Jump to content

Միհրան Խոջամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոջամիրյան (այլ կիրառումներ)
Միհրան Խոջամիրյան
Ծնվել էնոյեմբերի 1 (13), 1882[1]
ԾննդավայրՎերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 8, 1938(1938-02-08)[1] (55 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Միհրան Խաչատուրի Խոջամիրյան (նոյեմբերի 1 (նոյեմբերի 14), 1882, Երևանի նահանգի Նախիջևանի գավառ, գ. Վերին Ագուլիս (այժմ՝ Նախիջևանում) - փետրվարի 8, 1938, Թիֆլիս)[2], հայ բոլշևիկ հեղափոխական։

ՌՍԴԲԿ մեջ է մտել 1902 թվականին, Բաքվում, կուսակցության II համագումարից հետո հարել է բոլշևիկներին։ Բարձրագույն տնտեսագիտական կրթություն է ստացել Ժնևում։

1903 - 1905 թվականներին կուսակցական աշխատանք է տարել Կիևում և Թիֆլիսում։ 1905 թվականին, Կիևի մարտական կազմակերպություններից մեկի բացահայտման կապակցությամբ, թաքնվելով ոստիկանությունից, մեկնել է Ժնև, ուր կատարել է Լենինի գլխավորած ՌՍԴԲԿ արտասահմանյան բաժանմունքի հանձնարարությունները։ 1907 - 1908 թվականներին Ցխակայայի, Սեմաշկոյի, Լունաչարսկու, Կնունյանցի և այլ ընկերների հետ կազմակերպել է «Радуга» բոլշևիկյան ուղղության ամսագրի հրատարակությունը, այն լույս էր տեսնում ժնևում։

1908 թվականին Խոջամիրյանը կուսակցության հանձնարարությամբ մեկնել է Գերմանիա, որտեղ և ձերբակալվել է՝ մեղադրվելով Կամոյի (Սիմոն Տեր-Պետրոսյան) հետ համագործակցելու մեջ։ Շնորհիվ Լենինի եռանդուն ջանքերի և բոլշևիկների ծավալած ագիտացիայի հաջողվել է ձախողել Խոջամիրյանի հանձնումը ցարական իշխանություններին[փա՞ստ]։ Մեկ ու կես տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել։ Մինչև 1914 թվականը ապրել և գործել է ժնևում՝ շարունակելով կատարել կուսակցության հանձնարարությունները, իսկ հետո հեռացել կուսակցական աշխատանքից։ 1914 թվականի վերջին վերադարձել է հայրենիք և կամավոր մեկնել Կովկասյան ռազմաճակատ։ Զորացրվել է 1918 թվականին։ 1920 - 1923 թվականներին աշխատել է ՀԽՍՀ արտգործժողկոմատում։ Եղել է Խորհրդային Հայաստանի խամաճիկային պատվիրակության քարտուղարը Կարսի կոնֆերնասում։ 1923 - 1937 թվականներին աշխատել է Հայաստանի և Ադրբեջանի բանկային-ֆինանսական մարմիններում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 264 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 75