Մոշենի սովորական
Մոշենի սովորական | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Rubus caesius
Lineus, 1753
|
||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
|
Մոշենի սովորական (լատ.՝ Rubus caesius), վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի 0,5-1,5 մ բարձրություն, լայն նշտարաձև տերևակիցներ և բաց կանաչ սրածայր տերևներ։ Միջին տերևիկի երկարությունը 5-12 սմ է։ Սպիտակ ծաղիկներն ունեն 3 սմ տրամագիծ։ Ձվաձև և սև պտուղը ծաղկում է հունիս-օգոստոսին, հասունանում՝ օգոստոսից[1]։ Հաճախ ճյուղավորվող և արմատակալող ցողունները ծածկված են բազմաթիվ փշերով և գեղձիկներով։ Միամյա ընձյուղները վեգետատիվ են, իսկ երկամյա ընձյուղները ծաղկում և պտղաբերում են, որից հետո վերանում են և աճում են նոր ընձյուղներ։ Բաժակաթերթիկները կանաչ են, երբեմն գորշաթաղիք։ Պտուղը պտղակալի հետ միասին առանձնանում է պտղակոթից[2]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Կովկասում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Արևմտյան Եվրոպայում և Իրանում։ Հանդիպում է նաև Սևանի ավազանում, Զանգեզուրում։ Աճում է ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա, լեռնային գոտիների անտառներում, թփուտներում, ճանապարհների եզրերին, գետերի քարքարոտ ափերին, որպես մոլախոտ՝ այգիներում։ Ամբողջ ամռան ընթացքում մեղուների կողմից օգտագործվող մեղրատու բույս է[2]։ Լուսասեր է և խորհուրդ է տրվում մշակել միջին և ստորին գոտիներում[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պտուղներն իրենց մեջ պարունակում են 7-7,5 % շաքար և լիմոնաթթու, 15 մգ % C վիտամին և ունեն բուժիչ հատկություն[1]։ Հասուն պտուղներն ունեն հաճելի քաղցրաթթու համ և որպես սնունդ (մուրաբա, ջեմ, հյութ) օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում։ Հանգստացնող և կազդուրիչ բազմավիտամինային պտուղները կարգավորում են աղիքների աշխատանքը։ Տերևները պարունակում են ֆլավոնոիդներ, դաբաղանյութեր (մոտ 14 %), կարոտինոիդներ, С վիտամին, խնձորաթթու, գինեթթու, ինոզիտ, ֆիտոնցիդներ և այլն[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|