Մկրտիչ Թաշճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մկրտիչ Թաշճյան
Ծնվել է1885 փետրվարի 2
ԾննդավայրԹուրքիա
Մահացել էփետրվարի 28, 1956(1956-02-28) (տարիքը 71)
Մահվան վայրԱբադան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր
Ամուսին(ներ)Սյուզան Գարագաշ

Մկրտիչ Տիգրանի Թաշճյան (1885, փետրվարի 23, Թուրքիա - 1956, փետրվարի 28, Աբադան), հայ դերասան, ռեժիսոր։

Եղել է Սյուզան Գարագաշի առաջին ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Թաշճյանը ծնվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանում: Նրա գործունեության սկզբնական շրջանը եղել է Կովկասում: 1906 թվականին Թիֆլիսում սկսել է բեմական գործունեությունը։ Նրա թատերախմբերում տարբեր տարիների խաղացել են Վահրամ Փափազյանը, Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Ջանիբեկյանը և ուրիշներ։ 1917 թվականից բնակվել և ստեղծագործել է Թավրիզում, իր շուրջ համախմբել թատերասերների և հիմնել «Սիրողականների խումբը»: Այս շրջանում բեմադրել է ներկայացումներ հայերենով և ադրբեջաներենով: 1930-ական թվականներից՝ Թեհրանում, ապա՝ Աբադանում[1]։

Բացի թատերական գործունեությունը, Թաշճյանն օժտված է եղել նկարելու առանձնահատուկ ձիրքով: 1933 թվականին Թավրիզում կայացած Իրանի ազգային ցուցասրահի գլխավոր սրահի հարդարումը վստահվեց նրան: Թաշճյանի դուստրը՝ Լեոնի Թաշճյանը, հորից ժառանգել է նկարելու ձիրքը:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Թաշճյանը եղել է ռեալիստական խաղաոճի դերասան։

Ձևավորել է իր բեմադրությունները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրանահայոց հանրագիտարան: Կազմող` Ժանետ Տ. Լազարյան: Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012:
  • Ալեքսանդրյան Մ., Մկրտիչ Թաշչյան, Ե., 1964։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 141 CC-BY-SA-icon-80x15.png