Միխայիլ Մալինին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Մալինին
դեկտեմբերի 28, 1899(1899-12-28) - հունվարի 24, 1960(1960-01-24)[1][2] (60 տարեկան)
ԾննդավայրQ18797304?, Galichsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
ԿոչումԲանակի գեներալ և բանակի գեներալ
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդա-ֆիննական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ, Հունգարական հեղափոխություն, Մոսկվայի ճակատամարտ, Ստալինգրադի ճակատամարտ և Կուրսկի ճակատամարտ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշան Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան I աստիճանի Սուվորովի շքանշան I աստիճանի Կուտուզովի շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «Բեռլինի գրավման համար» մեդալ «Վարշավայի ազատագրման համար» մեդալ «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «Գրյունվալդի խաչ» 3-րդ աստիճանի շքանշան «Հանուն Վարշավայի 1939-1945» մեդալ «Օդրայի, Նիսի և Բալթիկայի համար» մեդալ Մարտական սխրանքի արծաթե խաչ և Honorary Knight Commander of the Order of the British Empire

Միխայիլ Սերգեևիչ Մալինին (ռուս.՝ Михаил Сергеевич Малинин, դեկտեմբերի 28, 1899(1899-12-28), Q18797304?, Galichsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 24, 1960(1960-01-24)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային զորապետ, բանակի գեներալ։ Խորհրդային Միության Հերոս (1945)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Սերգեևիչ Մալինինը ծնվել է Կաստրոմայի մարզի Գալիչյան շրջանի Պոլուտինո գյուղում, այժմյան Անտրոպվյան շրջանի Կոստրոմայի մարզ գյուղացու ընտանիքում։

Հայրենի գյուղում աշխատել է ատաղձագործ։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի շարքերում։

Նա ծառայել է Կոստրոմայի նահանգի Կարմիր բանակի 6-րդ պահուստային հետևակ գնդում, մարտական գործողությունների ժամանակ բազմիցս մասնակցել է հեղափոխական շարժման և գյուղացիական ապստամբության ճնշման ռազմական գործողություններին։

1921 թվականին անցել է ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության շարքեր։

Միջպատերազմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին ավարտել է Մոսկովյան 2-րդ հետևակային դպրոցը, իսկ 1923 թվականին՝ միջին հրամկազմի դասընթացը։

1922-1928 թվականներին ծառայել է Մոսկվայի ռազմական շրջանի 42-րդ հետևակային գնդում որպես ռազմական դասակի հրամանատար, վաշտի հրամանատարի օգնական, գնդային դպրոցների ղեկավար և գումարտակի հրամանատար։

1931 թվականին, ավարտելով Մ. Վ. Ֆրունզեի անվան պետական ռազմական ակադեմիան, ուղարկվեց Ուրալի ռազմական օկրուգ, որտեղ նա նշանակվեց շտաբի պետ, իսկ 1932 թվականին մայիսին՝ 45-րդ հետևակային դիվիզիայի պետ։

1933 թվականի ավարտել է Մոտորավորման և մեխանիզացիայի ռազմական ակադեմիան և 1937 թվականին ծառայել է Անդրբայկալյան ռազմական շրջանում։ Նշանակվել է մեխանիզմների կորպուսի շտաբի մասնաշենքի հրամանատար, իսկ 1933 թվականի հոկտեմբերին՝ 20-րդ մոտոմեխանիկական բրիգադի շտաբի հրամանատար, ապա՝ շրջանի վարչական շտաբի պետ։

1936 թվականի սեպտեմբերի հրամանատարել է նույն վարչական շրջանի 32-րդ մեխանիզացիոն բրիգադը։

1937 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է և դասախոսել Լենինգրադի զրահատանկային մարտավարության դասընթացների բարելավման նպատակով։ 1938 թվականի նոյեմբերին աշխատել է որպես ավագ դասախոս, 1940 թվականի ապրիլից՝ մարտավարական դասընթացների ղեկավար։ 1939 թվականի դեկտեմբերից 1940 թվականի մարտը գործուղվել է Խորհրդա-ֆիննական պատերազմի ճակատ, որտեղ նա դարձել է 9-րդ բանակի օպերատորական շտաբի հրամանատար, իսկ հետո՝ բանակի 9-րդ շտաբի հրամանատարի փոխարինող։

1940 թվականի ապրիլին նշանակվել է 7-րդ մեխանիզացված կորպուսի շտաբի հրամանատար (Մոսկվայի ռազմական շրջան)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կինը կորած է համարվել, իսկ իրականում նա գերի է ընկել օկուպացված տարածք և մինչև 1944 թվականը նրա մասին ոչինչ չգիտեին։

Երկրորդ կինը՝ Նադեժդա Գրիգորևնա Գրեկովան, Բելառուսական ԽՍՀ բարձրագույն խորհրդի նախագահ էր[3]։

Զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 Միխայիլ Մալինին «Երկրի հերոսներ» կայքում

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Մալինին» հոդվածին։