Սուսաննա Մկրտչյան
Սուսաննա Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1949 (74 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1971) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու (1986) |
Մասնագիտություն | գիտնական, հասարակական գործիչ և Վիքիպեդիստ |
Աշխատավայր | Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն և Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Անդամություն | Վիքիպեդիա և կրթություն խումբ |
Susanna Mkrtchyan Վիքիպահեստում |
Սուսաննա Միհրանի Մկրտչյան (օգոստոսի 26, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, վիքիպեդիստ, Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական-հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ (2013 թվական)[1], տեխնիկական գիտությունների թեկնածու։ 2014 թվականին Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմի Ուելսի կողմից արժանացել է Տարվա վիքիպեդիստ պատվավոր կոչմանը[2]։ Մտահղացել և իրականության է վերածել վիքիճամբարների, վիքիակումբների նախագծերի տեսլականը[3]։ 2015 և 2016 թվականներին Վիքիճամբար նախագիծը ճանաչվել է «Տարվա ամենացնցող նախագիծ»[4]։ 2018 թվականին Սուսաննա Մկրտչյանն ընտրվել է Համաշխարհային Վիքիպեդիա և օգտվողների կրթական խմբի փոխնախագահ[5][6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուսաննա Մկրտչյանը ծնվել է 1949 թվականին Երևանում։ 1956-1964 թվականներին սովորել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան դպրոցում։ 1964-1966 թվականներին ուսումը շարունակել է Մանուկ Աբեղյանի անվան այն ժամանակ ֆիզմաթ թեքումով դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։ 1966-1971 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի կիբեռնետիկա բաժնում, 1984-1986 թվականներին գործուղվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համակարգային հետազոտությունների ինստիտուտ և մասնակցել «ԻՆԵՍ» տվյալների բազաների կառավարման համակարգի մշակման աշխատանքներին։ Այդ ընթացքում մշակել է Տվյալների բազա-օգտվող ինտերֆեյսը, որի համար 1986 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական կոչում։
Ընդհանուր գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտատեխնիկական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնագիտական գործունեությունը սկսել է Ս. Մերգելյանի անվան Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ծրագրավորող, այնուհետև աշխատել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, սկզբում խմբի ղեկավար, այնուհետև ղեկավարել է Ավտոմատացված տվյալների բանկերի բաժինը։ 2010 թվականից աշխատում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում՝ որպես առաջատար գիտաշխատող։
Վիքի կամավոր[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականից Սուսաննա Մկրտչյանը սկսել է խմբագրել Վիքիպեդիայում։ Նա, լինելով գիտության ոլորտում, նկատել է, որ Վիքիպեդիան կարող է գիտնականների համագործակցության միջավայր ստեղծել ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանի և արտերկրի միջև։ 2011 թվականին նա մասնակցել է Հայֆայում (Իսրայել) կայացած Վիքիպեդիա Հիմնադրամի Վիքիմանիա ամենամյա համաժողովին[8] և Հիմնադրամի ներկայացուցիչների հետ խոսել հայաստանյան մասնաճյուղ ունենալու մասին։ 2013 թվականի մայիսին 14-ին հիմնադրվել է Վիքիմեդիա Հայաստան ՀԿ կազմակերպությունը[9][10][11]։
Սուսաննա Մկրտչյանը Վիքիպեդիայի բնագավառում կրթական բազմաթիվ նոր գաղափարների հեղինակ է, որոնք համաշխարհային բարձր գնահատականի են արժանացել[10][12][13]։ Սուսաննա Մկրտչյանի մտահղացած նախագծերից Վիքիճամբար նախագիծը, որն առաջին անգամ հաջողությամբ փորձաշրջան է անցնել Հայաստանում, 2014 թվականին ճանաչվել է «Տարվա ամենացնցող նախագիծ», իսկ 2016 թվականին Վիքիակումբ նախագիծն է ճանաչվել «Տարվա ամենացնցող նախագիծ»։ Վիքիճամբար և Վիքիակումբ նախագծերը դարձել են հայկական բրենդ։
Հայաստանում Վիքիմեդիա շարժման մասսայականացմանն ուղղված միջոցառումների արդյունավետության շնորհիվ[14][15][16] 2016 թվականի օգոստոսին Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների Վիքիմեդիա կազմակերպությունների ամենամյա հինգերորդ համաժողովը կազակերպվել է Հայաստանում, Դիլիջանի միջազգային դպրոցում[12][17]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարվա վիքիպեդիստ պատվավոր հիշատակում, 2015 թվական Վիքիմանիա (միջոցառումը կայացել է Մեքսիկայում)[2][18][19]
- «Վիքի ամենացնցող նախագիծ», որը շնորհվել է Սուսաննա Մկրտչյանի համահեղինակած «Վիքիճամբար» նախաձեռնությանը 2015 և 2016 թվականներին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Շուտով Հայաստանում կստեղծվի Վիքիմեդիա».
- ↑ 2,0 2,1 Վիքիպեդիայի հիմնադրի անակնկալը Սուսաննա Մկրտչյանին
- ↑ Վիքիպեդիա. Շտապ օգնությունից արագ
- ↑ «Վիքիպեդիայի հիմնադրի անակնկալը Սուսաննա Մկրտչյանին». mediamax.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Wikipedia & Education User Group/User Group election 2018-2020/Results
- ↑ «Wikipedia: uno strumento per cambiare l'ecosistema formativo». Wikimedia Italia (իտալերեն). 2018 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Wikipedia & Education User Group
- ↑ «Wikimania 2011 • Haifa, Israel. August 4–7, 2011».
- ↑ «ՎԻՔԻՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ».
- ↑ 10,0 10,1 Susanna Mkrtchyan is a grandmother on a mission
- ↑ «First Wiki conference in Armenia slated for September 8-9». telecom.arka.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ 12,0 12,1 Կատրին Մաեր. «Հայկական վիքիճամբարները բացառիկ են»
- ↑ правды», Юлия ДИВЕЕВА | Сайт «Комсомольской (2018 թ․ դեկտեմբերի 11). «Викимедиа РУ выложила новую книгу "Открытое наследие"». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ ««ՎԻՔԻՊԵԴԻԱՆ» ԵՊՀ-ՈՒՄ. ԽՄԲԱԳԻՐՆԵՐԸ ՀՈԳԵԲԱՆՆԵՐՆ ԵՆ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Հայերեն Վիքիպեդիան զարգանում է` միացեք, խմբագրեք». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Հայալեզու վիքիպաշարները համալրվում են, բայց դեռ շատ անելիք կա - ankakh.com». ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների Վիքիմեդիա կազմակերպությունների հինգերորդ ամենամյա հավաքը կգումարվի օգոստոսի 27-29-ը UWC Dilijan քոլեջում(չաշխատող հղում)
- ↑ «Հայերեն Վիքիպեդիան ընդօրինակման լավագույն փորձ է գործընկերների համար. հարցազրույց 2015-ի «Տարվա վիքիպեդիստ»-ի հետ». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Տարվա վիքիպեդիստը հայ է». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարդկային գործոն #167, Մեկ հայ, մեկ հոդված
- Կատարիր մեզ պես, կատարիր մեզնից լավ Արխիվացված 2020-10-25 Wayback Machine
- Վիքիպեդիան 18 տարեկան է(ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսաննա Մկրտչյան» հոդվածին։ |