Արտեմ Միկոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միկոյան Արտեմից)
Արտեմ Միկոյան
Ծնվել էհուլիսի 23 (օգոստոսի 5), 1905[1][2]
ԾննդավայրՍանահին, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 9, 1970(1970-12-09)[3][4][1][…] (65 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
ԿրթությունԺուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա[2]
ԱշխատավայրDynamo plant?[2] և ՄիԳ[2]
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ և Լենինյան մրցանակ

Արտեմ Միկոյան (Անուշավան Հովհաննեսի Միկոյան) (հուլիսի 23 (օգոստոսի 5), 1905[1][2], Սանահին, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 9, 1970(1970-12-09)[3][4][1][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։

ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2002 թ.), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Ստալինյան մրցանակի վեցանգամյա դափնեկիր, Լենինյան մրցանակի դափնեկիր։ ԽՄԿԿ անդամ 1925 թվականից։ Գերագույն խորհրդի 3-8 գումարումների պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշավան Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1905 թվականի հուլիսի 23֊ին (օգոստոսի 5֊ին), Սանահին գյուղում։ Անուշավանն ուներ երկու քույր (Ոսկեհատ և Աստղիկ) և երկու եղբայր (Երվանդ և Անաստաս)։ Նրա հայրը՝ Հովհաննես Ներսեսի Միկոյանը (1856-1918 թթ.), աշխատում էր Մանեսի պղնձաձուլական գործարանում։ Մայրը՝ Թալիդա Օթարի Միկոյանը (1867-1960 թթ.), տնային տնտեսուհի էր։

Նախնական կրթությունը ստացել է գյուղական դպրոցում (երկու դասարան)։ Ապա, հոր մահից հետո, մայրն Անուշավանին ուղարկել է Թիֆլիս։ Այստեղ նա կրթությունը շարունակել է տեղի հայկական դպրոցում։

1923 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով՝ ավագ եղբոր՝ Անաստասի մոտ։ Ցերեկները որպես խառատ է աշխատել գյուղատնտեսական մեքենաների «Красный Аксай» գործարանում, իսկ երեկոները հաճախել է ՊՏՈՒ֊ի երեկոյան դպրոցը։ 1924 թվականինի տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նորից որպես խառատ աշխատանքի է անցնում «Динамо» գործարանում, և շարունակում է այդտեղ աշխատել ընդհուպ մինչև 1928 թվականը։ 1928 թվականի դեկտեմբերին զորակոչվել է ԲԳԿԲ֊ի շարքերը։ 1929 թվականի օգոստոսին տեղափոխվել է Օրյոլ քաղաքի Իվանովո֊Վոզնեսենսկի զինվորական դպրոցը։

Բանակային ծառայությունից հետո կուսկոմի քարտուղար է աշխատել Մոսկվայի «Компрессор» գործարանում։ 1931 թվին Միկոյանը ուսումնառության է ուղարկվում Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա։

1935 թվականին արտադրական պրակտիկայի է գործուղվում Խարկով քաղաք։ Ակադեմիայի այլ ուկնդիրների հետ միասին նա կառուցում է իր առաջին ինքնաթիռը՝ թեթև «Октябрёнок»֊ը, որը արժանանում է Գլխավոր աէրոակումբի բարձր գնահատականին։ 1936 թվականի գարնանը Միկոյանը սկսում է աշխատել դիպլոմային նախագծի վրա։ 1937 թվականի հոկտեմբերի 22-ին պաշտպանում է դիպլոմային աշխատանքը, և նրան շնորհվում է ԲԳԿԲ֊ի ՌՕՈՒ֊ի ռազմական ինժեներ֊մեխանիկի կոչում։

Աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոյանի ղեկավարությամբ (Մ․ Ի․ Գուրևիչի և Վ․ Ա․ Ռոմոդինի հետ համատեղ) ստեղծվել են Մեծ Հայրենական պատերազմին մասնակցած ՄիԳ֊1 և ՄիԳ֊3 կործանիչները։ Պատերազմից հետո Միկոյանի֊Գուրևիչի ԿԲ֊ում ստեղծվել են ՄիԳ֊9, ՄիԳ-15, ՄիԳ-17, ՄիԳ-19, ՄիԳ-21, ՄիԳ-23, ՄիԳ-25, ՄիԳ-27, ՄիԳ-29, ՄիԳ-31, և ՄիԳ-35 կործանիչները։

Միկոյանի֊Գուրևիչի ԿԲ֊ում ստեղծված ինքնաթիռներով գրանցվել է 55 համաշխարհային ռեկորդ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1956, 1957 թթ.),
  • 6 Լենինի շքանշաններ,
  • Կարմիր դրոշի շքանշան,
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան,
  • 2 Կարմիր աստղի շքանշաններ,
  • Լենինյան մրցանակ (1962 թ.),
  • Գյումրու պատվավոր քաղաքացի (1968)[5]
  • 6 Ստալինյան մրցանակներ (1941 թ., 1947 թ., 1948 թ., 1949 թ., 1952 թ., 1953 թ.)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 542.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Միկոյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Միկոյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Միկոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 542