Մաքայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մաքայ
անգլ.՝ Mackay
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Հիմնադրված է1875 թ.
Առաջին հիշատակում1860
ԲԾՄ11 մետր
Բնակչություն80 455 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Ժամային գոտիUTC+10
Փոստային դասիչ4740
Պաշտոնական կայքmackay.qld.gov.au
Մաքայ (Ավստրալիա)##
Մաքայ (Ավստրալիա)

Մաքայ[2] (անգլ.՝ Mackay), քաղաք Քվինսլենդ նահանգի արևելյան հատվածում, համանուն շրջանի տեղական ինքնակառավարման կենտրոնը։ Ըստ 2006 թվականի մարդահամարի կազմել է մոտավորապես 73 հազար[3], իսկ ողջ շրջանի բնակչությունը՝ 113 հազար մարդ (2008 թվական)[4]։ Մոտակա մեծ քաղաքներն են Ռոքհեմփթոնը (տեղակայված է 300 կմ դեպի հարավ) և Թաունսվիլը (գտնվում է 330 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի տեղակայումը

Մաքայը գտնվում է Կորալյան ծովի ափին։ Շրջանը արևելյան կողմից սահմանափակվում է Մեծ Ջրբաժան լեռնաշղթայով, որի լեռներից հոսում է սահանքավոր գետեր։ Այդ գետերի հովիտներն իդեալական էին շաքարեղեգ աճեցնելու համար, այստեղից է գալիս է Մաքայ՝ Ավստրիալիայի «շաքարի մայրաքաղաք» անվանումը։ Շրջանի գլխավոր Փայոնիր (անգլ.՝ Pioneer River) գետի երկարությունը կազմում է 120 կմ։

Մաքայի ափերից 50 կմ հեռավորության վրա սկսվում են Մեծ արգելախութի կղզիները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքայի շրջանում նախքան եվրոպացիների ժամանումը բնակվում էին յուուիբերա (անգլ.՝ Yuibera) ցեղի ավստրիալացի աբորիգենները։

Առաջին եվրոպացին, ով նավարկել է Մաքայի ափերի կողքով Ջեյմս Կուկն է եղել։ Դա 1770 թվականի հունիսի 1-ին է եղել, նրա առաջին շուրջերկրյա նավարկության ժամանակ։ Կուկը յուրացրեց անվանումը տեղի մի քանի կողմնորոշիչներից՝ ներառյալ Պալմերսթոն (անգլ.՝ Cape Palmerston), Սլեյդ-Փոյնթ (անգլ.՝ Slade Point) և Հիլլսբրոուֆ (անգլ.՝ Cape Hillsborough) հրվանդանները։ Ջեյմս Կուկից հետո Մաքայի ափերի կողքով այլ հետազոտողներ էլ են անցել, սակայն մինչ 1860 թվականը շրջանի ներքին տարածքի հետազոտություններ չեն իրականացվել։

1860 թվականի հունվարին Արմիդեյլ քաղաքից (Նոր Հարավային Ուելս) դուրս եկավ ութ անդամից բաղկացած հետազոտական խումբ, որը ղեկավարում էին Ջոն ՄաքՔրոսսինը և Ջոն Մաքայը։ Հետախուզողներն ուղևորվեցն դեպի հյուսիս՝ անասունների համար նոր արոտավայրերի որոնման համար։ Խմբի երկու անդամ այդ տարիներին հյուսիսային ամենամեծ ծայրամասային բնակավայր Ռոքհեմփթոնից առաջ չշարժվեցին։ Մնացած հետախույզները, անցնելով դեպի հյուսիս ևս 300 կմ, 1860 թվականի մայսին դուրս եկան Փայոնիր գետի հովիտը։ Նրանք որոշեցին ապագա արոտավայրերի տեղերը, հետազոտեցին գետը մինևչ գետաբերանը և այն անվանեցին «Մաքայ»։ Հետ վերադարձի ճանապարհին խմբի բոլոր անդամները հիվանդացան, և նրանցից մեկը մահացավ։

1862 թվականի հունվարին Ջոն Մաքայը վերադարձավ այդ շրջանը՝ իր հետ տանելով 1200 գլուխ եղջյուրավոր անասուն և հիմնեց առաջին «Գրինմաունթ» (անգլ.՝ Greenmount) բնակավայրը։ Երկու տարի անց՝ 1864 թվականի սեպտեմբերին, տարածքի կառավարման իրավունքը հանձնվում է Ջեյմս Սթարուին։ 1865 թվականին շրջանում առաջին անգամ ցանվեց շաքարեղեգ։ 1869 թվականի սեպտեմբերի 22-ին շրջանը ինքնակառավարման իրավուն է ստանում և ստեղծվում է Մաքայ շրջանի մունիցիպալիտետային խորհուրդը։ 1875 թվականին հիվանդությունը ոչնչացնում է շաքարեղեգի ողջ ցանքը։ 1879-1884 թվականների «շաքարի բումի» ժամանակ միանգամից բարձրանում է ցանքային մակերեսը, կառուցվում են վերամշակման գործարաններ։ Շրջանի բնակչությունը արագ աճում է մինչև 3000 մարդ՝ հիմնականում հյուսիսային Եվրոպայից տեղափոխվածների հաշվին։ 1903 թվականին բնակավայրն ստանում է քաղաքի կարգավիճակ «Մասքաու»[5] անվանմանբ, իսկ 1914 թվականին Մաքայը վախճանվում է[6]։

Քաղաքապետարանի շենքը (1912 թվական), Մաքայ

1918 թվականի հունվարին շրջանի վրա է հասնում Ավստրիալիայի պատմության մեջ ամենահզոր «Մաքայ» արևադարձային ցիկլոնը։ Ցիկլոնը եկավ հյուսիսից, արևածագից անմիջապես հետո, այն ուղեկցվում էր փոթորկող քամով և տեղատարափ անձրևով։ 30 րոպեի ընթացքում բոլոր բարոմետրերը ցույց էին տալիս նվազագույն ճնշում, գետի մակարդակը գարնանային վարարման մակարդակից բարձրացավ 2,3 մետր։ Ըստ ականատեսների խոսքերի կենտրոնական փողոցներով հոսում էին 2,5 մետր բարձրության ալիքներ։ Արդյունքում քաղաքում մնացին կանգուն մի քանի կառույց։ Քաղաքի կապի համակարգը դուրս եկավ շարքից և փոթորիկից հինգ օր հետո միայն արտաքին աշխարհը իմացավ հետևանքների մասին[7]։ Հաջորդ ամսվա ընթացքում սկսվեց տարածվել Բուբոնային ժանտախտ համաճարակը՝ ավելի մեծացնելով մարդկային զոհերի քանակը։

Ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայոնիր գետ
Մաքայ նավահանգիստ
Մասնավոր մոտորանավակների և զբասանավերի կառամատույցներ, Մաքայ նավահանգիստ

Քվինսլենդ նահանգի ողջ տարածքում խոշոր ջրամբարների բացակայության հետևանքով Մաքայ շրջանում լինում են ժամանակաշրջաններ, երբ քաղցրահամ ջրի անբավարարություն է զգացվում։ Քաղցրահամ ջրի հիմնական աղբյուրը Փայոնիր գետն է։ Գետի վրա կառուցված են մի քանի ամբարտակներ, որոնք ստեղծում են քաղցրահամ ջրի արհեստական ջրամբարներ։ Ամառային անձրևների շրջանում ջրամբարները լցվում են ջրով, որն օգտագործվում է ողջ տարվա ընթացքում շրջանի գյուղատնտեսության և բնակչության կարիքների համար։

Մաքայ և Այզակ նահանգների սահմանում, Մաքայից 80 կմ արևմուտք տեղակայված է «Եունգելա» (անգլ.՝ Eungella Dam) ամբարտակը։ Այն ստեղծվել է 1969 թվականին ոռոգման և էլետկրաէներգիա ստանալու նպատակով։ Առաջացած լիճն ունի միջին 14,7 մետր խորություն և ներառում է 131 միլիոն մ³ ջուր[8]։ Ներկա պահին լիճը մեծ համբավ է վայելում ձկնորսների շրջանակներում։

1977 թվականին «Կինչանտ» (անգլ.՝ Kinchant Dam) ամբարտակի կառուցման շնորհիվ ստեղծվեց արհեստական լիճ։ Երբ այն ամբողջությամբ լիքն է լինում, խորությունը կազմում է 6,8 մետր և ներառում է 62,8 միլիոն մ³ ջուր։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքայը Քվինսլենդի արևելյան հատվածի լոկալ տրոնսպորտային հանգույցն է համարվում։ Տարնսպորտի հիմնական տեսակը ավտոմեքենաններն են։ Քաղաքով անցնում է երկաթուղային ճանապարհը, քաղաքից դուրս կա ծովային նավահանգիստ և տեղի նշանակության օդանավակայան։

«Բրյուս» (անգլ.՝ Bruce Highway) ավտոմայրուղին ձգվում է Քվինսլենդ նահանգի ափով և հատում է Մաքայը հարավից հյուսիս։ Շարժվելով դրանով դեպի հարավ՝ կարելի է հասնել նահանգի մայրաքաղաք Բրիսբեն, իսկ շարժվելով դեպի հյուսիս՝ կարելի է հայտնվել Քվինսլենդի ամենահյուսիսային Քերնս քաղաքում։ «Փիկ-Դաուն» (անգլ.՝ Peak Down) ավտոմայրուղին տանում է դեպի արևմուտքում տեղակայված քաղաքներ։ Քաղաքի հասարակական տրանսպորտը ներառում է քաղաքի հիմնական շրջանների, ափամերձ գոտու և օդանավակայանի միջև շարժվող ավտոբուսային համակարգը։ Քաղաքով անցնում է «Նորֆ Քոասթ» (անգլ.՝ North Coast railway line) երկաթուղին։ Բրիսպենից Մաքայ երկաղուղային ճանապարհը կազմում է 960 կմ, իսկ Մաքայից Քերնս՝ 720 կմ։

Մաքայ նավահանգիստը միացնում է բեռնափոխադրման նավակայնը և մասնավոր մոտորանավակների և զբոսանավերի կառամատուցները (անգլ.՝ Mackay Marina)։ Նավահանգիստը պաշտպանված է ծովային ալիքներից արհեստական լցնովի արգելապատնեշներով։ Բեռնատար նավահանգիստն ունի չորս կառամատույց, տարբեր տեսակի բեռների, այդ թվում սորուն և հեղուկ բեռնման-բեռնաթափման սարքավորումներ։ Տարվա մեջ նահավանգիստը ընդունում է ավելի քան 150 տրանսպորտային նավեր և ըստ բեռնաշրջանառության համարվում է չորրորդը Քվինսլենդում[9]։

Մաքայից 40 կմ հարավ գտնվում է Հեյ-Փոյնթ (անգլ.՝ Hay Point) նավահանգիստը, որը համարվում է ածուխի արտահանման աշխարհի ամենախոշոր նավահանգիստներից մեկը։ Նավահանգիստը երկու առանձին տերմինալներ ունի։ Քվինսլենդի կենտրոնական շրջաններից արդյունահանվող ածուխը նավահանգիստ է հասնում երկաթուղային ճանապարհով[10]։

Քաղաքի հարավային ծայրամասում գտնվում է տեղի նշանակության փոքր օդանավակայանը՝ Մաքայ Օդանավակայանը։ Հիմնական ուղղությունը մինչև Բրիսբեն է։ Կան նաև թվերթներ դեպի Մելբուռն, Սիդնեյ, Ռոքհեմփթոն, Գլաթսոն, Թաունսվիլ և Քերնս։ Մոտական միջազգային օդանավայանը Բրիսբեն Օդանավակայնն է։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Մեծ արգելախութին, ողջ Ավստրիալիայում հայտնի Ուիթսանդի (անգլ.՝ Whitsunday Islands) կղզիներին և այլ տեսարժանվայրերին մոտ տեղակայմանը՝ շրջանի տուրիստական բիզնեսը զարգացած չէ։

Եունգեկայի ազգային պարկ

Ավազոտ լողափներ, Մաքայի ափերում կան ավելի քան 30 փոքր լողափներ։ Քաղաքին ամենամոտը տեղակայված են Իլավոնգ (անգլ.՝ Illawong), Ֆար (անգլ.՝ Far) և Թաուն (անգլ.՝ Town) լողափները։ Ըստ ենթակառուցվածքների զարգացվածության ամենահայտնին Հարբոր լողափն է, որը գտնվում է մասնավոր կառամատույցների մոտ։ Ափամերձ գոտիներ՝ Դոլֆին-Հեդսում (անգլ.՝ Dolphin Heads), Շոուլ-Փոյնթում (անգլ.՝ Shoal Point), Բլեք-Բիչում (անգլ.՝ Blacks Beach), Հաֆ-Թայդում (անգլ.՝ Half Tide Beach), Քեմփվին-Բիչում (անգլ.՝ Campwin Beach) առաջացան փոքր բնակավայրեր։

Բուսաբանական այգին (անգլ.՝ Mackay Regional Botanic Gardens) բացվել է 2003 թվականին։ Բույսերի մեծամասնությունը տեղի ծագման են, կենտրոնական Քվինսլենդից։ Մինչև 2003 թվականը այստեղ գտնվում էր «Լագունա» (անգլ.՝ The Lagoons) անվամբ զբաոսայգի։

Եունգելայի ազգային պարկը (անգլ.՝ Eungella National Park) տեղակայված ք Մաքայից 80 կմ արևմուտք։ Պարկի տարածքը ծածկված է արևադարձային անձրևային անտառներով։ Պարկը հայտնի դարձավ այնտեղ բնակվող բադակտուցի շնորհիվ, այդ յուրահատուկ կենդանին համարվում է Ավստրիալիայի խորհրդանիշներից մեկը։ Պարկի տարածքում կա երկու բարձր կետ, որոնցից մեկի առավելագույն բարձրությունը 1259 մետր է։ Այդ լեռները Փայոնիր գետի հովիտների արևմտյան սահմաններն են։ Չնայած Եունգելան գտնվում է մերձարևադարձում՝ 1964 և 2000 թվականներին այստեղ գրանցվել է ձայն տեղում։ Տարվա ընթացքում մի քանի անգամ պարկում ջերմաստիջանը կարող է նվազել՝ հասնելով 0-ի։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքայը գտնվում է երկու կլիմայական՝ մերձարևադարձային և արևադարձային գոտիների սահմանում[11]։ Միջին ջերմաստիճանով այն մոտ է ավելի հարավ տեղակայված «մերձարևադարձային» Ռոքհեմփթոն և Գլադսթոն քաղաքներին, իսկ ըստ տեղումների քանակի՝ ավելի հյուսիս տեղակայված «արևադարձային» Թաունսվիլ և Քերնս քաղաքներին։

Այստեղ տարվա մեջ կարելի է առանձնացնել երկու տարբեր շրջաններ՝ անձրևների շրջանը, որը տևում է դեկտեմբերից ապրիլ և չոր շրջանը՝ մայիսից նոյեմբեր ամիսներին, տարվա մեջ միջինում տեղում է 1660 մմ տեղում։ Ամռանը, օրվա ընթացքում, ջերմաստիճանը կարող է հատել 30 °C, իսկ գիշերը՝ իջնել մինչև 22 °C։ Ձմռան ընթացքում ցերեկային ջերմաստիճանը տատանվում է մինչև 23 °C, գիշերային միջին ջերմաստիճանը՝ 13 °C

Անձրևների շրջանում Փայոնիր գետը կարող է վարարել։ Ամենահզոր ջրհեղեղը գրանցվել է 1985 թվականի փետրվարին։ Ջրհեղեղն առաջացել էր հորդառատ անձրևների հետևանքով, 24 ժամվա ընթացքում տեղացել էր 878 մմ տեղումներ։ Գետում ջրի մակրդակը բարձրացել էր 9 մետր[12]։ Գետը դուրս էր եկել ափերից և մի քանի ժամվա ընթացքում հովիտը և քաղաքը ջրով լցվեցին։ Վերջին ամենախոշոր ջրհեղեղը գրանցվել է 2008 թվականի փետրվարի 15-ին։ 6 ժամվա ընթացքում տեղաց 600 մմ տեղում, տուժեց ավելի քան 2000 տուն[13]։

Մաքայի կլիման
Ցուցանիշ Հունվ. Փետրվ. Մարտ Ապր. Մայիս Հուն Հուլ Օգոստ. Սեպտ. Հոկտ. Նոյեմբ. Դեկտ. Տարի
Միջին առավելագույն, °C 30,3 29,9 29,0 27,2 24,8 22,7 22,0 23,1 25,3 27,7 28,9 30,4 26,8
Միջին նվազագույն, °C 23,2 22,9 22,0 19,3 15,9 13,3 11,5 12,5 15,4 18,4 20,6 22,4 18,1
Տեղումների նորմա, մմ 334,9 318,2 307,7 151,5 94,0 67,5 41,1 26,2 39,6 45,8 74,3 164,4 1667,2
Աղբյուր։ http://www.bom.gov.au/climate/averages/tables/cw_033046.shtml

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.abs.gov.au/census/find-census-data/quickstats/2021/UCL311003
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 211.
  3. «Australian Bureau of Statistics: Mackay (QLD) (Statistical District)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 17-ին.
  4. «Australian Bureau of Statistics: Regional Population Growth, Australia, 2007-08». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  5. «History of Mackay» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 13-ին.
  6. «Biography - John Mackay - Australian Dictionary of Biography». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  7. Bureau of Meteorology — Mackay cyclone Արխիվացված 2009-03-17 pandora.nla.gov.au (Error: unknown archive URL)
  8. «SunWater Storage Levels». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.
  9. «Mackay Ports Limited». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 13-ին.
  10. «Port of Hay Point». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 23-ին.
  11. Australian climate zones Արխիվացված 2009-05-07 Wayback Machine
  12. «Flood Warning». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 13-ին.
  13. «Mackay Floods». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքայ» հոդվածին։