Մեթյու (փոթորիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեթյու
Matthew 2016-10-01 0225Z.png
ՏեսակՀինգերորդ կատեգորիայի փոթորիկ
ՏեղագրությունԿարիբյան ծով
ԵրկիրՀողմակողմ կղզիներ, Flag of Colombia.svg Կոլումբիա, Flag of Jamaica.svg Ճամայկա, Flag of Haiti.svg Հայիթի, Flag of the Dominican Republic.svg Դոմինիկյան Հանրապետություն, Flag of Cuba.svg Կուբա, Flag of the Bahamas.svg Բահամյան Կղզիներ և Flag of the United States.svg ԱՄՆ
Մասն է2016 Atlantic hurricane season?
Ձևավորվածսեպտեմբերի 28, 2016
Քայքայվածհոկտեմբերի 10, 2016
Վնաս15 088 000 000 ԱՄՆ դոլար
Զոհվածներ603
Hurricane Matthew Վիքիպահեստում
Մահացածների թվաքանակը ըստ երկրների
Երկիր Զոհեր
Կոլումբիա 1
Կուբա 0
Դոմինիկյան Հանրապետություն 4
Հայիթիի Հանրապետություն ≈800
Սենտ Վինսենթ և Գրենադիններ 1
Ընդհանուր ≈806
Մեթյու փոթորկի անիմացիոն պատկերը

Մեթյու փոթորիկ (անգլ.՝ Matthew Hurricane), հզոր արևադարձային ցիկլոն, որը ձևավորվել է Կարիբյան ծովում: Մեթյու փոթորիկը օդերևութաբանները անվանել են «տասնամյակի ամենահզոր փոթորիկ»: Սա փոթորիկների գնահատման աղյուսակում, գնահատվել է 5-րդ ամենաբարձր բալով[1]: Մեթյու փոթորիկը սկսել է իր շարժումը սեպտեմբերի 22-ին Աֆրիկայի ափերից: Ներկայումս սպասվում է, որ փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս՝ մեծ վնասներ պատճառելով Հայիթիի, Ճամայկայի և Կուբայի արևելյան ափերին: Հոկտեմբերի 1-ի տվյալներով քամու առավելագույն արագությունը կազմել է 185 կիլոմետր ժամ[2][3]:

Հոկտեմբերի 5-ին քամու արագությունը Հայիթիի մոտ կազմել է 230 կիլոմետր ժամ: Փոթորիկը հարվածներ է հասցրել Ճամայկայի և Կուբայի ափերին: Ֆլորիդայի և Հյուսիսային Կարոլինայի նահանգապետերը արդեն իսկ հայտարարել են արտակարգ դրություն նահանգների ողջ տարածքում[4]: Հոկտեմբերի 6-ին փոթորիկը արդեն իսկ խլել էր ամենաքիչը 102 մարդու կյանք, հիմնականում Հայիթիում: Օդերևութաբանները նշում էին, որ փոթորիկը Ֆլորիդայի ափերին կհասնի հոկտեմբերի 6-ին և կշարժվի Հյուսիսային Կարոլինայի ուղղությամբ: Փոթորիկը կհասնի մինչև Նյու Յորք, Կոնեկտիկուտ և Մասաչուսեթս նահանգների ափերը[5]:

Հոկտեմբերի 6-ին Մեթյու փոթորիկը հասավ Կուբայի արևելյան ափերին, որտեղից արդեն իսկ տարհանվել էր շուրջ մեկ միլիոն մարդ: Ինչպես տեղեկացնում է Ֆրանսպրեսը փոթորիկը վնասել է ճանապարհները և տները: Այնուհետև փոթորիկը շարժվել է դեպի Բահամյան Կղզիներ: Որոշ աղբյուրների փոխանցմամբ Կարիբյան ավազանում զոհերի ընդհանուր թիվը կազմել է 27 մարդ[6]: Միևնույն ժամանակ բազմաթիվ բնակավայրերի կապը կտրվել է արտաքին աշխարհի հետ: Հոկտեմբերի 6-ի առավոտվա տվյալներով Հայիթիում զոհերի թիվը կազմել է 65: Իշխանությունները նշում էին, որ թվերը կարող են աճել[7]: Reuters գործակալության փոխանցմամբ զոհերի թիվը կազմում էր 100-ից ավելի[8], իսկ Ուկրաինայի առաջին լրատվական հեռուստալիքը հայտնեց 140 զոհերի մասին[9]:

Հոկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆլորիդա նահանգում հայտարարեց արտակարգ դրություն՝ կապված փոթորկի վերահաս վտանգի հետ: Նշվում է ավելի քան 2 միլիոն մարդու տարհանման վերաբերյալ: Հավելյալ տարհանում է տեղի ունեցել նաև Ջորջիա նահանգում[10]: Հոկտեմբերի 9-ին հայտարարվեց միայն Հայիթիում ավելի քան 800 զոհի մասին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]