Մաքսիմ Գրեկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Գրեկով
Ծնվել էդեկտեմբերի 11, 1922(1922-12-11)
ԾննդավայրՍտավրոպոլ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էփետրվարի 20, 1965(1965-02-20) (42 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Մաքսիմ Իվանովիչ Գրեկով (ռուս.՝ Максим Иванович Греков, իսկական ազգանուն՝ Սելեսկերիդի, դեկտեմբերի 11, 1922(1922-12-11), Ստավրոպոլ, Խորհրդային Ռուսաստան - փետրվարի 20, 1965(1965-02-20), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային թատրոնի ու կինոյի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ Գրեկովը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 11-ին Ստավրոպոլում։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա։

Մոսկվայի դպրոցում նրա դասընկերն է եղել ապագա կինոդրամատուրգ Վալերի Ֆրիդը, որը նրա մասին գրել է «58 ու կես կամ ճամբարային հիմարի նոթերը» գիրքը[1]։

Սովորել է 1939 թվականին Ալեքսեյ Արբուզովի և Վալենտին Պլուչեկի հիմնած Մոսկվայի թատերական ստուդիայում, որը հետո ստացել է «Արբուզովյան» անվանումը։ Ստուդիայի ընկերներից էին Վսևոլոդ Բագրիցկին[2], Զինովի Գերդտը։ Ստուդիայում սովորում էին նաև Ալեքսանդր Գալիչը, Իսայ Կուզնեցովը։

Մաքսիմ Գրեկովի առաջին դերը Զյաբլիկն էր՝ Արբուզովի ղեկավարությամբ և ստուդիայի ուսանողների կողմից գրած «Քաղաքն արշալույսին» պիեսում, որի պրեմիերան կայացավ 1941 թվականի փետրվարի 5-ին։

Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, ստուդիայի մյուս ուսանողների նման, Գրեկովը կամավորաբար մեկնեց ռազմաճակատ։ Ծառայել է հատուկ նշանակության առանձին մոտոհրաձգային բրիգադում, եղել է սակրավոր-ականահատ։ Մարտերի է մասնակցել Կալինինի մարզում, Տուլայում, այնուհետև Ստալինգրադում[3]։ 1943 թվականի մարտին նրան տարել են թշնամու թիկունք՝ պարտիզանական ջոկատ, որտեղ դարձել է Դմիտրի Մեդվեդևի հրամանատարությամբ «Հաղթողները» ջոկատի պարտիզան։ Նրա անունը հիշատակվում է պարտիզանական ջոկատի գործունեության մասին տարբեր հուշերում («Ռազմական գրականություն» շարքի պատմվածքները[4], Դ. Մեդվեդևի «Դա եղել է Ռովնոյի տակ» գիրքը)։

Պատերազմն ավարտվելուց հետո վերադարձել է դերասանի մասնագիտությանը, մինչև կյանքի վերջ աշխատել Ե. Վախթանգովի անվան թատրոնում՝ 1948-1965 թվականներին[5]։

Մաքսիմ Գրեկովի մասին գրել են Ելենա Բոները և Ալեքսանդր Սվոբոդինը «Պարտիզան Մաքսիմ Գրեկով» ակնարկում։

Մի անգամ Ռովնոյում սպասում էին Կոխին։ Հետախուզությունը հաղորդել է, որ օդանավակայանից գալու է մեքենայով։ Որոշեցին ճանապարհին ծուղակ սարքել։ Անհրաժեշտ էր յոթ կամավոր, որոնց ասվեց. «Վերադառնալու հույս չկա»։ Մաքսիմն առաջինը ցանկություն հայտնեց։ Նրան վստահեցին խմբի հրամանատարությունը։ Ճանապարհին երկայնքով ո՛չ ծառ կար, ո՛չ թուփ։ Օրեր շարունակ ստիպված էին դարանակալել տարեկանի արտում։ Գերմանացիների մեքենաները չեկան։ Հետախուզությունը սխալվել էր։ Կարելի է պատկերացնել բաց արտում օր ու գիշեր սպասումելը և հասկանալի կլինի այն մարդկանց արիությունը, որոնք այնտեղ էին։ Մաքսիմ Գրեկովը՝ պարտիզանական վաշտի հրամանատարը, ավելի քան 90 մարտ էր վարել։ 1944 թվականին գերմանացիները նրա վաշտի վրա հարձակվեցին հովվաշներով ստորաբաժանմամբ։ Շների հետ ձեռնամարտը սարսափելի է։ Սակայն վաշտը դիմակայեց և նույնիսկ վռնդեց գերմանացիներին...։ Երբ Վախթանգովի թատրոնի մեծ ճեմասրահում դրված էր Մաքսիմի դագաղը, նրա ընկերները, դերասանները, լսելով Մաքսի մարտական ընկերոջ, պարտիզանի խոսքը, զարմացել էին նրա հերոսական ռազմական ճակատագրով։ Իսկ պարտիզան ընկերները զարմանքով լսել էին Ռուբեն Սիմոնովի խոսքերն այն մասին, թե ինչպիսի դերասան է եղել Մաքսիմը[3]։

Մաքսիմ Գրեկովը մահացել է 1965 թվականի փետրվարի 20-ին Մոսկվայում։ Թաղված է Վվեդենսկյան գերեզմանատանը (հողակտոր №10)։

Գրեկովի կինը՝ Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասանուհի Անտոնինա Գունչենկոն է։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
1952 Ուիլյամ Շեքսպիր Եվգենի Սիմոնով Վերոնացի երկու ազնվական Վալենտինի ծառա Սպիդ
1955 Դմիտրի Լենսկի Ռուբեն Սիմոնով Լև Գուրիչ Սինիչկինը կամ գյուղացի դեբյուտողը ողբերգակ
1956 Սամուիլ Մարշակ Եվգենի Սիմոնով Վշտից վախենալ երջանկություն չտեսնել գանձապետ
1957 Ալեքսեյ Արբուզով և Արբուզովյան ստուդիա Եվգենի Սիմոնով Քաղաքն արշալույսին Զյաբլիկ
1963 Կառլո Գոցցի Ռուբեն Սիմոնով Արքայադուստր Տուրանդոտ Տրուֆալդինո[6]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1955 Մեքսիկացին Մատեո
1956 Ինչպես Ջանին ընկավ դժոխք (երաժշտական ֆիլմ՝ Ջակոմո Պուչինիի

«Ջանի Սկիկի» օպերայի հիման վրա)

Ջանի Սկիկի
1958 Քաղաքն արշալույսին Զյաբլիկ
1960 Սրտերը պետք է վառվեն
1961 Մարդ գնում է արևի հետևից Լյովա
1964 Ցտեսություն, տղաներ գինեվաճառ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Читать книгу «58 с половиной или записки лагерного придурка»
  2. Фотография Максима Грекова (Селескириди) и Багрицкого
  3. 3,0 3,1 К юбилею Победы…
  4. «Военная литература»
  5. «Максим Греков на сайте театра Вахтангова». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  6. «Фотография из спектакля. Труффальдино — М. Греков». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին.