Մերի Քինգսլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերի Քինգսլի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 13, 1862(1862-10-13)[1][2][3]
ԾննդավայրԻսլինգտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Մահացել էհունիսի 3, 1900(1900-06-03)[1][4][2][…] (37 տարեկան)
Մահվան վայրՍայմոնսթաուն, Քեյփթաուն, Կապի գաղութ, Բրիտանական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, բուժքույր, գրող, մարդաբան, սուֆրաժիստ և botanical collector
Ծնողներհայր՝ Ջորջ Հենրի Քինգսլի[2]
Mary Kingsley Վիքիպահեստում

Մերի Հենրիետա Քինգսլի (անգլ.՝ Mary Kingsley, հոկտեմբերի 13, 1862(1862-10-13)[1][2][3], Իսլինգտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - հունիսի 3, 1900(1900-06-03)[1][4][2][…], Սայմոնսթաուն, Քեյփթաուն, Կապի գաղութ, Բրիտանական կայսրություն), անգլիացի գրող և Աֆրիկայի հետազոտող, էական ազդեցություն է թողել արևադարձային Աֆրիկայի մասին եվրոպացիների պատկերացման վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Աֆրիկա ճանապարհորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Քինգլսին եղել է ճանապարհորդ և գրող Ջորջ Քինգսլիի ու Մերի Բեյլիի ընտանիքի ավագ զավակը։ Նրա հորեղբայրները եղել են վիպասաններ Չառլզ և Հենրի Քինգսլիները։ Նրա ծննդից մոտ մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվել է Հայգեյթ, որտեղ 1866 թվականին ծնվել է Մերիի եղբայր Չառլզը։ 1870-1875 թվականներին նրա հայրը գտնվել է Հյուսիսային Ամերիկայում, վերադառնալով հանդես է եկել ԱՄՆ բնիկ բնակչության դեմ անարդար վերաբերմունքի դեմ։ Հավանաբար Չառլզ Քինգսլիի հայացքները նշանակալիորեն ազդեցություն են ունեցել Աֆրիկայում Բրիտանիայի գաղութատիրական քաղաքականության հանդեպ Մերիի վերաբերմունքի վրա։

Մերի Քինգլսին փաստացի ֆորմալ կրթություն չի ստացել, նույնիսկ դպրոցական, սակայն մուտք է ունեցել իր հոր հարուստ գրադարանը։ Հայտնի է, որ նա հետաքրքրություն չի ցուցաբերել դեպի այդ ժամանակ տարածված վեպերը՝ նախընտրելով գիտական գրականություն և ճանապարհորդների հուշագրություններ։ 1880-ական թվականներին նրա մայրը լրջորեն հիվանդացել է, և Մերին անբաժան է եղել նրանից՝ չունենալով մի քանի ժամից ավել բացակայելու հնարավորություն։ 1892 թվականին նրա երկու ծնողներն էլ վախճանվել են, նա ժառանգել է 4300 ֆունտ կարողություն և ստացել է ճանապարհորդելու հնարավորություն։ Մերի Քինգսլին որոշում է կայացրել Աֆրիկա ճանապարհորդելու, որպեսզի փաստացի նյութ հավաքի և ավարտի աֆրիկյան մշակույթների մասին գիրքը, որն սկսել էր նրա հայրը։

Ճանապարհորդություն Աֆրիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանարյան կղզիներ կարճատև ճանապարհորդությունից հետո Մերի Քինգսլին սկսել է նախապատրաստվել Արևմտյան Աֆրիկա գնալուն։ Բացի այդ նրան անհրաժեշտ էր կոտրել կարծրատիպը, որի համաձայն Աֆրիկա կարող էին մեկնել միայն քարոզիչների, կառավարական պաշտոնյաների և ուսումնասիրողների կանայք։ Վիկտորյանական մտածողությունը թույլ չէր տալիս նման տեղերում միայնական կնոջ ճանապարհորդելու հնարավորությունը։

1893 թվականի օգոստոսի 17-ին Մերի Քինգսլին ափ է իջել Սիերա Լեոնեում, ապա շարունակել ճանապարհը Լուանդայում։ Անգոլայում նա տեղի բնակչությունից սովորել է ջունգլիներում ապրելու հմտություններ և հաճախ է ճանապարհորդել միայնակ՝ առանց ուղեկցորդների։ Ճանապարհորդելուց առաջ Մերին նաև ստացել է բուժքրոջ մասնագիտություն, ինչն էականորեն օգնել է նրան։ Նույն թվականի դկտեմբերին նա վերադարձել է Անգլիա։ Նա այնտեղ նախապես ստացել է հայտնի կենդանաբան Ալբերտ Գյունտերի օգնությունը, ինչպես նաև գրավոր համաձայնություն է կնքել հրատարակիչ Ջորջ Մակմիլանի հետ՝ իր օրագրերի տպագրության համար։

1894 թվականի դեկտեմբերին Մերի Քինգսլին կրկին ուղևորվել է Աֆրիկա։ Նա մտադրվել է ուսումնասիրել կաննիբալների ցեղերը և նրանց ավանդական կրոնը։ Ապրիլին նա ծանոթացել է շոտլանդացի քարոզիչ Մերի Սլիսորի հետ, որը Մերի Քինգսլիի պես միայնակ է ապրել տեղացի բնիկների մոտ և ամուսնացած չի եղել։

Գաբոնում Մերի Քինգսլին վերև է բարձրացել Օգուվե գետով և ձկների նախկինում անհայտ տեսակների նմուշներ հավաքել։ Հետագայում երեք տեսակ անվանվել են նրա պատվին։ Որոշ ժամանակ անցկացնելով ֆանգ ցեղում՝ նա հետագայում բարձրացել է Կամերուն հրաբուխ մինչ այդ անհայտ ճանապարհով։

Վերադարձ Անգլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Քինգսլին Անգլիա է վերադարձել 1895 թվականի նոյեմբերին։ Նրանից բազմաթիվ հարցազրույցներ են վերցրել, սակայն լրագրողներն ստեղծել են նրա կերպարը որպես ֆեմինիստի։ Ինքը Քինգսլին դրան համաձայն չէր և ստիպված էր հերքել հայտարարությունները՝ հաղորդելով, որ օրինակ ինքն Աֆրիկայում ոչ մի անգամ անդրավարտիք չի կրել։ Հետագա երեք տարիների ընթացքում նա շրջել է երկրում՝ կարդալով դասախոսություններ։ Նա դարձել է առաջին կինը, որը հանդես է եկել Լիվերպուլի և Մանչեսթերի առևտրային պալատներում։

Նա նաև քննադատել է քարոզիչներին, որոնք փորձում էին փոխել աֆրիկացիներին, ինչը հարուցել է Անգլիկանյան եկեղեցու դժգոհությունը։ Նա պատմել է բնիկ ցեղերի կյանքի տեսակետերի մասին, որոնցից շատերը, օրինակ պոլիգամիան, ապշեցուցիչ է թվացել եվրոպացի բնակիչներին։ Նա նաև հանդես է եկել ընդդեմ այն գաղափարների, որ սևերը գտնվում են զարգացման ավելի ցածր աստիճանին, քան սպիտակամորթները, սակայն հաստատել է, որ նրանց կենսական կացութաձևերը տարբերվում են, սակայն դա մեկը մյուսի համեմատ գերադասություն չի ստեղծում։

Հարավային Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլո-բուրական պատերզամի ժամանակ Քինգսլին մեկնել է Քեյփթաուն և գրանցվել որպես բուժքույր։ Նա աշխատել է Սայմոնսթաունի զինվորական հիվանդանոցում՝ զբաղվելով գերված բուրերով։ Երկու ամիս անց նա վարակվել է տիֆով և մահացել 1900 թվականի հունիսի 3-ին։ Կտակի համաձայն՝ նրա մարմինը թաղվել է ծովում։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Քինգսլին Աֆրիկայում իր ճանապարհորդությունների մասին գրել է երկու գիրք՝ «Travels in West Africa» (Ճանապարհորդություններ Արևմտյան Աֆրկայում, 1897) և «West African Studies» (Արևմտյան Աֆրիկայի ուսումնասիրություններ, 1901), որոնք նվաճել են գիտական հասարակության հարգանքը։ Սակայն որոշ թերթեր, ներառյալ «Թայմսը», հրաժարվել են հրապարակել նրա գրքերի գրաքննությունները, ամենայն հավանականությամբ բրիտանական գաղութատիրական քաղաքականության հետ Քինգսլիի անհամաձայնության պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Dictionary on African Biography, افریقی سوانحی لغت / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  3. 3,0 3,1 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blunt, A. Travel, Gender and Imperialism: Mary Kingsley and West Africa, Gilford Press 1994
  • Dea, B. Mary Kingsley: Imperial Adventuress, Palgrave Macmillan 1992
  • Katherine Frank, A Voyager Out: The Life of Mary Kingsley, (Boston: Houghton Mifflin Company, 1986)*Mary Kingsley Travels in West Africa. — National Geographic, 2002. — ISBN 0-7922-6638-2 Արխիվացված է Հուլիս 16, 2005 Wayback Machine-ի միջոցով:
  • Kingsley, M.H. West African Studies, Frank Cass Publishers 1964
  • Kingsley, M.H. 'Travels on the western coast of Equatorial Africa' Scottish Geographical Magazine, 12, p. 113-124, 1896
  • Middleton, Dorothy. Victorian Lady Travellers. — London: Routledge & Kegan Paul Ltd., 1965. — P. 149—176. — 182 p.
  • Mcloone, M., Women explorers in Africa: Christina Dodwell, Delia Akeley, Mary Kingsley, Florence von Sass Baker, and Alexandrine Tinne (Capstone Press, 1997)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]