Միքայել Բաղդասարյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Բաղդասարյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1913(1913-11-07)
ԾննդավայրԳանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 20, 1985(1985-12-20) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և ՀՀ ԳԱԱ
Մասնագիտություննկարիչ
ԵրեխաներԱշոտ Բաղդասարյան

Միքայել Միքայելի Բաղդասարյան (նոյեմբերի 7, 1913(1913-11-07), Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 20, 1985(1985-12-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրաֆիկ, նկարիչ-ձևավորող։ Աշոտ Բաղդասարյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաստակավոր նկարիչ (1971 թվական)։ Ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1936 թվական), Երկրաբանական գիտությունների ինստիտուտը (1950 թվական)։ 1956 թվականին վերապատրաստվել է Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտում (գրքի ձևավորում և նկարազարդում)։

1931–1936 թվականներին եղել է «Ավանգարդ» թերթի, «Հոկտեմբերիկ» մանկական հանդեսի (նաև 1945–1948 թվականներին) նկարիչը և պատկերազարդման բաժնի վարիչը։

1950–1985 թվականներին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում (խմբագիր, նկարիչ)։

1966 թվականից աշխատակցել է «Պոլիգրաֆիստ» հանդեսին։ Նկարազարդել և ձևավորել է շուրջ 300 գիրք՝ Մկրտիչ Արմենի «Հիանալի սերմեր» (1934 թվական), Մարգարիտա Դարբինյանի «Սուլդին ու Բուլդին» (1936 թվական), Նաիրի Զարյանի «Մանկական» (1940 թվական), Խաչատուր Աբովյանի «Մանուկներին» (1948 թվական), Աթաբեկ Խնկոյանի «Առակներ» (1953 թվական), Դերենիկ Դեմիրճյանի «Պույպույ մուկիկը» (1958 թվական), Հենրի Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը» (1958 թվական), «Հայ գրողների դիմանկարներ» (1962 թվականին, 35 դիմապատկեր), Ռուբեն Գաբրիելյանի «Բնագիտական զրույցներ» (գիրք Ա, Բ, 1956 թվականին, 1959 թվականին), Բորիս Պոլևոյի «Պատմություն իսկական մարդու մասին» (1960 թվական), «Արկածային գրադարան» (1961–1966 թվականներ) մատենաշարի 22 անուն գիրք, Վախթանգ Անանյանի «Հայաստանի կենդանական աշխարհը» (հատոր 1–4, 1961–1967 թվականներ), Մայն Ռիդի «Անգլուխ ձիավորը», Ս. Սարգսյանի «Պետրոս Դուրյան»։

Հեղինակ է ծաղրանկարների, 120-ից ավելի մատենանիշների, գրաֆիկական գործերի։

Մասնակցել է գրքարվեստին նվիրված բազմաթիվ ցուցահանդեսների, արժանացել պարգևների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։