Մարգարիտա Դարբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտա Դարբինյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1920(1920-03-18)[1]
ԾննդավայրԲաթում, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 9, 2021(2021-03-09) (100 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան (1941)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան և թարգմանչուհի
ԱշխատավայրՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ և Մատենադարան
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի շքանշան

Մարգարիտա Հովնանի Դարբինյան-Մելիքյան (մարտի 18, 1920(1920-03-18)[1], Բաթում, Ռուսական կայսրություն - մարտի 9, 2021(2021-03-09), Երևան, Հայաստան), հայ պատմաբան, թարգմանիչ։ Պատմական գիտությունների թեկնածու (1955): Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Դարբինյանը ծնվել է 1920 թվականի մարտի 18-ին Վրացական ԽՍՀ Բաթում քաղաքում։ Հայրը եղել է հայ կաթոլիկ, մայը՝ լեհ կաթոլիկ։ Ծնողները տիրապետել են ռուսերենին, հայրը լեհերենին չի տիրապետել, մայրը՝ հայերենին։ Տանը խոսել են ռուսերեն։ Հայերեն սովորել է գրաբարի միջոցով։ 1941 թվականին Մարգարիտա Դարբինյանն ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը։ Վերադառնալով Հայաստան՝ աշխատանքի է նշանակվել Չիբուխլուում (այժմ՝ Ծովագյուղ) 1951-1957 թվականներին դասավանդել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում, 1958-1959 թվականներին եղել է Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1959 թվականից՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող[2]։

Ուսումնասիրել և գրաբարից ռուսերեն է թարգմանել հայ պատմագրության սկզբնաղբյուրները և կազմել ծանոթագրությունները։ Կազմել է Թովմա Արծրունու «Պատմութիւն տանն Արծրունեաց» երկի քննական բնագիրը, գրել առաջաբանը և ծանոթագրությունները[2][3]։

Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի՝ «Նարեկի» ռուսերեն գեղարվեստական թարգմանությունները, որ կատարել են Ն. Գրեբնյովը (1969) և հետո՝ Վ. Միկուշևիչը (1985), հիմնված են Մարգարիտա Դարբինյանի և նրա գործընկերուհի Լենա Խանլարյանի՝ գրաբարից արված տողացի թարգմանության վրա։ 1988 թվականին «Արևելքի մատենագրության հուշարձաններ» շարքի շրջանակում լույս է ընծայվել «Մատյան ողբերգության» ռուսերեն թարգմանության գիտական ու ամբողջական տարբերակը՝ գործընկերուհիներ Մ. Դարբինյան-Մելիքյանի և Լ. Խանլարյանի թարգմանությամբ[4]։

Թարգմանություններ է արել նաև պարսկերենից, գերմաներենից, անգլերենից, ֆրանսերենից, իտալերենից, արաբերենից։

Գիտեք, Նարեկացուն անդրադառնալու, լիարժեք ընկալելու, առավել ևս՝ թարգմանելու համար միայն գրաբարի իմացությունը քիչ է։ Ես գրաբարը, տաղերը ընկալում եմ ըստ իմ մտքում հնչող մեղեդու։ Թարգմանելիս պետք է գտնել բառեր, որոնք մեղեդային են հնչում, Նարեկացու կիրառած բաղաձայնույթին՝ ալիտերացիային համապատասխան։ Քիչ է՝ ճիշտ թարգմանելը, էական է մեղեդայնությունը փոխանցել, այնպես, որ դա գեղեցիկ հնչի։
- Մարգարիտա Դարբինյան

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի շքանշան

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1877
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Чтобы потомки знали и помнили...». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Մատենադարանի 99-ամյա գիտաշխատողն առաջին անգամ ռուսերեն է թարգմանել Նարեկացու տաղերը». armeniasputnik.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.