Միքայել Հովակիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Հովակիմյան
Ծնվել էմարտի 17, 1954(1954-03-17) (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերային երգիչ
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Միքայել Երջանիկի Հովակիմյան (մարտի 17, 1954(1954-03-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), օպերային դերասան։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2009)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Հովակիմյանը ծնվել է Երևանում։ 1977-1982 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժնում,Միհրան Երկաթի դասարան։ 1986 թվականից Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է։ 2000 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ-տեսական ամբիոնում, 2011 թվականից՝ պրոֆեսոր։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Վրաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հնդկաստանում և այլուր[2]։

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի քաղաքապետարանի պատվոգիր
  • ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր
  • ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ, 2014
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Միքայել Հովակիմյան». avproduction.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.(չաշխատող հղում)