Միխաիլո Պետրովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխաիլո Պետրովիչ
Михаило Петровић
Ծնվել էապրիլի 24 (մայիսի 6), 1868[1]
Բելգրադ, Սերբիայի իշխանություն
Մահացել էհունիսի 8, 1943(1943-06-08)[1][2] (75 տարեկան)
Բելգրադ, Axis occupation of Serbia
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Հարավսլավիայի Թագավորություն
Քաղաքացիություն Սերբիայի իշխանություն,  Սերբիայի թագավորություն,  Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և  Հարավսլավիայի Թագավորություն
ԴավանանքՍերբ ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունմաթեմատիկոս, ակադեմիկոս, գյուտարար, համալսարանի դասախոս, փիլիսոփա և համակարգչային գիտնական
Հաստատություն(ներ)Բելգրադի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա և փիլիսոփայություն[3]
Պաշտոն(ներ)համալսարանի դասախոս
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերՓարիզի համալսարան, Բարձրագույն նորմալ դպրոց, Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ (1889), Բելգրադի առաջին գիմնազիա (1885) և Բելգրադի համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[4] և սերբերեն[1][4]
Գիտական ղեկավարՇառլ Հերմիտ[5], Էմիլ Պիկար[6] և Անրի Պուանկարե
Եղել է գիտական ղեկավարTadija Pejović?[7], Dragoslav Mitrinović?[8], Jovan Karamata?[9], Konstantin Orlov?[10], Radivoj Kasanin?[10], Sima Marković?[10], Dragoljub Marković?[10], Mladen Berić?[10], Miloš Radojčić?[10], Danilo Mihnjević?[10] և Petar Muzen?[10]
Պարգևներ
 Mihailo Petrović Alas Վիքիպահեստում

Միխաիլո Պետրովիչ (սերբ.՝ Михаило Петровић / Mihailo Petrović, ապրիլի 24 (մայիսի 6), 1868[1], Բելգրադ, Սերբիայի իշխանություն - հունիսի 8, 1943(1943-06-08)[1][2], Բելգրադ, Axis occupation of Serbia), սերբ նշանավոր մաթեմատիկոս և գյուտարար, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, երկար տարիներ եղել է Բելգրադի համալսարանի պրոֆեսոր։ Նշանակալից ներդրում է ունեցել դիֆերենցիալ հավասարումների և ֆենոմենոլոգիական մոդելների տեսության բնագավառում, անալոգային համակարգչի նախատիպերից մեկի ստեղծողն է[11]։ Նաև հայտնի է որպես ակադեմիկոս, գրող, հրապարակախոս, ձկնորս, երաժիշտ և ճանապարհորդ, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխաիլո Պետրովիչը ծնվել է 1868 թվականի մայիսի 6-ին Սերբիայի թագավորության Բելգրադ քաղաքում։ Աստվածաբանության պրոֆեսոր Նիկոմիդ Պետրովիչի և նրա կնոջ՝ Միլիցայի (օրիորդական ազգանունը՝ Լազարևիչ) 5 որդիներից ավագն էր։

1878-1885 թվականներին սովորել է Բելգրադի առաջին գիմնազիայում, որից հետո Բելգրադում՝ փիլիսոփայության ֆակուլտետում սովորել է բնական գիտություններ։ 1889 թվականին ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Փարիզ, մասնավորապես, ընդունելության քննություններ է հանձնել Բարձրագույն նորմալ դպրոցում։ Փարիզի համալսարանում ստացել է մաթեմատիկական գիտությունների աստիճան (1891), իսկ հետո՝ ֆիզիկական գիտությունների (1893)։ 1894 թվականի հունիսի 21-ին պաշտպանել է դիֆերենցիալ հավասարումների թեմայով դոկտորական ատենախոսությունը և արժանացել մաթեմատիկական փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Նրան դասավանդել են ֆրանսիացի նշանավոր այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Անրի Պուանկարեն, Շառլ Հերմիտը և Էմիլ Պիկարը[12][13]։

Այդ ժամանակներից մաթեմատիկա է դասավանդել Բելգրադի բարձրագույն դպրոցում (որը հետագայում դարձավ Բելգրադի համալսարան), դիֆերենցիալ հավասարումների բնագավառում եղել է այդ ուսումնական հաստատության ամենաուժեղ մասնագետներից մեկը, պատրաստել է բազմաթիվ տաղանդավոր ուսանողներ։ Այնտեղ դասախոսություններ է կարդացել մինչև թոշակի անցնելը՝ 1938 թվականը և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության ժամանակ միշտ եղել է մենտոր։ 1897 թվականին դարձել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի թղթակից անդամ և Զագրեբում Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից-անդամ։ 31 տարեկան հասակում ճանաչվել է որպես Սերբիայի գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ[14][15]։

Պետրովիչն իր ամբողջ կյանքի ընթացքում հետաքրքրվել է ձկնորսությամբ, լրջորեն ուսումնասիրել է այդ արվեստը և նույնիսկ քննություններ է հանձնել վարպետ ձկնորսի կոչման համար, այդտեղից էլ նրա Ալաս մականունը (գետի ձկնորս)։ Սիրել է նվագել կիթառ, 1896 թվականին հիմնել է «Суз» երաժշտական հասարակությունը։ Կառուցել է հիդրավլիկ ինտեգրատոր և 1900 թվականին Փարիզում Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ այդ գյուտի համար ստացել ոսկե մեդալ։ Եղել է մոլի ճանապարհորդ, օրինակ, եղել է երկու բևեռներում՝ Հյուսիսային և Հարավային[16]։

Իր երկարատև գիտական գործունեության ընթացքում Պետրովիչը հրատարակել է բազմաթիվ գյուտերի նախագծեր, գիտական աշխատանքներ, գրքեր և ծովայի արշավների ընթացքում կատարված նշումներ։ Ստացել է մի շարք հեղինակավոր մրցանակներ և պարգևներ, եղել արտասահմանյան մի շարք գիտությունների ակադեմիաների (Պրահա, Բուխարեստ, Վարշավա, Կրակով) և գիտական հասարակությոնների անդամ։ Երբ 1927 թվականին մահացավ Յովան Ցվիիչը, Միխաիլո Պետրովիչն առաջադրվեց Սերբիայի գիտությունների թագավորական ակադեմիայի նախագահի պաշտոնում, սակայ ոչ բոլոր պրոֆեսորները պաշտպանեցին նրա թեկնածությունը, և նա չընտրվեց։ Դրա հնարավոր պատճառը Պետրովիչի սերտ ընկերությունն էր իշխան Գեորգի Կարագեորգիևիչի՝ թագավորի եղբոր հետ, որը 1925 թվականին ձերբակալվել էր և ենթարկվել տնային կալանքի։ 1931 թվականի ակադեմիայի անդամները նորից միաձայն առաջադրեցին Պետրովիչի թեկնածությունը, բայց ղեկավարությունը կրկին մերժեց նրան։ Այդ պաշտոնում նշանակեցին Պետրովիչի գործընկերոջը՝ մաթեմատիկոս Բոգդան Գավրիլովիչին։

1939 թվականին դարձել է Բելգրադի համալսարանի պատվավոր դոկտոր, միևնույն ժամանակ պարգևատրվել Սուրբ Սաավայի առաջին աստիճանի շքանշանով։ Իսկ ավելի ուշ հիմնել է Բելգրադի մաթեմատիկական դպրոցը, դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ հետագայում շարունակել են նրա գործը[17]։

Որպես սպա մասնակցել է Բալկանյան պատերազմներին և Առաջին համաշխարհային պատերազմին, որից հետո դարձել է պահեստային։ Զբաղվել է ծածկագրությամբ, նրա գաղտնագրման համակարգը հարավսլավական բանակում կիրառվել է երկար տարիներ։ Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները ներխուժեցին Հարավսլավիա, Պետրովիչը նորից զորակոչվեց բանակ։ Գերի է ընկել, բայց շուտով նրան ազատ են արձակել լուրջ հիվանդության պատճառով։ Մահացել է Բելգրադի իր տանը 1943 թվականի հունիսի 8-ին։

Ընտրյալ աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • O asimptonim vrednostima integrala i deferencijalnih jednačina, Beograd, 1895.
  • Elementi matematicke fenomenologije, Beograd 1911.
  • Les spectres numeriques, Paris 1919.
  • Mecanismes communs aux phenomenes disparates, Paris 1921,
  • Notice sur les travaux scientifiques de M. Michel Petrovich, Paris, 1922
  • Durees physiques independantes des dimensions spatiales, Zurich-Paris, 1924.
  • Lecons sur les spectres mathematiques, Paris, 1928.
  • Integrales premieres a restrictions, Paris, 1929.
  • Integrales qualitative des equations differentielles, Paris, 1931.
  • Fenomenološko preslikavanje, Beograd, 1933.
  • Jedan diferencijalni algoritam i njegove primene, Beograd, 1936.
  • Članci, Beograd, 1949.
  • Metafore i alegorije, Beograd 1967.
  • Računanje sa brojnim razmacima, Beograd, 1932.
  • Eliptičke funkcije, Beograd, 1937.
  • Integracije diferencijalnih jednačina pomoću redova, Beograd 1938.
  • Kroz polarnu oblast, Boegrad 1932.
  • U carstvu gusara, Beograd, 1933.
  • Sa okeanskim ribarima, Beograd, 1935.
  • Po zabačenim ostrvima, Beograd, 1936.
  • Roman jegulje, Beograd, 1940.
  • Đerdapski ribolov u prošlosti i sadašnjosti, Beograd, 1941.
  • Daleka kopna i mora, Beograd, 1948.
  • Po gusarima i drugim ostrvima, Beograd 1952.
  • S okenaskim ribarima, Subotica, 1953.
  • Po gusarskim ostrvima, Beograd, 1960.
  • Sa Arktika do Antarktika, Beograd, 1960.

Ստեղծագործությունների լիակատար հավաքածուն․

  • Հատոր 1։ Diferencijalne jednacine I
  • Հատոր 2։ Diferencijalne jednacine II
  • Հատոր 3։ Matematicka analiza
  • Հատոր 4։ Algebra
  • Հատոր 5։ Matematicki spektri
  • Հատոր 6։ Matematicka fenomenologija
  • Հատոր 7։ Elementi matematicke fenomenologije
  • Հատոր 8։ Intervalna matematika — diferencijalni algoritam
  • Հատոր 9։ Elipticke funkcije — integracija pomocu redova
  • Հատոր 10։ Clanci — Studije
  • Հատոր 11։ Putopisi I
  • Հատոր 12։ Putopisi II
  • Հատոր 13։ Metafore i alegorije — clanci
  • Հատոր 14։ Ribarstvo
  • Հատոր 15։ Mihailo Petrovic (pisma, bibliografija i letopis)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 CONOR.Sl
  5. Mathematics Genealogy Project — 1997.
  6. Mathematics Genealogy Project — 1997.
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Mathematics Genealogy Project — 1997.
  11. «Istorija nauke: Mihajlo Petrović Alas». RTS. 2011 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. Tomas Edison, SAD. «Математичар са Саве и Дунава (Најстудент, 1. април 2013)». Najstudent.com. Վերցված է 13. 07. 2015-ին.(չաշխատող հղում)
  13. «Драган Трифуновић: Поглед на живот и дело Михаила Петровића». Web.archive.org. 24. 09. 2006. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 13. 07. 2015-ին.
  14. «Михаило Петровић - Алас, на сајту Архива Србије». Web.archive.org. 01. 03. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 1-ին. Վերցված է 13. 07. 2015-ին.
  15. «Велики математичар и страсни риболовац („Глас јавности", 13. новембар 2000)». Arhiva.glas-javnosti.rs. 13. 05. 1912. Վերցված է 13. 07. 2015-ին.
  16. Српски рудари с рачунарима («Политика», 12. април 2010), Приступљено 13. 4. 2013.
  17. Математичар заљубљен у мреже, удице и виолину («Политика», 6. јун 2013), Приступљено 7. 6. 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]