Մեդոուլարկ Լեմոն
Մեդոուլարկ Լեմոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 25, 1932 |
Ծննդավայր | Ուիլմինգտոն, New Hanover County |
Մահացել է | դեկտեմբերի 27, 2015[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Florida A&M University?, Williston School? և Vision International University? |
Մասնագիտություն | բասկետբոլիստ և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | meadowlarkllf.org |
![]() |
Մեդոու Լեմոն 3-րդ (ապրիլի 25, 1932, Ուիլմինգտոն, New Hanover County - դեկտեմբերի 27, 2015[1], Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ[1][2]), առավել հայտնի է Մեդոուլարկ Լեմոն անունով։ Լեմոնը ամերիկացի բասկետբոլիստ, դերասան և քրիստոնյա քահանա է (ձեռնադրվել է 1986 թվականին)։ 1994 թվականից ի վեր ղեկավարել է Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում գտնվող «Meadowlark Lemon» ընկերությունը[3][4]։ 22 տարվա ընթացքում Մեդոուլարկ Լեմոնը հայտնի է եղել որպես «Հառլեմ Գլոբթրոթերս» բասկետբոլային թիմի «Ծաղրածու Արքայազն»[5]։ Այդ թիմում նա խաղացել է ավելի քան 16 000 խաղ, ապա 2003 թվականին ընդունվել է Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահ։
Երբ բասկետբոլի լեգենդին՝ Ուիլթ Չեմբեռլենին հարցրել են նրա կարծիքը բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլ խաղացողի մասին, նա պատասխանել է. «Ինձ համար լավագույն խաղացողը միանշանակ Մեդուոլարկ Լեմոնն է»[6]։ Բոլոր ժամանակների մեծագույն բասկետբոլիստներից մեկը՝ Մայքլ Ջորդանը Լեմոնին անվանել է «ազգային իսկական հարստություն» և իր պատանեկության մեջ անձնական ոգեշնչում է համարել Լեմոնին[3]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեմոնը ծնվել է Ուիլմինգթոնում՝ Հյուսիսային Կարոլինայում և հաճախել է Ուիլսթոնի արդյունաբերական ուսումնարանը, որն էլ ավարտել է 1952 թվականին[7][8]։ Այնուհետև նա ընդունվել Է Ֆլորիդայի A&M համալսարանը, սակայն շուտով զորակոչվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակ և երկու տարի ծառայել է Ավստրիայում և Արևմտյան Գերմանիայում[7][9]։
Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բասկետբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]
11 տարեկանում դիտելով «Հարլեմ Գլոբթրոթերս» բասկետբոլային թիմի մասին նորությունների սյուժեն՝ Լեմոնը շատ է ցանկացել խաղա այդ թիմում[10]։ Ավագ դասարաններում Լեմոնը հանդես է եկել Ուիլմինգթոնի «Ուիլիսթոն» դպրոցի հավաքականում[11]։ 1952 թվականին ավարտել է դպրոցն ու ընդունվել Է Ֆլորիդայի Գյուղատնտեսության և մեխանիկայի համալսարանը, սակայն մի քանի շաբաթ անց զորակոչվել բանակ։
Եվ 1954 թվականին 22 տարեկանում առաջին անգամ հայտ է ներկայացրել Գլոբթրեթորսին՝ թիմում խաղալու համար, և, ի վերջո ընտրվել 1955 թվականին։ Իր թիմի հետ Լեմոնը խաղացել է մինչև 1983 թվականը, այնուհետև տեղափոխվել է «Shooting Stars» թիմ, որտեղ էլ խաղացել է 1984-1987 թվականներին։ 1988 թվականին տեղափոխվել է «Meadowlark Lemon's Harlem All Stars» թիմ։ Չնայած այն բանին, որ Լեմոնը եղել է իր անունը կրող թիմի կազմում, այնուամենայնիվ վերադարձել է Գլոբերթրոթերս, որտեղ թիմի մյուս անդամների հետ 1994 թվականին 50 խաղի է մասնակցել[12]։
2000 թվականին Լեմոնը արժանացել է Ջոն Բաննի մրցանակին[13]։ Այդ մրցանակը այն բարձրագույն պարգևն է, որը շնորհվել է Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահի սահմաններից դուրս[14]։ Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահի համար ներկայացվել է 2003 թվականին[13][15]։
Հեռուստածրագրերի հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-ական թվականներին Լեմոնի անիմացիոն տարբերակը, որը հնչեցրել է Սքեթմեն Կրոտերսը, նկարահանվել է տարբեր այլ Գլոբթրոթերների հետ Հաննա-Բարբերայի Հարլեմ Գլոբեթրոթերս մուլտսերիալում, ինչպես նաև նրա Super Globetrotters սփին-օֆում։ Անիմացիոն Գլոբթրոթերսը երեք անգամ հայտնվել է նաև նոր Scooby-Doo ֆիլմերում։
Լեմոնը 1974-1975 թվականներին Ֆրեդ Նիլի, Մարկես Հեյնսի և նրա մյուս Գլոբթրոթերների հետ հայտնվել է The Harlem Globetrotters Popcorn Machine շաբաթօրյա հեռուստատեսային շոուի ուղիղ եթերում, որին մասնակցել են նաև Ռոդնի Ալեն Ռիպին և Ավերի Շրայբերը։
1978 թվականին Լեմոնը հայտնվել է Բուրգեր Քինգի հիշարժան գովազդում, որտեղ բուրգերներից աշտարակ էր պատրաստում։
1983 թվականին Լեմոնը հայտնվել է «Tommy Fouls Out» զուգարանի թղթի գովազդում՝ Միստր Ուիպլի հետ (դերասան Դիկ Ուիլսոն)։
1996 թվականին «Brain's Song»-ի 5-րդ դրվագի 2-րդ եթերաշրջանում Մեդոուլարկ Լեմոնը Բրայանի երգի ծաղրերգության մեջ նրա լավագույն ընկերոջ դերն էր տանում։
2006 թվականին «The Itis» էպիզոդում Meadowlark անվանումը օգտագործվել է որպես այգու անվանում, որի մասին էդ Վունքլերն I-ը հետագայում հիշատակել է։
2009 թվականին Fox հեռուստաալիքով ցուցադրվել է մի ֆիլմ, որտեղ Մոդոուլարկ Լեմոնի անունը կրել է մի շուն, որի դերակատարն է եղել Ռլո Տուբսը։ Շունը սատկել է երկրորդ դրվագի ընթացքում։
Այլ գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականին Լեմոնը նկարահանվել է կրթական աշխարհագրական ֆիլմում, որն անձնական մրցանակների և ձեռքբերումների է արժանացրել նրան։ 1979 թվականին Լեմոնը միացել է նաև կարճամետրաժ «Բարև՛, Լարի» հեռուստատեսային սիթքոմի դերասանական կազմին և երկրորդ եթերաշրջանում օգնել է բարձրացնել շոուի վարկանիշը։ Նույն թվականին Լեմոնը նվագել է «Ձուկը, որը փրկեց Փիթսբուրգը» ֆիլմում։ Մի քանի տարի անց Լեմոնը ձեռնադրվել է քահանա[16]։
1982 թվականին Լեմոնը նկարահանվել է Գրեմմի մրցանակի առաջադրված «Fun & Games» ինտերակտիվ կրթական տեսահոլովակում, որը թողարկվել է «Optical Programming Associates-ի և Scholastic Productions» ընկերության կողմից, այն ժամանակների «LaserDisc» ձևաչափով[17][18]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեմոնը ունեցել է 10 երեխա․ Ռիչարդը, Ջորջը, Բևեռլի ն, Դոնան, Ռոբինը, Ջոնաթանը, Ջամիսոնը, Անջելան, Քրիստալը, Կալեբը[19]։
Ի ծնե քրիստոնյա լինելով՝ Լեմոնը՝ որպես քահանա ձեռնադրվել է 1986 թվականին և 1988 թվականին ստացել աստվածաբանության դոկտորի կոչում Ռամոնի միջազգային համալսարանում՝ Կալիֆոռնիայում։ Նա Գեյթերի մի քանի տեսահոլովակներում հանդես է եկել նաև որպես ավետարանական երգիչ։ Կյանքի վերջին տարիներին Լեմոնը բնակություն է հաստատել Սքոթսդեյլում, որտեղ գտնվում է իր «Meadowlark Lemon Ministries, Inc.» ընկերությունը[16]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեմոնը մահացել է 2015 թվականի դեկտեմբերի 27-ին Սքոթսդեյլում, 83 տարեկանում։ Մահվան պատճառը հայտնի չէ[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.nytimes.com/2015/12/29/sports/basketball/meadowlark-lemon-harlem-globetrotter-who-played-basketball-and-pranks-with-virtuosity-dies-at-83.html?_r=0
- ↑ "Meadowlark Lemon: The Clown Prince Of Basketball (1932-2015)." www.meadowlarklemon.org. Retrieved May 8, 2017.
- ↑ 3,0 3,1 Miller, Randy. "Meadowlark Lemon, late Harlem Globetrotters legend, was Michael Jordan of his day." NJ.com, December 28, 2015. Retrieved May 7, 2017.
- ↑ "Meadowlark Lemon Ministries." Archived 2020-02-19 at the Wayback Machine. www.meadowlarklemon.org. Retrieved May 8, 2017.
- ↑ «Meadowlark Lemon, "Clown Prince" of Harlem Globetrotters, dead at 83»։ CBS News։ December 28, 2015
- ↑ Associated Press. "Wilt spoke of regrets, women and Meadowlark." ESPN.com, October 13, 1999. Retrieved May 8, 2017.
- ↑ 7,0 7,1 Henry Louis Gates, ed։ (2008), «Lemon, Meadowlark», African American National Biography, Vol. 1, Oxford University Press, pp. 214–215, ISBN 9780195160192, https://archive.org/details/africanamericann00henr/page/214
- ↑ John Grasso (2010), Historical Dictionary of Basketball, Scarecrow Press, p. 200, ISBN 9780810875067
- ↑ David K. Wiggins (2015), African Americans in Sports, Routledge, pp. 203–25, ISBN 9781317477440
- ↑ «Harlem Globetrotters star Meadowlark Lemon dies at 83»։ December 28, 2015 – via FoxNews.com
- ↑ Blevins, 2012
- ↑ «Basketball Hall of Fame on the Passing of Meadowlark Lemon, Class of 2003» (Press release)։ Naismith Memorial Basketball Hall of Fame։ December 28, 2015։ Արխիվացված է օրիգինալից January 19, 2016-ին։ Վերցված է December 28, 2015
- ↑ 13,0 13,1 «Hall of Famers: Meadowlark Lemon»։ Naismith Memorial Basketball Hall of Fame։ Արխիվացված է օրիգինալից July 31, 2009-ին։ Վերցված է December 28, 2015
- ↑ «The John W. Bunn Lifetime Achievement Award»։ Naismith Memorial Basketball Hall of Fame։ Արխիվացված է օրիգինալից March 19, 2013-ին։ Վերցված է December 28, 2015։ «Outside of Enshrinement, the John Bunn Award is the most prestigious award presented by the Basketball Hall of Fame.»
- ↑ «Hall of Famers Index»։ Naismith Memorial Basketball Hall of Fame։ Վերցված է December 28, 2015 See the "Category" column on the left of the page.
- ↑ 16,0 16,1 AP (December 28, 2015)։ «Former Harlem Globetrotters star Meadowlark Lemon dies at 83»։ Los Angeles Times։ Վերցված է December 28, 2015
- ↑ «Thanks, Grammy!»։ Billboard։ February 5, 1983։ Վերցված է December 9, 2015
- ↑ «Fun & Games (1981)»։ LaserDisc Database։ Վերցված է December 28, 2015
- ↑ «Lemon, Meadowlark | Encyclopedia.com»։ www.encyclopedia.com։ Վերցված է 2020-12-28
- ↑ Weber, Bruce (December 28, 2015), «Meadowlark Lemon, Harlem Globetrotter Who Played Basketball and Pranks With Virtuosity, Dies at 83», The New York Times, https://www.nytimes.com/2015/12/29/sports/basketball/meadowlark-lemon-harlem-globetrotter-who-played-basketball-and-pranks-with-virtuosity-dies-at-83.html?_r=0
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- David Blevins. Lemon, George "Meadowlark" // The Sports Hall of Fame Encyclopedia: Baseball, Basketball, Football, Hockey, Soccer. — Plymouth, UK: Scarecrow Press, 2012. — P. 587. — ISBN 978-0-8108-6130-5
- John Grasso. Lemon III, Meadow George "Medowlark" // Historical Dictionary of Basketball. — Plymouth, UK: Scarecrow Press, 2011. — P. 200—201. — ISBN 978-0-8108-6763-5
- Meadowlark Lemon, Lee Stuart. Trust Your Next Shot: A Guide to a Life of Joy. — Overland Park, KS: Ascend Books, 2010. — 273 p. — ISBN 0-9841130-4-5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.meadowlarklemon.org Մեդոուլարկ Լեմոն. պաշտոնական կայք
- Մեդոուլարկ Լեմոն Internet Movie Database կայքում
- Profile at Harlem Globetrotters official website Archived 2017-08-09 at the Wayback Machine.
- The First National Kidisc ՅուԹյուբում
|