գիրքը, որտեղ գրի է առել իր հիշողությունները ալժիրյան պատերազմի մասին։ Գրաքննադատ Ժան-Շառլ Ժոֆրեն այդ գրքի մասին գրել է. «... գրականության մեջ հազվադեպ կարելի է հանդիպել այս կարգի վկայությունների՝ թե՛ բովանդակության առումով և թե՛ շարադրանքի ձևի»[8]։

Զորացրվելուց հետո վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, կրկին լծվել լրագրողական աշխատանքի։ 1961 թվականին նրան շնորհվել է Պուլիտցերյան մրցանակ՝ լավագույն թղթակցական գործունեության համար[9]։ 1970-ական թվականներին հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից, ընդունել Միացյալ Նահանգների քաղաքացիությունը[10], Sanche de Gramont անունն էլ փոխարինել Թեդ Մորգան կեղծանունով։ 1978 թվականին դարձել է CBS News-ի կողմից հրատարակվող 60 Minutes ամսագրի աշխատակից, միաժամանակ զբաղվել գրական աշխատանքով։ Մասնավորապես՝ գրել է Ուինստոն Չերչիլ-ի գեղարվեստական կենսագրությունը, որը հասել է 1983 թվականի Պուլիտցերյան մրցանակաբաշխության եզրափակիչ փուլին՝ «Լավագույն կենսագրական գիրք» անվանակարգում[11], իսկ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի կյանքի մասին նրա ներկայացրած գեղարվեստական ծավալուն շարադրանքն արժանացել է «Ազգային գիրք» մրցանակի[12]։

Երկերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Drogin B. Ted Morgan, acclaimed author with a vivid past, dies at 91 / S. BuzbeeWashington: Fred Ryan, 2023. — ISSN 0190-8286
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.
  5. anagramme qu'il adoptera pour manifester son refus d'apartenance à la noblesse
  6. dans la langue arabe, Կաղապար:Cita (ar - balad) est « le pays, le terrain » ; pour les citadins, il signifie la campagne ; pour les émigrés, « le pays d'origine » ou « le village d'origine »)
  7. «MA BATAILLE D’ALGER», UNE GUERRE SI VILE Արխիվացված 2019-04-04 Wayback Machine, Christophe Forcari, liberation.fr, 29 juin 2016
  8. Ted Morgan, My battle of Algiers. A Memoir, Jean-Charles Jauffret, Revue historique des armées, 248, 2007, mis en ligne le 21 juillet 2008
  9. The Pulitzer Prizes, Awards 1961
  10. Ted Morgan, interviewé par Alfred de Montesquiou, « Le jour où j'ai tué un homme de mes mains », Paris Match, semaine du 11 au 18 août 2016, page 114.
  11. The Pulitzer Prizes, Finalists 1983
  12. National Book Foundation, Awards 1982

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]