Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Ճապոնական զորքերի գեներալիսիմուս, բրիտանական զորքերի պատվավոր գեներալ (1921), իսկ հետագայում նաև պատվավոր ֆելդմարշալ (1930 թ., հեռացվել է 1942 թ-ին)։ Աշխարհում հայտնի է Հիրոհիտո (բառացիորեն «բարեգործ») անվամբ, իսկ տիտղոսային անունը (կառավարման կարգախոսը) Սյովա էր, որ նշանակում է «Լուսավորյալ աշխարհ»։ Հիրոհիտոյի կառավարումը Ճապոնիայի պատմության մեջ ամենաերկարն էր. նրա օրոք ճապոնական հասարակությունում տեղի ունեցան արմատական փոփոխություններ։