Մյունստերյան դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Մյունստերյան դղյակ
Münster, Fürstbischöfliches Schloss -- 2018 -- 1925-27-28.jpg
Տեսակդղյակ
Վարչական միավորՄյունստեր Միտտե[1]
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[1]
ՃարտարապետՅոհան Կոնրադ Շլաուն
Ճարտարապետական ոճբարոկկո
Իրադարձություններ1767 - Դղյակի հիմնարկեք
1787 - Շինարարության ավարտ
1815 - Դղյակը դառնում է
Վեսթֆալիայի օբեր-նախագահի
նստավայր

1945 - Դղյակի ավերում
1946 - Վերականգնման սկիզբ
1950 - Վերականգնման ավարտ
1954 - Դղյակը դառնում է
Վեսթֆալյան համալսարանի
գլխավոր մասնաշենքը

Կայքuni-muenster.de/de/
Կոորդինատներ: 51°57′49.32000010001″ հս․ լ. 7°36′47.000000100159″ ավ. ե. / 51.9637000000277780° հս․. լ. 7.61305555558337765° ավ. ե. / 51.9637000000277780; 7.61305555558337765
Fürstbischöfliches Schloss Münster Վիքիպահեստում

Մյունստերյան ամրոց (գերմ.՝ Fürstbischöfliches Schloss Münster), եպիսկոպոսական աթոռանիստ Մյունստերում (Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային նահանգի): Ներկայումս Վիլհելմի անվան Վեստֆալյան համալսարանի գլխավոր մասնաշենքն է և այցեքարտը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1661-1700-ական թվականներին Մյունստերյան միջնաբերդում, որի բաստիոնները հիմա հստակ տարորոշվում են ժամանակակից բուսաբանական այգու սահմաններում, կառուցվեց եպիսկոպոսական ամրոց, այսպես կոչված «Պաուլի ամրոցը»:

Յոթնամյա պատերազմի ընթացքում Պաուլի ամրոցը լրջորեն վնասվեց և Մյունստերյան եպիսկոպոսության նախարար Ֆրանց ֆոն Ֆյուրստենբերգը դրա վերակագնումը համարեց աննպատակահաար: Մյունստերնի նախավերջին եպիսկոպոս և Քյոլնի արքեպիսկոպոս Մաքսիմիլիան Ֆրիդրիխ ֆոն Քյոնիգսեգ Ռոտենֆալը հրամայեց Մյունստերի քաղաքային ամրությունները, ներառյալ միջնաբերդը, քանդել, իսկ նախկին Պաուլի ամրոցի տեղում կառուցել բարոկկո ոճով նոր դղյակ:

Դղյակի կառուցումը հանձնարարվեց ճարտարապետ Յոհան Կոնրադ Շլաուին: Դղյակի հիմնարկեքը տեղի ունեցավ 1767 թվականի օգոստոսի 26-ին: Շլաունը մշակեց դղյակի կառուցման գլխավոր հատակագիծը, որը բացի դղյակից նախատեսում էր ծառայողական և տնտեսական շինությունների ամբողջական համակարգ և հսկա ֆրանսիական այգու կառուցում:

Մինչ Շլաունի մահը՝ 1773 թվականը, արդեն ավարտվել էին դղյակի արտաքին հարդարման, հարավային թևամասի ներքին հարդարման աշխատանքները, կառուցվել էին հյուսիսային ձիանոցը և հյուսիսային պահակային շինությունը: Նոր ճարտարապետ նշանակվեց Վիլհելմ Ֆերդինանդ Լիպպերը: Նրա օրոք կատարվեց ներքին հարդարման աշխատանքներ կլասիցիզմի ոճով: Շլաունի նախագծով կառուցվեց նաև հարավային պահակային շինությունը, իսկ հարավային ձիանոցներն ու մի շարք տնտեսական շինություններ այդպես էլ չկառուցվեցին: Շլաունի նախագծած ֆրանսիական այգու փոխարեն դղյակի հետնամասում ստեղծվեց անգլիական բնապատկերային այգի:

1784 թվականին վախճանվեց շինարարության պատվիրատու Մաքսիմիլիան Ֆրիդրիխ ֆոն Քյոնիգսեգ-Ռոտենֆելզը: Նրա հաջորդը՝ Մաքսիմիլիան Ֆրանց Ավստրիացին, ժամանակի մեծ մասն անցկացնում էր Բոննի պալատի կուրֆյուրստներում: Վասալացման ժամանակ, որը տեղի էր ունենում նապոլեոնյան նախարար Թալեյրանի ղեկավարությամբ, 1803 թվականին Մյունստերյան եպիսկոպոսությունը պետականացվեց, և Մյունստերյան դղյակը կորցրեց այն գործառույթը, որի համար կառուցվել էր: Նույն թվականին դղյակը զբաղեցրեցին պրուսական նահանգապետ Հենրիխ Ֆրիդրիխ Կառլ ֆոմ ունդ ցում Շտեյնն ու գեներալ-ֆելդմարշալ Գեբհարդ Լեբերեխտ ֆոն Բլյուխերը: 1815 թվականին դղյակը դարձավ Վեսթֆալիա նահանգի օբեր-նախագահի նստավայրը:

1897 թվականին դղյակի առջև կանգնեցվեց կայզեր Վիլհելմ I-ի արձանը, որը ապամոնտաժվեց և ձուլվեց 1942 թվականի օգոստոսի 22-ին:

Երրորդ ռեյխի ժամանակ դղյակը Հյուսիսային Վեսթֆալիայի գաուլայտեր Ալֆրեդ Մեյերի նստավայրն էր: Դղյակում տեղավորված էր նաև պետական կառուցապատման տեսչությունը: Դղյակի առջևի հրապարակը (ներկայումս՝ Գինդենբուրգի հրապարակ) նացիստական ցուցադրությունների վայր էր:

1941 թվականին դղյակում տեղի ունեցավ առաջին ռմբակոծումը, որի ընթացքում այրվեցին ծպեղները, բայց հրդեհը մարեցին: 1945 թվականին մարտի 25-ին` դաշնակից զորքերի ավիացիոն հարվածների ժամանակ, դղյակ ընկավ մի քանի հրկիզվող արկ, հրդեհ սկսվեց, որը տևեց մի քանի օր (հրշեջ խմբերը չէին կարողանում մոտենալ դղյակին քանդված փողոցների պատճառով): Հրդեհից հետո դղյակից մնացին միայն հիմնական պատերը:

Բրիտանական օկուպացիոն հրամանատարությունը ցանկանում էր քանդել դղյակի ավերակները, բայց այդ որոշումն առաջ բերեց տեղի բնակչության ընդվզումը: 1946 թվականին սկսվեցին դղյակի վերականգնողական աշխատանքները: 1947 թվականին ի վերջո ստացվեց շինարարական աշխատանքների թույլատվությունը: Ընդ որում որոշում ընդունվեց, որ դղյակը փոխանցվում է հողային համալսարանի ենթակայության տակ՝ որպես վարչական և ուսումնական մասնաշենք: 1949 թվականի հունվարին դղյակում ուսանողների համար անցկացվեցին առաջին դասախոսությունները, իսկ 1950 թվականի հունիսին անցկացված տոնակատարություն՝ ի նշանավորումն դղյակի վերականգնման ավարտի: Դղյակի վերականգնման ծախսերը կազմեցին մոտավորապես 2,5 միլիոն մարկ: Շինարարության ընթացքում օգտագործվեց 1,9 միլիոն աղյուս, 50 000 կղմինդր, 800 տ ցեմենտ, 150 տ կրաշաղախ և 1000 մ² ապակի:

1954 թվականին դղյակը դարձավ Վեսթֆալյան համալսարանի գլխավոր մասնաշենքը: Դղյակին կից պուրակը դարձավ համալսարանական բուսաբանական այգի: Համալսարանին են պատկանում նաև դղյակային համալիրին պատկանող մնացած շինությունները:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դղյակը կառուցված է բարոկո ոճով կարմիր աղյուսից: Դեկորատիվ տարրերը (քիվերը, հարթ որմնասյուները, պատուհանների երիզվածքները) պատրաստված են Վեսթֆալիայում հայտնի բաց լեռնային ավազաքարից: Շինությունը բացարձակ համաչափ է կենտրոնական առանցքի նկատմամբ: Հյուսիսից հարավ ձգվող շենքն ունի դեպի արևելք ձգվող երկու թևաշենք, որոնք էլ ձևավորում են շքաբակը:

Կենտրոնական ճակտոնի վրա, որը պսակված է ճակտոնազարդով, տեղադրված է զանգով և հողմացույցով լուսանց: Օրվա մեջ երեք անգամ զանգը հնչեցնում է 10 ծրագրավորված մեղեդիներից մեկը, ինչպես նաև հնչեցնում է յուրաքանչյուր ժամի քառորդ մասը: Անտիկ ճակտոնը նկարագրում է Մյունստերյան եպիսկոպոսության մեծարումը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bernd Fischer: Münster und das Münsterland. DuMont Buchverlag Köln, 5. Auflage 1989, ISBN 3-7701-1278-4, стр. 78-82.
  • Jürg Meyer zur Capellen (Hrsg.): Kunstraum Schloss Rhema-Verlag, 1. Auflage 2005, ISBN 3-930454-49-1.
  • Birgitta Ringbeck: Das Schloß zu Münster. Westfälische Kunststätten Bd. 65, Münster 1993, ISSN 0930-3952.
  • Martin Klöffler: Festungs-Inventar. 9. erweiterte und korrigierte Auflage, Düsseldorf 2010, [1], стр. 44.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]