Մարի Մեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Մեյ
Ի ծնե անունֆր.՝ Marie-Mai Bouchard
Ծնվել էհուլիսի 7, 1984(1984-07-07) (39 տարեկան)
Varennes, Marguerite-D'Youville, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա
Երկիր Կանադա
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Music France
Կայքmariemai.com
 Marie-Mai Վիքիպահեստում

Մարի Մեյ Բուշար (ֆր.՝ Marie-Mai Bouchard, հուլիսի 7, 1984(1984-07-07), Varennes, Marguerite-D'Youville, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա), հայտնի է նաև Մարի Մեյ (Marie-Mai) բեմական անվամբ, կանադացի երգչուհի։ Քվեբեկի «Աստղերի ֆաբրիկա» Ռեալիթի շոուի առաջին սեզոնի եզրափակչում դարձել է լավագույններից մեկը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Մեյը ծնվել է Քվեբեկում։ Քանի որ հայրը երաժիշտ էր[2], նա սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ վաղ մանկությունից, երբ սկսել է դաշնամուրի դասերի հաճախել, ինչպես նաև նվագել երաժշտական թատրոնում։ Շուտով սկսել է երգել և տատիկը Մարիի մեջ նկատել է տաղանդ և ապագա աստղի, հետագա տարիներին նրան աջակցել է իր երաժշտական ունակությունները բարելավելու համար։ Այդ ժամանակ առաջարկել է Մարիին, որ նա մասնակցի կանադական նոր՝ Աստղերի ֆաբրիկա ռեալթի շոուի լսումներին։ Մինչ այդ, 2001 թվականին Մարին մասնակցել է Մոնրեալի «Երաժշտական թատրոն» («Théâtre Musical») շոուին։

2003 թվականին Մարին անցել է շոուի եզրափակիչ, որի արդյունքում նկատելի է դարձել իր՝ փոփ-ռոք երաժշտական ուղղվածությունը։ Մրցաշարում նա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ Մարի-Էլեյն Թիբերից և հետագայում շոուի հաղթող ճանաչված՝ Վիլֆրեդ Լե Բուտիլյերից հետո։

«Աստղերի ֆաբրիկա» մրցաշարի ավարտից հետո, 2004 թվականին Մարի Մեյը սկսել է ելույթ ունենալ Ջոնաթան Լարսոնի «Վարձակալություն» (անգլ.՝ Rent) ռոք օպերայում, որը բեմադրվում էր Մոնրեալի «Օլիմպիա» թատրոնում։

2010 թվականի փետրվարի 28-ին Մարին «Emmène-Moi» երաժշտական երկով ելույթ է ունեցել Վանկուվերի 2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ։

2011 թվականի սեպտեմբերին Մարի Մեյն ամուսնացել է իր պրոդյուսեր Ֆրեդ Սթ-Գելեյսի հետ՝ Հավայան կղզիներում։ Զույգը նշանված էր 2006 թվականից[3]։ Նրանք դադարեցրել են հարաբերությունները 2016 թվականի սկզբին[4], իսկ հետագայում՝ բաժանվել։

2011 թվականի դեկտեմբերին Մարի Մեյը մասնակցել է «Ça finit là» («Այն ավարտվում է այստեղ») հակաահաբեկչական արշավին և նկարահանել տեսահոլովակ[5][6][7]։

2016 թվականից ի վեր Մարի Մեյը հարաբերությունների մեջ է La Voix-ի երաժշտական տնօրեն Դեյվիդ Լաֆլիչի հետ, իսկ 2017 թվականի փետրվարի 15-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ժիզելը[8]։

Եվրոպական տուր[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի աշնանը կայացել է Մարի Մեյի դեբյուտը միջազգային ասպարեզում։ Գարուի հետ միասին նա երգել է Փարիզի Օլիմպիայում չորս համերգի ժամանակ։ Եվրոպական շրջագայության մեջ նշվել են նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շվեյցարիան, Բելգիան, Ռումինիան։ Ֆրանսիական TVA հեռուստաալիքի հաղորդավար Կլոդ Շերոնին տված հարցազրույցում Մարի Մեյն ասել է, որ հիացած է Փարիզում կազմակերպված համերգներից։ Նա նաև ասել է, որ չնայած Փարիզում մնացած կարճատև ժամանակահատվածին, նա ամեն գիշեր վերադառնում է Օլիմպիայի բեմ[9]։

Երկրորդ ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Մեյի երկրորդ ալբոմը թողարկվել է Dangereuse Attraction անվամբ (պրոդյուսերը կրկին Ֆրեդ Սթ-Գելեյսն էր)։ Շերոնին տված հարցազրույցում Մարին նշել է, որ հույս ունի հասնելու այնպիսի հաջողության, ինչպիսին ունեցել էր իր առաջին՝ Inoxydable ալբոմը[2]։ Ալբոմի առաջին՝ «Qui prendra Ma place» (Որը կզբաղեցնի իմ տեղը) երգը ֆրանսիական Energie ռադիոալիքի չարտերում հասել է առաջին հորիզոնական։ Մարի Մեյը նշել է, որ իր երկրորդ ալբոմը դարձել է ավելի անձնական, քան Inoxydable ալբոմը[10]։

Երրորդ ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Մեյի երրորդ Version 3.0 ալբոմը թողարկվել է 2009 թվականին[11]։ Ձայնագրվել է Metropolis Records-ում սեպտեմբերի 22-ից, ունեցել է մեծ հաջողություն։

Ըստ Nielsen Soundscan հետազոտական ընկերության տվյալների, որն ամեն շաբաթ հրատարակում է երկրում ալբոմի վաճառքի ծավալները, Մարի Մեյի երրորդ ալբոմը սկսել է արագ վաճառվել առաջին իսկ շաբաթվա ընթացքում։ Version 3.0 ալբոմը Քվեբեկի վաճառքում զբաղեցրել է առաջին, իսկ Կանադայի վաճառքի մեջ 3-րդ տեղերը, ընդամենը 5 օրվա ընթացքում վաճառվել է ալբոմի 11.869 օրինակ։

Երգչուհու կենդանի կատարումը դիտել է ավելի քան 6000 ինտերնետ օգտատեր Կանադայում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Հարավային Ամերիկայում։

Օգոստոսի 17-ին վաճառքի է հանվել C'est moi սինգլը, նույն օրը սինգլը հնչել է նաև ռադիոկայաններով։ Սա հաստատապես ազդել է այն փաստի վրա, որ սինգլը Top 100 BDS-ում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ C'est moi սինգլը մի քանի շաբաթ շարունակ լավ վաճառվել է կանադական iTunes-ի ֆրանսախոս երաժշտասերների մեջ։ Երեք շաբաթ անընդմեջ միայնակ Zik.ca կայքում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Քննադատների կողմից Version 3.0 ալբոմը ճանաչվել է Մարի Մեյի լավագույն ալբոմ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Inoxydable (2004)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Il faut que tu t’en ailles (You Have to Leave) (Marie-Mai, Fred St-Gelais, Antoine Sicotte)
  2. Inoxydable (Stainless) (Diane Cadieux, Fred St-Gelais)
  3. Tu t’en fous (You Don’t Care) (Patrick Lafleur, Fred St-Gelais)
  4. En hiver (In Winter) (David Quilico)
  5. Tous les chemins (All the Roads) (Patrick Lafleur, Fred St-Gelais)
  6. Encore une nuit (One More Night) (Marie-Mai)
  7. Un million d’années (The One That Got Away) (Fred St-Gelais)
  8. Rien (Nothing) (Dave Richard/Marie-Mai, Fred St-Gelais)
  9. Take the money (Fred St-Gelais, Martin Rannou)
  10. Salaud! (Bastard!) (Luc Plamondon/Romano Mussumara)
  11. Entre mes mains (In My Hands) (Patrick Lafleur, Fred St-Gelais)
  12. Chanson pour hier et demain (Song for Yesterday and Tomorrow) (Fred St-Gelais)
  13. Seule à Montréal (Alone in Montreal)(Jean-Pierre Bouchard)

Dangereuse Attraction (2007)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mentir (Lying) (Marie-Mai, Fred St-Gelais)
  2. Emmène-Moi (Take Me Away) (Marie-Mai, Fred St-Gelais)
  3. Qui prendra ma place (Who Will Take My Place) (Marie-Mai, Fred St-Gelais)
  4. Avec Elle (With Her) (Marie-Mai, Fred St-Gelais)
  5. Tôt ou Tard (Sooner or Later)(Christopher Ward, Rob Wells, Marie-Mai, Fred St-Gelais)
  6. Ici Maintenant (Here Now) (Ali Tompson, Luke McMaster, Marie-Mai, Fred St-Gelais)
  7. Dangereuse Attraction (Dangerous Attraction) (Marie-Mai, Fred St-Gelais)
  8. Encore (Again) (Marie-Mai, Fred St-Gelais)
  9. Mille Jours (A Thousand Days) (Marie-Mai)
  10. Cauchemar (Nightmare) (Marie-Mai, Fred St-Gelais)
  11. Elle Avance (She Advances) (Marie-Mai, Fred St-Gelais)
  12. Sous un ciel sombre (Beneath a Dark Sky) (Marie-Mai, Fred St-Gelais, Patrick Lafleur)
  13. La prochaine fois (Next Time) (Marie-Mai, Fred St-Gelais)

Version 3.0 (2009)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Déja Loin (Already Far) (Marie-Mai, Fred St-Gelais)
  2. J’attendrai Mon Tour (I Will Wait My Turn) (Marie-Mai, Fred St-Gelais)
  3. C’est Moi (It’s Me) (Marie-Mai, Fred St-Gelais)
  4. Garde Tes Larmes (Keep Your Tears) (Rob Wells, Marie-Mai, Fred St-Gelais)
  5. Secrets (Secrets) (Marie-Mai, Fred St-Gelais)
  6. Tout (Everything) (Marie-Mai, Fred St-Gelais)
  7. Pour Une Fois (For Once) (Marie-Mai, Fred St-Gelais)
  8. Comme Avant (Like Before) (Rob Wells, Marie-Mai, Fred St-Gelais)
  9. Plaisirs Amers (Bitter Pleasures) (Marie-Mai, Fred St-Gelais)
  10. Rebâtir Notre Histoire (Rebuilding Our History) (Marie-Mai, Fred St-Gelais)
  11. Tu L’emporte Sur Moi (You Win Over Me) (Marie-Mai, Fred St-Gelais)
  12. Do You (Marie-Mai, Fred St-Gelais)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Il faut que tu t'en ailles
  • Tu t'en fous
  • Encore une nuit
  • Rien
  • Emmène-Moi
  • Mentir
  • Qui prendra ma place
  • Déja Loin
  • C'est Moi
  • Comme avant

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Birchmeier, Jason. «Marie-Mai | Biography & History | AllMusic». AllMusic. Rovi. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 Québec Info Musique — MARIE-MAI
  3. Harvey Claudy (4 September 2011). Marie-Mai et Fred St-Gelais : mariage aujourd'hui Արխիվացված 2012-07-18 archive.today, Le Journal de Montréal.
  4. «Fred St-Gelais, c'est le catalyseur de Marie-Mai». TVA Nouvelles. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. cafinitla (2011-12-10), Marie-Mai : l'intimidation, ça finit là., Վերցված է 2016-10-11-ին
  6. «Marie-Mai - La Presse+». La Presse+ (կանադական ֆրանսերեն). 2015 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. Chevalier, Manon. «Rencontre avec Marie-Mai, l'artiste au destin de star | Elle Québec». Elle Québec. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. Marie-Mai donne naissance à sa fille!, February 16, 2017
  9. Charron, Claude, Interview on TVA 17 Heures, TVA, November 20, 2006
  10. Renault, Philippe (2008 թ․ օգոստոսի 9). «Le conte de fées de Marie-Mai». Le Journal de Montréal..
  11. Marie-Mai lance son nouvel album Արխիվացված 2009-09-26 Wayback Machine, 23 September 2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Մեյ» հոդվածին։