Մաքս Պետենկոֆեր
Մաքս Պետենկոֆեր (դեկտեմբերի 3, 1818[1][2][3][…], Լիխտենաու, Վայխերինգ, Նոյբուրգ Շրոբենհաուզեն, Վերին Բավարիա, Բավարիա - փետրվարի 10, 1901[2][3][4][…], Մյունխեն, Գերմանական կայսրություն), գերմանացի հիգիենիստ, փորձառական հիգիենայի հիմնադիրը։ Բավարական ԳԱ իսկական անդամ (1847) և պրեզիդենտ (1890 թվականից)։
1843 թվականին ավարտել է Մյունխենի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1879 թվականին Մյունխենում հիմնել է հիգիենայի առաջին ինստիտուտը Եվրոպայում և այն ղեկավարել մինչև կյանքի վերջը։ Պետենկոֆերի աշխատանքները հիմք հանդիսացան օդի, ջրի, սննդի, հողի, հագուստի հիգիենիկ հետազոտությունների զարգացմանը։ Մշակել է օդում ածխաթթու գազի բաղադրության որոշման մեթոդ և առաջարկել այն օգտագործել որպես բնակավայրերի և աշխատավայրերի օդի մաքրության ինդիկատոր։ 1865 թվականին(Կ․ Ֆոյտի հետ միասին) հրատարակել է «Leitschrift fur Biologies, 1883 թվականից՝ «Аг-chiv fur Hygiene» ամսագրերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 KNAW Past Members
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Townsend G. Pettenkofer, Max (Joseph) von // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T066816
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 251)։ ![]() |
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- 1818 ծնունդներ
- Փետրվարի 10 մահեր
- 1901 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի հիգիենիստներ
- Գերմանացի քիմիկոսներ
- Գերմանացի բժիշկներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին