Jump to content

Մերլ Գրին Ռոբերտսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերլ Գրին Ռոբերտսոն
անգլ.՝ Merle Greene Robertson
Ծնվել էօգոստոսի 30, 1913(1913-08-30)
Miles City, Մոնտանա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 22, 2011(2011-04-22)[1] (97 տարեկան)
Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհնագետ
Գործունեության ոլորտգեղանկարչություն, արվեստագիտություն և հնագիտություն
Ալմա մատերՌուզվելտի անվան միջնակարգ դպրոց և Universidad de Guanajuato?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
 Merle Greene Robertson Վիքիպահեստում

Մերլ Գրին Ռոբերտսոն (անգլ.՝ Merle Greene Robertson, օգոստոսի 30, 1913(1913-08-30), Miles City, Մոնտանա, ԱՄՆ - ապրիլի 22, 2011(2011-04-22)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2], ամերիկացի նկարիչ, արվեստի պատմաբան, հնագետ, դասախոս և մայաիստ հետազոտող, որը հայտնի է իր ծավալուն աշխատանքով մայաների քաղաքակրթության արվեստի, պատկերագրության և մինչկոլումբոսյան Ամերիկայի գրչության ուսումնասիրման և պահպանման ուղղությամբ[3]։ Նա առավել հայտնի է մայաների փորագրված ստելաների, քանդակագործության և փորագրված քարերի ստելլաներով, հատկապես մայաների Տիկալ և Պալենկե վայրերում։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտսոնը ծնվել է 1913 թվականին Մոնտանա նահանգի Մայլս Սիթի փոքրիկ քաղաքում՝ Ադա Էմմա Ֆուտի և Դարել Իրվինգ ՄաքՔենի ընտանիքում։ Ութ տարեկանում տեղափոխվել է Մոնտանա նահանգի Գրեյթ Ֆոլս։ Այստեղ նա մեծապես հետաքրքրվել է բնիկ ամերիկացիների մշակույթով և նույնիսկ սովորել հնդկական ժեստերի լեզուն Բլեքֆութ (Blackfoot) հնդիկ առաջնորդներից, որոնց հետ մտերիմ էր նրա հայրը[4]։ Բայց ավելի կարևոր է, որ նա հանդիպել է նկարիչ Չարլզ Մ. Ռասելին Great Falls-ում, ով Մերլին սովորեցնել է նկարել։ Դեռահաս տարիքում տեղափոխվել է Սիեթլ (Վաշինգտոն), այնտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը և հաճախել Վաշինգտոնի համալսարան[5]։

Չափահասություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերլը սկսել է աշխատել որպես կոմերցիոն նկարիչ և ոսկյա թերթավոր փեղկերի նկարիչ-դրվագող։ Ամառները նա աշխատել է Տապավինգո ճամբարում։ Ավարտելուց հետո Մերլին ամուսնացել է իր քոլեջի ընկերոջ՝ Ուոլաս ՄակՆիլ Գրինի հետ։ Զույգն ամուսնացած է եղել տասներեք տարի և ունեցել երկու երեխա՝ Դեյվիդն ու Բարբարան։ Այնուամենայնիվ, ամուսնությունը լուծարվել է, երբ Մերլը իմացել է, որ համատեղ կյանքում իր ամուսինն ունեցել է մի քանի սիրավեպեր։ Ամուսնալուծությունից հետո Մերլը երեխաների հետ տեղափոխվել է Կալիֆորնիա, որտեղ նա սկսել է դասավանդել Սան Ռաֆայելի ռազմական ակադեմիայում։ Այնտեղ նա առաջին անգամ հանդիպել է դեկան Բոբ Ռոբերտսոնին, որը հետագայում դարձել է նրա ամուսինը։ Նա և պարոն Ռոբերտսոնը մեկնել են Սալվադոր՝ այցելելու կադետներ Քինոնեսին, Էսկալոնին և Սագրերայի և սալվադորյան հնագիտության մասին տեղեկանալու։ Հետագայում նա որոշել է վերադառնալ դպրոց և տեղափոխվել Սան Միգել դե Ալենդե քաղաք (Մեքսիկա, Գուանախուատո

Նա ստացել է կերպարվեստի մագիստրոսի կոչում Գուանախուատոյի համալսարանում, որտեղ սովորել է ջրանկարչություն, յուղանկարչություն, լուսանկարչություն և որմնանկարչություն Մեքսիկայի լավագույն նկարիչներից մեկի՝ Ջեյմս Պինտոյի մոտ[4]։ Իր մագիստրոսականն ավարտելուց հետո Մերլը սկսել է աշխատել Տիկալ նախագծի վրա Փենսիլվանիայի համալսարանի հետ 1961 թվականին[6]։ Նա երեք ամառ անցկացրել է՝ նկարելով Կենտրոնական Ակրոպոլիսի ճարտարապետությունը[4]։ Նա նաև սկսել է իր հայտնի ռուբինգ կրկնօրինակումներն՝ արվեստը դարձնելով մայաների ռելիեֆային քանդակների մասին տեղեկատվությունը փաստագրելու և պահպանելու միջոց։ Մինչ նա այնտեղ էր, նրան առաջարկել են ճանապարհորդել Գվատեմալայով և վերարտադրել ստելլաներն այլ վայրերում։

Մինչ Մերլն իր համար ճանապարհ էր հարթում որպես մայաիստ, նա շարունակում է դասավանդել նահանգային դպրոցներում։ Նա և իր ամուսին Բոբը երկուսն էլ աշխատում էին Կալիֆորնիայի Փեբլ Բիչ քաղաքի Սթիվենսոնի դպրոցում։ Այստեղ Մերլն առաջին անգամ սկսել է երիտասարդ ուսանողների շրջանում սեր սերմանել մայաների հանդեպ։ Նա դասավանդել է մեզոամերիկյան հնագիտություն և իր ուսանողներից շատերին տարել Կենտրոնական Ամերիկայի ջունգլիներ արշավների։ Նրա ուսանողներից ոմանք նույնիսկ շարունակել են սովորել հնագիտության քոլեջում և շարունակել կարիերան՝ ուսումնասիրելով մայա քաղաքակրթությունը, որոնց լավագույն օրինակներից մեկը մայաիստ Առլեն Ֆ. Չեյզն էր[7]։

Ներդրում մայա ուսումնասիրություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբբինգ կամ դրոշմապիտակում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերլը Stela 1 բրնձե թղթի ռուբբինգի հետ Բոնամպակում (Մեքսիկա)
Պալենկեում տիրակալի կամ տիրակալի պալատականի վիմագրական պատկերը, որը ռուբբինգի միջոցով կրկնօրինակել է Մերլ Գրին Ռոբերտսոնը

Ի սկզբանե նկարչական կրթություն ունենալով՝ Ռոբերտսոնն առաջինն է սկսել մայաների մոնումենտալ քանդակների և արձանագրությունների պատկերները ռուբբինգ (rubbing-դրոշմապիտակում) տեխնիկայով կրկնօրինակել՝ ստեղծելով դրանցից ավելի քան 4000-ը չորս տասնամյակ տևած կարիերայի ընթացքում (2000-ը՝ հուշարձան)[8]։ Շատ դեպքերում այս վերատպումների շնորհիվ պահպանվել են արվեստի գործերի մանրամասները, որոնք դրանից հետո քայքայվել կամ նույնիսկ անհետացել են շրջակա միջավայրի կամ թալանողական գործողությունների պատճառով։ Այս մեթոդն առաջին անգամ օգտագործվել է հին չինացիների կողմից, սակայն Մերլը հետագայում զարգացրել և կատարելագործել է գործընթացը։ Նա մշակել է երկու տեխնիկա՝ օգտագործելով թանաքի երկու տարբեր ձևեր բրնձի թղթի վրա։ Ընտրված թանաքի տեսակը հիմնված էր շրջակա միջավայրի պայմանների և գրանցվող նյութի բնույթի վրա։ Մերլը մայաիստ Տատյանա Պրոսկուրյակովայի և Էդիթ Ռիկետսոնի հետ միասին կանանց համար մայաների հնագիտության ոլորտ մուտք գործելու ճանապարհ է հարթել։ Նա առաջին կինն էր, ով միացավ Տիկալի նախագծին, այն ժամանակ, երբ կանայք չպետք է աշխատեին հնագիտական նախագծերի վրա[9]։

Մերլն առավել հայտնի է Պալենկեի իր աշխատանքով։ 1980-ականներին նա ձեռնարկել է մի նախագիծ՝ փաստագրելու և մանրամասնորեն արձանագրելու ամբողջ քանդակագործական արվեստը[9]։ Սա հանգեցրել է մայաների համաժողովների շարքի անցկացմանը, որը հայտնի է որպես Պալենկեի կլոր սեղաններ, որոնք հանգեցրել են մայաների հետազոտության և հնագույն մայաների գրերի վիմագրական վերծանման ամենակարևոր բեկումներին։ Հանդիպումները սկսվել են 1973 թվականի դեկտեմբերին և ավարտվել 1993 թվականի հունիսին[6]։ Կլոր սեղանի հանդիպումների նյութերից ընդհանուր առմամբ 10-ը հրատարակվել են առանձին հատորով[9]։

Մերլը նաև հայտնի է Չիչեն Իցայում երկարատև աշխատանքով։ Այստեղ նույնպես նա ստեղծել է մի մեծ, ընդգրկող զեկույց՝ տեղանքի բոլոր քանդակների մասին[10]։ Նա ոչ միայն արձանագրել է հիերոգլիֆային և պատկերագրական արձանագրությունները, այլև դրանք մեկնաբանել է հեղինակների աչքերով։ Սա ցույց է տվել նրա եզակի կարողությունները որպես նկարիչ, այլ ոչ թե ֆորմալ կրթություն ստացած հնագետ[10]։

1982 թվականին Մերլը հիմնել է Մինչկոլումբիական մշակույթի ինստիտուտը, որը հրատարակում է PARI Journal-ը[6]։ Այս շահույթ չհետապնդող կազմակերպությունն աջակցել է մեզոամերիկյան արվեստի, էպիգրաֆիայի և պատկերագրության հետազոտություններին և ֆինանսավորել հնագիտական պեղումները Պալենկում Cross Group նախագծի շրջանակներում[6]։

2004 թվականին Ռոբերտսոնը ստացել է Orden del Pop մրցանակ Գվատեմալայի Popol Vuh թանգարանից՝ ի նշան մայաների հուշարձանների մանրամասն փաստաթղթավորման և հիերոգլիֆային գրության իր տասնամյակների աշխատանքի՝ մայաների մշակութային ժառանգությունը պահպանելու գործում[11]։ Այս Անթրոպոլոգիայի և Պատմության Ազգային Ինստիտուտը (INAH) նաև Մերլին է հանձնել Ացտեկների արծվի շքանշան[12] և նրան շնորհել Պալենկեի կլոր սեղանների պատվավոր նախագահի կոչում, որոնք շարունակվում են առ այսօր[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://mesoweb.com/reports/Merle.html
  2. Zender and Skidmore (2011)
  3. Doyle (2000), Zender and Skidmore (2011)
  4. 1 2 3 Robertson, Merle Greene (2006). Never in Fear. The Pre-Columbian Art Research Institute. ISBN 9780934051118.
  5. Barnhart (2003, p.1). In interview, Robertson describes Mile City [sic] of the time as "..a little cattle crossing in the road."
  6. 1 2 3 4 5 Zender, Marc (2011). «In memoriam: Merle Greene Robertson». PARI Journal.
  7. Chase, Arlen (2011). «Remembering Merle Greene Robertson». Stevenson School. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. Some 2,000 of these rubbings are archived at the Tulane University's Latin American Library in New Orleans; see Gidwitz (2002), Olivera (1998). In a 2003 interview Robertson estimated that she has made "probably about four thousand" (Barnhart 2003, p.4).
  9. 1 2 3 Wyllys, Andrew (2011). «A celebration of the life of Merle Greene Robertson». PARI Journal.
  10. 1 2 Kurjack, Edward (2015 թ․ նոյեմբեր). «Merle Greene Robertson». Institute of Maya Studies. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
  11. Museo Popol Vuh (n.d.)
  12. Matthews, Peter (2006). Forward to Never in Fear. San Francisco: Pre-Columbian Art Institute. էջեր 13–18.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերլ Գրին Ռոբերտսոն» հոդվածին։