Jump to content

Միխայիլ Ժարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Ժարով
ռուս.՝ Михаил Иванович Жаров
Ծնվել էհոկտեմբերի 15 (27), 1899
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 15, 1981(1981-12-15)[1] (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, գրող, դերասան և հասարակական գործիչ
ԱշխատավայրQ4453447?, Q4335576?, Meyerhold State Theatre?, Սամեդ Վուրգունի անվան ռուսական դրամատիկական թատրոն, Կազանի Վ. Ի. Կաչալովի անվան պետական ակադեմիական ռուսական մեծ դրամատիկական թատրոն, Սամեդ Վուրգունի անվան ռուսական դրամատիկական թատրոն, Q4391503?, Թաիրովի անվան թատրոն և Փոքր թատրոն
Ամուսին(ներ)Լյուդմիլա Ցելիկովսկայա
Երեխա(ներ)Anna Zharova?
Պարգևներ և մրցանակներ
«Մուրճ և մանգաղ» մեդալ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի ՆԳՆ մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն և Blue Blouse?

Միխայիլ Իվանովիչ Ժարով (ռուս.՝ Михаи́л Ива́нович Жа́ров, հոկտեմբերի 15 (27), 1899, Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 15, 1981(1981-12-15)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դերասան, կինոյի և թատրոնի ռեժիսոր։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949)։ Ստալինյան երեք մրցանակների դափնեկիր (1941, 1942, 1947)։ 1950 թվականից ի վեր ԽՄԿԿ անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Ժարովը ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 15-ին (27) (ըստ այլ աղբյուրների և ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ 1900 թվականի հոկտեմբերի 15-ին (27)), Մոսկվայում՝ տպագրական աշխատողի ընտանիքում։ Նրա հայրը ընկեցիկ էր, որին գտել են Նիկոլաևյան մանկատան մոտ` կից գրությամբ. «Տղային անվանեք Իվան»[2]։ Իր ազգանունը ստացել է իր ուսուցչուհուց, յուրացրեց տպիչի մասնագիտությունը։

Մայրը՝ Աննա Սեմյոնովնա Դրոզդովան, Սմոլենսկի գավառի նախկին ճորտ գյուղացիների ընտանիքից էր[3]։ Ինը տարեկան հասակում նա դարձավ որբ։ Այնուհետև, ավագ եղբայրը, որն աշխատում էր երկաթուղում, օգնեց նրան տեղափոխվել Մոսկվա և աշխատանքի տեղավորեց Օլշվանգի լվացքանոցում։ Հենց այնտեղ նա հանդիպեց Իվան Ժարովին։ Ամուսնության մեջ ծնվել է մի որդի և երեք դուստր[2]։

Ընտանիքն ապրում էր Եկատերինսկյան այգու մոտ, որտեղ հաճախ հանդես էին գալիս դերասանները։ Բացի այդ, Միխայիլը շուտով հետաքրքրվեց կինեմատոգրաֆիայով և իր քրոջ՝ Լիդայի հետ միասին, մոտ վեց ժամ անցկացնում էին կինոթատրոններում[2]։ 1913 թվականին հայրը տպարանում, որտեղ ինքն էր աշխատում, տեղավորեց որպես տպագրիչի աշակերտ։

1915-ից աշխատել է որպես ռեժիսորի ադմինիստրատոր և օգնական Զիմինի օպերային թատրոնի թատերախմբում։ Այնտեղ նրան առաջին անգամ սկսեցին վստահել ստատիստների դերը։

1918 թվականին ընդունվել է աշխատանքային կազմակերպությունների Գեղարվեստա-լուսավորչական միության թատրոնին կից ստուդիա, որտեղ ուսանել են Արկադի Զոնովի և Վալերի Բեբուտովի մոտ։ Նույն թվականին իր նորամուտը նշում է թատրոնի բեմում՝ Շեքսպիրի «Վինձորի հեծելազորներ» կատակերգությունում խաղալով Ծաղրածուի դեր։ 1920 թվականին ստուդիայի ավարտին որոշ ժամանակ ծառայել է փորձա-հերոսական թատրոնում, այնուհետև՝ դասական կատակերգության առաջին շարժական ճակատային գեղարվեստական թատրոնում։ 1921 թվականին հանդես է եկել Ա.Կ. Սաֆոնովի անվան Ռոգոժ-Սիմոնյան թատրոնի բեմում, սակայն նույն թվականին անցել է «Գիտիս»-ի թատրոն, որտեղ հաջողությամբ խաղացել է էպիզոդիկ սուր դերեր։ Մասնակցել է «Կապույտ բլուզ» թատերական շարժմանը[4]։

Դերասանը զվարճալի էր, մոլի, եռանդուն։ Բայց, նա իրեն ավելի ազատ զգաց, այնուամենայնիվ, երբ հեռանում էր էքսցենտրիկ Վսևոլոդ Մեյերխոլդից և սկսեց խաղալ հոգեբանորեն հիմնավորված,կենցաղային դետալների վրա մանրամասն կառուցված դեր։

Այդ տարիների ամենաուշագրավ կերպարներից՝ «Զոյկայի բնակարանում» տան տխմար ղեկավարը (1927), ըստ Միխայիլ Բուլգակովի, կատակասեր Վասկա Օկորոկը «Զրահապատ գնացքում 14-69» -ում (1927), ըստ Վսևոլոդ Իվանովի, զորացրված բուդյոնովցին «Առաջին ձիու» մեջ (1929) և կոպիտ նավաստի Ալեքսեյը «Լավատես ողբերգության» մեջ (1933), ըստ Վսեվոլոդ Վիշնևսկու։

1926-1927 թվականներին և 1929 թվականին խաղացել է Բաքվի աշխատանքային թատրոնում, 1928 թվականին՝ Կազանի մեծ դրամատիկական թատրոնում, 1930 թվականին՝ իրատեսական թատրոնում։ 1931 թվականին տեղափոխվել է Կամերային թատրոն, որտեղ աշխատել է մինչև 1938 թվականը[5]։

1938-ից մինչև կյանքի վերջը ծառայել է որպես Փոքր թատրոնի դերասան, որտեղ առավել լիարժեք բացահայտվեց Ժարովի դերասանական շնորհը։ Այստեղ նա խաղացել է հիմնականում դասական խաղացանկի դերեր։ Բացի այդ, հանդես է եկել որպես թատերական ներկայացումների ռեժիսոր։

Երկար տարիներ եղել է դերասան Ա. Ա. Յաբլոչկինի անվան Կենտրոնական Տան հանրային տնօրեն։ Եղել է համառուսաստանյան թատերական ընկերության նախագահության անդամ և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամ։

Նա կինոյում մեկնարկ տվեց «Արքա Իվան Վասիլևիչը սարսափելի» ֆիլմում(1915) օպրիչնիկի էպիզոդիկ դերով[2]։ Առաջին մեծ դերը իր կնոջը մի երիտասարդ աղջկա հետ դավաճանած, Կարմիր բանակի զինվոր Եգորի դերն էր, որը խաղաց 1925 թվականին՝ «Երջանկության ուղին» ֆիլմում։ Այդ տարիներին Միխայիլ Ժարովը համարվում էր դրվագի անգերազանցելի վարպետը («Դոն Դիեգո և Պելագյա», «Մարդը ռեստորանից», «Սպիտակ արծիվ», «Կենդանի դիակ», «Ծայրամաս», «Տիկնիկներ»)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Острова. Михаил Жаров». Культура. 2011. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  3. Актёры советского и российского кино
  4. Местечкин М. С. В театре и в цирке, М., Искусство, 1976, стр. 42
  5. Большая Советская Энциклопедия. Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 15. Докеры — Железняков. 1952. 652 стр., илл.; 60 л. илл. и карт.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ժարով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 284