Աշոտ Բաղդասարյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Բաղդասարյան
Ծնվել էօգոստոսի 7, 1945(1945-08-07) (78 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1964) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1972)
Մասնագիտությունգրաֆիկ, նկարիչ-ձևավորող
Պարգևներ

ՀՊԱՀ ոսկե մեդալ (2010)

ԵՃՇՊՀ «Ջիմ Թորոսյան» ոսկե մեդալ (2012)
ՀայրՄիքայել Բաղդասարյան

Աշոտ Միքայելի Բաղդասարյան (օգոստոսի 7, 1945(1945-08-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրաֆիկ, նկարիչ-ձևավորող, Միքայել Բաղդասարյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, իսկ 1972 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1992–1996 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում, 1993 թվականին՝ «Ռոսլին» արվեստի ինստիտուտում (1995–2010 թվականներին եղել է պրոռեկտոր), 2008 թվականից՝ Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում (2010 թվականից՝ ամբիոնի վարիչ)։

1995–2008 թվականներին՝ Հայաստանի դիզայներների միության նախագահ։

2003 թվականից՝ Հայսատանի պետական ագրարային համալսարանի «Տեղեկագիր» գիտական միջազգային ամսագրի գեղարվեստական խմբագիր (ձևավորել է 40-ից ավելի համար)։

Նկարազարդել և ձևավորել է Վարդգես Պետրոսյանի «Գրական երաժշտական խաղեր» (1972), նաև «Հայաստանի քաղաքացիական ծառայություն» (2005), Գայանե Ավագյանի և Արայիկ Նազարյանի «Պտուղների, բանջարեղենի և կարտոֆիլի հիվանդությունները պահպանման ժամանակ» (2006), Այդին Մորիկյանի «Միայնակ ծերունին, որ զրուցակից է փնտրում» (2010, Հրանտ Թադևոսյանի նկարներով), «80-ամյակի հոբելյանական ձեռնարկ» (2010, նվիրված է ՀՊԱՀ-ին) գրքերը, «Ալմաստ» կատալոգը (2005), «Լևոն Մանասերյան» (2009) ալբոմը և այլն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՊԱՀ ոսկե մեդալ (2010)
  • ԵՃՇՊՀ «Ջիմ Թորոսյան» ոսկե մեդալ (2012)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։