Ալբերտ Գյունտեր
Ալբերտ Կառլ Լյուդվիգ Գոթգելֆ Գյունտերը (հոկտեմբերի 3, 1830[1], Նեքարի Էսլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[1] - փետրվարի 1, 1914, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), գերմանական ծագում ունեցող կենդանաբան է, ով հիմնականում աշխատել է Բրիտանիայում, իխտիոլոգ և հերպետոլոգ է, Լոնդոնի Թագավորական միության անդամ է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերտ Գյունթերը ծնվել է 1830 թվականի հոկտեմբերի 3-ին Էսսլինգեն-նա-Նեկքարում Շվաբիայում, (Վյուրտեմբերգ)։ Նա ուսումնասիրել է աստվածաբանություն Բեռլինում և Բոննում։ Տյուբինգենում Գյունտերը բժշկություն է սովորել։ Դոկտորական աստիճան է ստացել Նեկքարի ձկների հետազոտության համար (1853)). 1857 թվականին Գյունտերը տեղափոխվել է Լոնդոն և դարձել է Բրիտանական թանգարանի կենդանաբանության բաժանմունքում ասիստենտ, զբաղվել է իխտիոլոգիայով, իսկ Ջոն Էդուարդ Գրեյի մահից հետո 1875 թվականին դարձել է այդ բաժանմունքի տնօրեն (պաշտոնավարել է մինչև 1895 թվականը)։ 1865 թվականին Գյունտերը հիմնադրել է "records of zoological litterature" ամենամյա հրատարակությունը, որի առաջին 6 հատորները թողարկել է ինքը ։ Ալբերտ Գյունտերի գլխավոր աշխատանքը — ութհատորանի «Ձկների կատալոգն» է (անգլ.՝ Catalogue of Fishes, (1859—1870)): Նա նաև ուսումնասիրել է սողունների և երկկենցաղների թանգարանային հավաքածուից։ Գյունթերն ընտրվել է Լոնդոնի թագավորական միության անդամ 1867 թվականին և եղել է նրա փոխնախագահը 1875-1876 թվականներին։ Ստացել է բրիտանական քաղաքացիություն 1874 թվականին:Գրեթե քառասուն տարի (1868-1905) նա Լոնդոնի կենդանաբանական միության խորհրդի անդամ էր։ 1877 թվականին նա ընտրվել է Լոնդոնի Լիննեևյան միության անդամ, և նրա նախագահն էր 1896-1900 թվականներին։ Ալբերտ Գյունտերը մահացել է 1914 թվականի փետրվարի 1-ին Քյուում (անգլ.՝ Kew Gardens, այն ժամանակ Սուրրեյ, այստեղ գտնվում են Քյուի Թագավորական բուսաբանական այգիները)[4][5]։ Ալբերտ Գյունտերի որդին Ռոբերտ Գյունտերը հայտնի է որպես գիտության պատմիչ։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի հատուկ հրատարակություններում բազմաթիվ հոդվածներից, Գյունտերը գրել է.
- «Catalogue of the colubrins snakes» (1857)
- «Cat. of the Batrachia salientia» (1857)
- «Reptiles of British India» (1864)
- «Catalogue of fishes» (1859—1870)
- «The gigantic land-tortoises» (1877)
- «Introduction to the study of fishes» (1880; վերամշակած Հայյեկ (անգլ.)ռուս. և այլոց կողմից «Handbuch der Ichthyologie» (1885) գերմանական հրատարակությունում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Czech National Authority Database
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Oxford Dictionary of National Biography 2004. Vol 24.Dictionary of National Biography 2004. Vol 24.
- ↑ A. C. L. G. Günther // Proceedings of Royal Society of London B. — 1915. — Vol. 88. — № 608 (Obituary notice of fellows deceased). — P. 11—26. —
|
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1830 ծնունդներ
- Փետրվարի 1 մահեր
- 1914 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Գերմանացի կենսաբաններ
- Գերմանացի կենդանաբաններ