Մարտիրոս խան Դավիթխանյան
Մարտիրոս խան Դավիթխանյան | |
Կրթություն՝ | Լազարյան ճեմարան |
---|---|
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ, թարգմանիչ և բարերար |
Ծննդյան օր | 1843 |
Վախճանի օր | 1905 |
Թաղված | Սուրբ Գևորգ |
Պարգևներ |
Մարտիրոս խան Դավիթխանյան (1843 - 1905), իրանահայ գեներալ, բարերար, պրոֆեսոր, պարսկական կազակական բրիգադի շտաբի պետ, Ղաջարների արքունիքի թագավորական գվարդիայի կոմանդեր[1]։ Նա ռուսերեն է սովորեցրել Իրանի թագավոր Նասր էդ Դին շահ Ղաջարին[2]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտիրոսը ծնվել է Սպահանում 1843 թվականին։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, որն ավարտել է գերազանցությամբ։ Այնուհետև նա վերադարձել է Իրան, որտեղ սկսել է դասավանդել ռուսերեն և ֆրանսերեն Դար ուլ-Ֆունուն դպրոցում՝ Իրանի առաջին ժամանակակից բարձրագույն համալսարանում։ Այնտեղ դասավանդել է 32 տարի[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1873 թվականին Մարտիրոսը սկսել է աշխատել պարսկական բանակում որպես գեներալ՝ միաժամանակ ծառայելով որպես ֆրանսերենի և ռուսերենի թարգմանիչ Հրատարակությունների նախարարությունում և հատուկ պետական թարգմանչական գրասենյակում։ 1879 թվականին, երբ ռուս սպաները ստանձնեցին պարսկական կազակական բրիգադի ուսուցանումը, Մարտիրոսը սկսեց աշխատել բրիգադում որպես թարգմանիչ։ Մարտիրոսը համառորեն բարձրացավ կարիերայի աստիճաններով և հասավ Ռայիս-է Արկան-է Հարբ կոչմանը, որը նշանակում է մարտական շարասյուների ղեկավար[2]։ Հենց այս կոչումով նա նշանակվեց պարսկական կազակական բրիգադի շտաբի պետ. այդ պաշտոնը նա զբաղեցրեց 26 տարի[4]։ Ղաջարների դարաշրջանի վերջում Մարտիրոսը դարձավ Ղաջարների արքունիքի թագավորական գվարդիայի հրամանատար[5]։
Մարդասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտիրոսը մեծ հողատարածք է նվիրել Իրանի հայ համայնքին, որի վրա կառուցվել է եկեղեցի և Քուշեշ անունով մասնավոր դպրոցը։ Մարտիրոսը նաև Սպահանում մանկատուն է կառուցել և հայտնի է բազմաթիվ հայկական բարեգործական կազմակերպություններին իր մեծ նվիրատվություններով[2]։ Նա իր առանձնատներից մեկի հետևում կառուցել է մեծ բաղնիք՝ բացառապես Թեհրանի հայերի օգտագործման համար։ Այս առաջարկը շատ առատաձեռն էր համայնքի համար, քանի որ այն ժամանակ հայերը մուսուլմանների կողմից համարվում էին անմաքուր, և նրանց արգելվում էր օգտվել քաղաքի հանրային բաղնիքներից։ Ժողովուրդը բաղնիքն անվանել է «Էմիրի բաղնիք»[2]։
Երբ Մարտիրոսի դուստրը՝ Մարիամ Դավիթխանյանը, ամուսնացել է բանակի գլխավոր հրամանատար Ալեքսանդր խան Սեթխանյանի հետ, Մարտիրոսը նրա օժիտին ավելացրել է Իրանի ամենահին փողոցում գտնվող հսկայական առանձնատունը։ Գլխավոր շենքն ուներ հիսուն սենյակ։ Գույքում կային նաև բազմաթիվ առանձին շենքեր ընտանիքի անդամների համար, ինչպես նաև շուշանների լճակ, թենիսի չորս կորտ, ձիերի ախոռներ և վարդերի այգի[2]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտիրոսը գրողների մեծ մասի կողմից հիշատակվել է որպես «Մադրոս»[6]։ Թաղված է Թեհրանի Սուրբ Գևորգ եկեղեցում[7]։ Ունեցել է երեք որդի, այդ թվում՝ գեներալ Էսկանդար խան Դավիթխանյանը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ismail, Rain. Armenian Iranians. Iran: Amirkabir Publishing Institute.
- ↑ Foundation, Encyclopaedia Iranica. «Welcome to Encyclopaedia Iranica». iranicaonline.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Strive for Freedom. Tehran: Novin Publications. c. 1977.
- ↑ Baghdasarian, Edik (2018 թ․ հոկտեմբերի 15). «A Look at the History of the Armenians of Tehran» (PDF).
- ↑ Bamdad, Mehdi. Biography of Iranian Men in the 12th, 13th, and 14th centuries.
- ↑ «کلیسای گئورگ مقدس تهران». شورای خلیفه گری ارامنه تهران (պարսկերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.