Մեծաչք ճպուռ
| Մեծաչք ճպուռ | |
Մեծաչք ճպուռ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
| Ենթատիպ | Խեցգետնանմաններ (Crustacea) |
| Դաս | Վեցոտանիներ (Hexapoda) |
| Կարգ | Ճպուռներ (Odonata) |
| Ընտանիք | Լեսթիդներ (Lestidae) |
| Ցեղ | Lestes |
| Տեսակ | Մեծաչք ճպուռ (L. macrostigma) |
| Միջազգային անվանում | |
| Lestes macrostigma | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Մեծաչք ճպուռ (լատին․՝ Lestes macrostigma), նետիկների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարեկազմ մարմնով, փոքր չափի և 39-48 մմ երկարությամբ ճպուռ է։ Քիչ թե շատ լավ արտահայտված մետաղական փայլով կուրծքը, փորիկի հիմքը և գագաթը երկնագույն են։ Փորիկի միջնամասի պղնձե փայլով հատվածները մուգ կանաչ են։ Պտերոստիգման շատ խոշոր է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Միջերկրական ծովի երկրներում, Հարավային Եվրոպայից մինչև Արևմտյան Սիբիր, Միջին Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Արարատի (Երասխ և Սիս գյուղերի մոտակայք) և Սյունիքի (Ներքին Հանդ գյուղի մոտակայք) մարզերում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է լճացած ջրերով ոչ մեծ ջրամբարների մոտ, կիսաանապատային և անապատային գոտիներում։ Զարգանում է խիտ ճահճային բուսականությամբ ծանծաղ ջրերում, աղակալած ներքին ճահճացումներում և տափաստանային լճերում։ Զարգացման շրջանը միամյա է։ Հայաստանի պայմաններում թռիչքը դիտվել է մայիս-հունիս ամիսներին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանափակ կտրատված արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես խոցելի տեսակ[1]։
Հայտնի են եզակի առանձնյակներ, որոնք հանդիպում են ծայրաստիճան ծայրահեղ։ Փոփոխության միտումները պարզված չեն[1]։
Տեսակին սպառնացող վտանգներն են՝ մելիորատիվ աշխատանքներով պայմանավորված հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունը և գյուղատնտեսական նպատակներով տեղանքի յուրացումը[1]։
Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծաչք ճպուռ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծաչք ճպուռ» հոդվածին։ |
| ||||||