Միչիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միչիկո
ճապ.՝ 上皇后美智子
Empress Michiko's arrival in Manila - 2016 (cropped).jpg
 
Կրթություն՝ Sacred Heart School in Tokyo? (1953) և University of the Sacred Heart? (1957)
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ, ազնվական, բանաստեղծուհի և մանկագիր
Դավանանք սինտոիզմ
Ծննդյան օր հոկտեմբերի 20, 1934(1934-10-20) (87 տարեկան)
Ծննդավայր Տոկիո, Ճապոնիա[2]
Դինաստիա Ճապոնիայի կայսերական տուն
Քաղաքացիություն Flag of Japan.svg Ճապոնիա և Flag of Japan (1870–1999).svg Ճապոնական կայսրություն
Ի ծնե անուն ճապ.՝ 正田美智子[1]
Հայր Hidesaburō Shōda?
Մայր Fumiko Shōda?
Ամուսին Ակիհիտո
Զավակներ Նարուհիտո, արքայազն Ակիսինո և Սայակո Կուրոդա
 
Պարգևներ
Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ, Order of Gabriela Silang, «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ, Կառլոս III շքանշան, Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ, Փղի շքանշան, Վիտաուտաս Մեծի շքանշանի մեծ խաչ, Դոմ Հենրի մանկան մեծ խաչ, Սանտիագոյի թուր շքանշանի Մեծ խաչ, Նիդեռլանդական առյուծի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Պերի արևի օդենի մեծ խաչ, Knight of the Order of the White Eagle և Օյասվի Ռայանյայի շքանշան

Կայսրուհի Միչիկո (ճապ.՝ 皇后美智子 Կո Գո Միչիկո) հոկտեմբերի 20, 1934(1934-10-20), Տոկիո, Ճապոնիա[2], ի ծնե Միչիկո Սիոդա (ճապ.՝ 正田 美智子 Սիո Դա Միչիկո), Ճապոնիայի կայսրուհի՝ 1989 թվականի հունվարի 7-ից, ներկայիս Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի ծննդյան շնորհավորման տոնակատարությունը Տոկիոյի կայսերական այգում (աջից երրորդը)

Միչիկո Սիոդան ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 20-ին, 07.43-ին (JST)՝ Տոկիոյում ապրող ինտելիգենտ ընտանիքում։ Նրա հայրը՝ Հիդեսաբուրո Սիոդան, խոշոր ալրաղացման ընկերության նախագահն է։ Միչիկոյի ընտանիքից երկու հոգի արժանացել է բարձրագույն ակադեմիական պարգևի՝ «Մշակույթի բնագավառում ցուցաբերած արժանիքների համար» շքանշանի, որով կայսրը պարգևատրում էր բացառիկ գիտնականների։

Թագաժառանգ արքայազն Ակիհիտոյի հետ ծանոթացել է թենիսի հրապարակում։ Ամուսնությունը կայացել է 1959 թվականի ապրիլի 10-ին։ Դրանով խախտվեց բազմադարյա ավանդույթը, ըստ որի կայսերական ընտանիքի անդամը պետք է կին ընտրեր բացառպես ազնվական ծագումով ընտանիքներից։ Չնայած դրան, արքայազնի ընտրությունը ընդունեցին կայսերական արքունիքի խորհրդի բոլոր անդամները։

Չնայած նրան, որ Ակիհիտոն և Միչիկոն պարտավոր էին մասնակցել շատ պաշտոնական միջոցառումների՝ նրանք ինքնուրույն դաստիարակեցին երեք երեխաներին՝ որդիներ Նարուհիտոյին ու Ակիսինոյին և դուստր Սայակոյին։

Հիրոհիտոյի մահից հետո, Միչիկոն՝ որպես Ակիհիտոյի կին, ստացավ Ճապոնիայի կայսրուհու կոչումը։

Հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միչիկոն սիրում է նվագել դաշնամուր և տավիղ, նաև հետաքրքրված է կարուձևով։ Բացի այդ, նա հետաքրքրվում է գրականությամբ ու ծաղիկներով։ Նա հիանալի անգլերեն թարգամանելով Միչիո Մադոյի բանաստեղծությունները՝ դրանք հայտնի դարձրեց ամբողջ աշխարհում և շուտով Մադոն դարձավ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի դափնեկիր[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.gettyimages.com/detail/news-photo/prince-akihitos-fiancee-and-family-tokyo-japan-miss-michiko-news-photo/517758300
  2. 2,0 2,1 2,2 歴代皇后125代総覧 (яп.) — P. 423.
  3. Мадо — лауреат премии Андерсена
  4. Декрет Президента Литвы от 22 мая 2007 года № 1K-974 Информация на официальном сайте Президента Литвы Archived 2009-09-16 at the Wayback Machine.(լիտվ.)
  5. Указ Президента Республики Казахстан от 30 мая 2008 года № 605

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]