Արմիդեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Արմիդեյլ
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ԲԾՄ980±1 մետր
Բնակչություն23 967 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Ժամային գոտիUTC+10
Հեռախոսային կոդ0237[2][3]
Փոստային դասիչ2350 և 2351
Պաշտոնական կայքarmidaleregional.nsw.gov.au(անգլ.)
Արմիդեյլ (Ավստրալիա)##
Արմիդեյլ (Ավստրալիա)

Արմիդեյլ (անգլ.՝ Armidale), քաղաք Ավստրալիայի Նոր Անգլիա տարածաշրջանի Նոր Հարավային Ուելս նահանգում, Ավստրալիական Կորդիլերների Հյուսիսային սարահարթ (Northern Tablelands) կոչվող հատվածում, ծովի մակերևույթից 980 մետր բարձրության վրա, Սիդնեյից Բրիսբեն տանող ավտոմայրուղու գրեթե մեջտեղում։

Քաղաքում ու նրա մերձակայքում կան գիտական մեծ հետաքրքրություն ներկայացնող և չափազանց գեղեցիկ տարածքներ, այդ թվում՝ մի քանի ազգային պարկեր, որոնք դասակարգվել են որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտներ (New England National Park-ը, Oxley Wild Rivers National Park-ը, Mount Yarrowyck Nature Reserve-ը)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքում սկզբնապես տեղաբնիկ անիվան ցեղի ներկայացուցիչներ են ապրել։ Առաջին եվրոպացիներն այստեղ հայտնվել են 1830-ական թվականների սկզբներին՝ Ջոն Օքսլիի կողմից այս տարածքների հայտնաբերումից կարճ ժամանակ անց։ Սկզբնական շրջանում նորաբնակների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր։ 1850 թվականին, երբ մերձակայքում ոսկու հանքեր են հայտնաբերվել ("Rocky River"-ը և "Gara Gorges"-ը), տնտեսական զարգացման ուղղությունը կտրուկ կեևրպով փոխվել է, և քաղաքն էլ կտրուկ աճ է ապրել (բնակչության թվաքանակը կարճ ժամանակում հասել է շուրջ 20 հազարի)։ Քաղաքի անվանումն ընտրել է Ջորջ Ջեյմս Մաքդոնալդը, որը 1830-ական թվականներին Միացյալ Թագավորության տարածքների կառավարիչն էր այս կողմերում։ Նա նորաստեղծ բնակավայրն անվանակոչել է Մաքդոնալդների ազնվականական տոհմին պատկանող շոտլանդական Սքայ կղզու Արմադեյլ (Armadale) քաղաքի անվան նմանությամբ[4]։

Արմիդեյլը ներկայումս շրջանային վարչական կենտրոն է (Armidale Dumaresq Council): Այստեղ գործում են Նոր Անգլիայի համալսարանը, Ավստրալիայի ամենաբարձր օդանավակայանը, որտեղից ամեն օր կանոնավոր թռիչքներ են կատարվում դեպի Սիդնեյ (այդ խոշոր բնակավայրի հետ կապված է նաև երկաթուղով ու ավտոմայրուղով)։ Կա նաև ոչ մեծ նավահանգիստ։ Պատմամշակութային հուշարձաններից հիշատակության են արժանի անգլիկան եկեղեցու Սուրբ Պետրոսի տաճարը և Սուրբ Մարիամի ու Սուրբ Հովսեփի կաթոլիկ տաճարը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջուդիթ Ռայթ (1915–2000), գրող
  • Ջոն Մոնքտոն (1938–2017), մարզիկ (լողորդ)
  • Ջերարդ Ջոզեֆ Հաննա (* 1941), կաթոլիկ եկեղեցու պատվավոր եպիսկոպոս
  • Գայլա Ռիդ (* 1945), գրող
  • Քեննեթ Հիլլ (1948–2010), բուսաբան
  • Անյա Բեյերսդորֆ (* 1982), կինոդերասանուհի[5]
  • Քեյթ Բելլ (* 1983), կինոդերասանուհի
  • Լորեն Քիչըն (* 1990), մարզիկ (հեծանվորդ)
  • Միթչել բուլեն (* 1991), մարզիկ (հեծանվորդ)

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմիդեյլի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 37.1
(98.8)
37.6
(99.7)
33.8
(92.8)
28.0
(82.4)
24.8
(76.6)
22.3
(72.1)
21.2
(70.2)
27.4
(81.3)
28.7
(83.7)
32.4
(90.3)
35.6
(96.1)
34.4
(93.9)
37.6
(99.7)
Միջին բարձր °C (°F) 26.9
(80.4)
25.9
(78.6)
23.9
(75)
20.4
(68.7)
16.7
(62.1)
13.5
(56.3)
13.0
(55.4)
14.8
(58.6)
18.6
(65.5)
21.3
(70.3)
23.4
(74.1)
25.5
(77.9)
20.3
(68.5)
Միջին ցածր °C (°F) 12.8
(55)
12.7
(54.9)
10.6
(51.1)
6.8
(44.2)
2.1
(35.8)
0.8
(33.4)
−0.4
(31.3)
−0.2
(31.6)
2.8
(37)
5.8
(42.4)
9.3
(48.7)
11.4
(52.5)
6.2
(43.2)
Ռեկորդային ցածր °C (°F) 2.6
(36.7)
2.5
(36.5)
−1.7
(28.9)
−5.8
(21.6)
−7.9
(17.8)
−11.2
(11.8)
−10.8
(12.6)
−8.6
(16.5)
−6.2
(20.8)
−3.5
(25.7)
−3.0
(26.6)
−0.5
(31.1)
−11.2
(11.8)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 86.9
(3.421)
95.4
(3.756)
67.8
(2.669)
39.2
(1.543)
31.3
(1.232)
44.2
(1.74)
38.3
(1.508)
45.9
(1.807)
45.6
(1.795)
66.7
(2.626)
97.8
(3.85)
86.9
(3.421)
746
(29.368)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2mm) 11.0 11.3 10.3 8.5 7.6 10.9 9.3 8.1 8.0 9.8 11.9 11.6 118.3
աղբյուր: Bureau of Meteorology[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Armidale // QuickStatsABS.
  2. Telecommunications Numbering Plan 2015
  3. Telstra J // Charging Zones — 2018. — 274 p.
  4. UBD (1994) New South Wales: Towns and Cities
  5. |nm1812308|Anya Beyersdorf}}
  6. |site_ref=cw_056037_All|site_name=ARMIDALE (TREE GROUP NURSERY)|accessdate=18 June 2018|date=June 2018}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմիդեյլ» հոդվածին։