Թեդ Մորգան
Թեդ Մորգան | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1932[1] |
Ծննդավայր | Ժնև, Շվեյցարիա |
Մահացել է | դեկտեմբերի 13, 2023[2] (91 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ֆրանսիա |
Կրթություն | Եյլի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, պատմաբան, գրող և կենսագիր |
Աշխատավայր | The New York Times Magazine? |
Ծնողներ | հայր՝ Comte Gabriel de Gramont?[3], մայր՝ Marie Helene Negroponte?[3] |
Պարգևներ և մրցանակներ |
Թեդ Մորգան, ծնյալ Sanche de Gramont (անգլ.՝ Ted Morgan[4], մարտի 30, 1932[1], Ժնև, Շվեյցարիա - դեկտեմբերի 13, 2023[2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ֆրանսիական ծագումով ամերիկացի ժամանակակից գրող, ժուռնալիստ, պատմաբան։ Որպես ժուռնալիստ աշխատակցել է ամերիկյան մի շարք համբավավոր պարբերականների, այդ թվում՝ New York Times Magazine-ին։ Լրագրողական բեղմնավոր աշխատանքի համար, բազմաթիվ այլ պարգևների թվում, արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագումով ֆրանսիական հին ազնվականական տոհմից էր, ուներ կոմսի տիտղոս։ Հայրը դիվանագետ էր, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին որպես ռազմական օդաչու ընդգրկվել էր Անգլիայում գտնվող ֆրանսիական էսկադրիլիայի կազմում։ 1943 թվականին հոր զոհվելուց հետո տղան մեկնել է ԱՄՆ, ընդունվել Եյլի համալսարան, աշխատանքի անցել որպես թղթակից։ Դժկամությամբ էր արտահայտվում իր ազնվականական ծագման մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ անդամագրվում էր համալսարանական ինտելեկտուալների գաղտնի ընկերությանը՝ Manuscript Society-ին։
1955-1957 թվականներին ֆրանսիացիների սենեգալյան հետևակային գաղութային գնդի կազմում, կրտսեր լեյտենանտի կոչումով, մասնակցել է ալժիրյան պատերազմին, ականատես դարձել ցնցող վայրագությունների[5]), արձանագրել դրանք և պատերազմական գազանությունների բազում այլ վկայություններ՝ որպես Réalités algériennes-ի խմբագիր[6]։ 2006 թվականին հրատարակել է «Իմ ալժիրյան մարտերը» (My battle of Algiers) գիրքը, որտեղ գրի է առել իր հիշողությունները ալժիրյան պատերազմի մասին։ Գրաքննադատ Ժան-Շառլ Ժոֆրեն այդ գրքի մասին գրել է. «... գրականության մեջ հազվադեպ կարելի է հանդիպել այս կարգի վկայությունների՝ թե՛ բովանդակության առումով և թե՛ շարադրանքի ձևի»[7]։
Զորացրվելուց հետո վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, կրկին լծվել լրագրողական աշխատանքի։ 1961 թվականին նրան շնորհվել է Պուլիտցերյան մրցանակ՝ լավագույն թղթակցական գործունեության համար[8]։ 1970-ական թվականներին հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից, ընդունել Միացյալ Նահանգների քաղաքացիությունը[9], Sanche de Gramont անունն էլ փոխարինել Թեդ Մորգան կեղծանունով։ 1978 թվականին դարձել է CBS News-ի կողմից հրատարակվող 60 Minutes ամսագրի աշխատակից, միաժամանակ զբաղվել գրական աշխատանքով։ Մասնավորապես՝ գրել է Ուինստոն Չերչիլ-ի գեղարվեստական կենսագրությունը, որը հասել է 1983 թվականի Պուլիտցերյան մրցանակաբաշխության եզրափակիչ փուլին՝ «Լավագույն կենսագրական գիրք» անվանակարգում[10], իսկ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի կյանքի մասին նրա ներկայացրած գեղարվեստական ծավալուն շարադրանքն արժանացել է «Ազգային գիրք» մրցանակի[11]։
Երկերի ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://books.google.com/books?id=gDgXbx8hEjAC&printsec=frontcover&dq=Ted+Morgan&hl=en&sa=X&ei=h2sVUeyhNOi_0QGtxICYDA&ved=0CFEQ6AEwBQ#v=onepage&q=Ted%20Morgan&f=false%7Ctitre=Valley of Death։ The Tragedy at Dien Bien Phu That Led America into the Vietnam War|éditeur=Random House Publishing Group|année=2010|isbn=9781400066643}}
- https://books.google.com/books?id=RSShDDIvTjoC&printsec=frontcover&dq=Ted+Morgan&hl=en&sa=X&ei=h2sVUeyhNOi_0QGtxICYDA&ved=0CDoQ6AEwAQ#%7Ctitre=My Battle of Algiers|éditeur=HarperCollins|année=2006|isbn=9780060852245}}
- Ma Bataille d'Alger|éditeur=Taillandier|année=2016|isbn=9791021016248}}
- https://books.google.com/books?id=hQjvrgC_zAgC&printsec=frontcover&dq=Ted+Morgan&hl=en&sa=X&ei=h2sVUeyhNOi_0QGtxICYDA&ved=0CEYQ6AEwAw#%7Ctitre=A Covert Life։ Jay Lovestone, Communist, Anti-Communist and Spymaster| éditeur=Random House|année=1999|isbn=9780679444008}}; Random House Digital, Inc., 2011, 9780307805669
- https://books.google.com/books?id=RI3KsN_XOD4C&printsec=frontcover&dq=Ted+Morgan&hl=en&sa=X&ei=h2sVUeyhNOi_0QGtxICYDA&ved=0CEAQ6AEwAg#%7Ctitre=Reds։ McCarthyism in Twentieth Century America|éditeur=Random House Digital, Inc.|année=2004|isbn=9780812973020}}
- https://books.google.com/books?id=aveRrVPqc0UC&pg=PA563&dq=Ted+Morgan&hl=en&sa=X&ei=7nAVUevdBaKT0QHSpoDQDQ&ved=0CDUQ6AEwADgU#%7Ctitre=A Shovel of Stars։ The Making of the American West 1800 to the Present|éditeur=Simon and Schuster, 1996|isbn=9780684814926}}
- Wilderness at Dawn: The Settling of the North American Continent Simon & Schuster, 1993, 9780671690885
- An Uncertain Hour: The French, the Germans, the Jews, the Barbie Trial, and the City of Lyon, 1940-1945 (1990)
- https://books.google.com/books?id=09ivSR7SO90C&printsec=frontcover&dq=Ted+Morgan&hl=en&sa=X&ei=h2sVUeyhNOi_0QGtxICYDA&ved=0CGgQ6AEwCQ#%7Ctitre=Literary Outlaw։ The Life and Times of William S. Burroughs|éditeur=W. W. Norton & Company|année=2012|isbn=9780393343243}}
- FDR: A Biography, Simon and Schuster, 1985, 9780671454951
- Churchill: A Young Man in A Hurry, Simon and Schuster, 1982; Simon & Schuster, 1984, 9780671253042
- Rowing toward Eden, Houghton Mifflin, 1981, 9780395297148
- Maugham Simon and Schuster, 1980, 9780671240776
- On Becoming American Houghton Mifflin, 1978
- The Strong Brown God: The Story of the Niger River, Hart Davis, MacGibbon, 1975 (publié en tant que Sanche de Gramont)
- Lives To Give (1971) (publié en tant que Sanche de Gramont)
- Epitaph for kings Putnam, 1968 (publié en tant que Sanche de Gramont)
- The French: Portrait of a people (1969) (publié en tant que Sanche de Gramont)
- The Secret War: The story of international espionage since 1945 (1962) (publié en tant que Sanche de Gramont)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Drogin B. Ted Morgan, acclaimed author with a vivid past, dies at 91 // The Washington Weekly Post / M. Murray — Washington: Fred Ryan, 2023. — ISSN 0190-8286
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ anagramme qu'il adoptera pour manifester son refus d'apartenance à la noblesse
- ↑ dans la langue arabe, Կաղապար:Cita (ar - balad) est « le pays, le terrain » ; pour les citadins, il signifie la campagne ; pour les émigrés, « le pays d'origine » ou « le village d'origine »)
- ↑ «MA BATAILLE D’ALGER», UNE GUERRE SI VILE Արխիվացված 2019-04-04 Wayback Machine, Christophe Forcari, liberation.fr, 29 juin 2016
- ↑ Ted Morgan, My battle of Algiers. A Memoir, Jean-Charles Jauffret, Revue historique des armées, 248, 2007, mis en ligne le 21 juillet 2008
- ↑ The Pulitzer Prizes, Awards 1961
- ↑ Ted Morgan, interviewé par Alfred de Montesquiou, « Le jour où j'ai tué un homme de mes mains », Paris Match, semaine du 11 au 18 août 2016, page 114.
- ↑ The Pulitzer Prizes, Finalists 1983
- ↑ National Book Foundation, Awards 1982
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մարտի 30 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Ժնև քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 13 մահեր
- 2023 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի կենսագիրներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ