Ծպեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծպեղնաոտերը վերևում նստում են մարդակի վրա։

Ծպեղ` լանջավոր տանիքի կրող համակարգ։ Կազմված է թեք ծպեղնաոտերից, ուղղաձիգ կանգնակներից և թեքաններից։ Անհրաժեշտության դեպքում ներքևում կապվում է հորիզոնական ենթածպեղային հեծաններով։ Շենքի կրող պատերին հենվում է պատերի վրայով գցված 140÷160 մմ հաստության տափագերանների վրա։

Ծպեղնաոտը երկարացնելու համար նրա ծայրին ամրացվում է տախտակի կտոր` ծայրակցորդ։

Ծպեղների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինում են հենովի և կախովի։ Հենովի ծպեղները կիրառվում են, եթե հենարանների միջև հեռավորությունը 4.5 մետրից ավել է։ Իրենց ծայրերով նրանք հենվում են շենքի դրսի պատերին, իսկ միջնամասում՝ միջանկյալ հենարանների վրա։ Կախովի ծպեղներ կիրառվում են, եթե շենքի դրսի պատերի միջև եղած հեռավորությունը 6.5 մետրից չի անցնում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 141