Միսս Վան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսս Վան
ֆր.՝ Miss Van
ԿեղծանունMiss Van
Ծնվել էհուլիսի 6, 1973(1973-07-06)[1][2][3] (50 տարեկան)
ԾննդավայրԹուլուզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարչուհի և graffiti artist
Կայքmissvan.com
 Miss Van Վիքիպահեստում

Միսս Վան (ֆր.՝ Miss Van, հայտնի նաև Վանեսա Էլիս անունով, ֆր.՝ Vanessa Alice, հուլիսի 6, 1973(1973-07-06)[1][2][3], Թուլուզ), նկարչուհի, որն աշխատում է գրաֆիտիով և սթրիթ արտ ուղղությամբ[4][5]։ Միսս Վանը սկսել է նկարել Թուլուզի փողոցներում Մադմաուզել Քեթի հետ 18 տարեկանում։ Ավելի ուշ դարձել է աշխարհահռչակ փողոցային նկարչուհի։ Առաջին հերթին նրա նկարներում նկատվում է տիկնիկների նմանվող յուրօրինակ կերպարներ կիրառությունը[6]։ Միսս Վանի աշխատանքները հայտնվել են ամբողջ աշխարհի տարբեր փողոցներում, իսկ նրա կտավները ցուցադրվել են Ֆրանսիայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի պատկերասրահներում[4]։ Ներկայումս նրա արվեստը սերտորեն կապված է և՛ փողոցային նկարչության, և՛ կերպարվեստի հետ՝ հաճախ վերացնելով դրանց սահմանները[7]։

Այժմն Միսս Վանն ապրում է Բարսելոնայում (Իսպանիա)։ Այդտեղ նա գրել է և Drago հրատարակչությանը տվել մի քանի գրքեր, ինչպես նաև համակարգել է ողջ Եվրոպայում ընթացող մի քանի գեղարվեստական ցուցահանդեսներ[8]։ Նա շարունակում է լինել աշխարհի ամենահայտնի փողոցային կին նկարիչներից և գրաֆիտիստներից մեկը[9]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գեղարվեստական աշխատանքները Միսս Վանը հաճախ է պատկերում փշե աչքերով (խեթ, մուգ աչքերով) կանանց, որոնք ունեն կանացի ամենատարբեր ձևեր և արտահայտում են տարբեր հույզեր[10]։ Նրա ստեղծագործությունների ամենահիմնական թեմաներն են էրոտիզմը, սեքսուալությունը, ցանկությունը և անմեղությունը, որոնք արտահայտվում են կենդանիների դիմակներով, պաստեղային գույներով և բաց հագուստով[5][7]։ Միսս Վանն իր արվեստում պատկերազարդում է կնոջ սեքսուալության մուլտային, հեքիաթային աշխարհը[11]։

2008 թվականից մինչև 2016 թվականը Միսս Վանը ցուցադրել է իր աշխատանքները ամբողջ աշխարհի բազմաթիվ պատկերասրահներում՝ Ասիայում (Շանհայ[7]), Եվրոպայում (Լոնդոն, Հռոմ, Բեռլին, Փարիզ և Վիեննա[7]), Հյուսիսային Ամերիկա (Դեթրոյթ[12], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես, Մոնրեալ, Չիկագո, Նյու Յորք[7])։ Նրա մասնակցությամբ ամենակարևոր իրադարձությունների թվում են «Still a Little Magic» (Սան Ֆրանցիսկո, 2008 թվական), «Cachetes Colorados» (Մեխիկո, 2010 թվական) և «A Moment in Time» (Սաատչի թանգարան, Լոնդոն, 2016 թվական[7])։ 2016 թվականին Մոսկվայի (Ռուսաստան) «Բիենալե Արթմոսսֆերայի» ժամանակ որպես իր նկարի հիմք ցուցադրել է բրդե կտորից գորգ[13]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wild at Heart (2012)
  • Twinkles (2011)

Գրքեր Միսս Վանի ներդրմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pop Surrealism: What a Wonderfool World (2010)
  • Dorothy Circus Gallery Trilogy: Walk on the Wild Side (2013)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 3,0 3,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  4. 4,0 4,1 «SWINDLE Magazine Interview with Miss Van». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  5. 5,0 5,1 «Miss Van's First Museum Show Opens in Malaga – artnet News». artnet News (անգլերեն). 2016 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  6. Waclawek, Anna From graffiti to the street art movement : negotiating art worlds, urban spaces, and visual culture, c. 1970–2008. — http://spectrum.library.concordia.ca/976281/: Concordia University, Phd Thesis, 2008.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Villarreal, Ignacio. «Miss Van's first show at a museum on view at the Centro de Arte Contemporáneo of Málaga». artdaily.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  8. The Dolls of Miss Van. Fornarina Fashion News @ CourtureCandy.com Արխիվացված 2007-12-16 Wayback Machine
  9. Glaser, Katja The 'Place to Be'for Street Art Nowadays is no Longer the Street, its the Internet(անգլ.) // Street Art and Urban Creativity Scientific Journal : journal. — 2015. — Т. 1. — № 2.
  10. Miss Van gallery
  11. Premont, Chantal (2013 թ․ ապրիլի 28). «Miss Van and the Evolution of the Feminine from Brick onto Canvas». CUJAH (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  12. DeVito, Lee. «Murals in the Market artists address Shepard Fairey, Detroit, and more in inaugural fest». Detroit Metro Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  13. Harrington, Jaime Rojo & Steven (2016 թ․ սեպտեմբերի 28). «A Moscow Street Art Biennale: Artmossphere 2016». Huffington Post (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսս Վան» հոդվածին։