Մարիսսա Մեյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիսսա Մեյեր
Marissa Meyer (2018).jpg
Ծնվել էփետրվարի 19, 1984(1984-02-19)[1][2][2] (35 տարեկան)
ԾննդավայրՏակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ[3]
Մասնագիտությունգիտաֆանստաստիկ գրող, մանկագիր և գրող
Լեզուանգլերեն[4]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունPacific Lutheran University?
Ուշագրավ աշխատանքներThe Lunar Chronicles?
Կայքmarissameyer.com

Մարիսսա Մեյեր (անգլ.՝ Marissa Meyer, փետրվարի 19, 1984(1984-02-19)[1][2][2], Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ[3]), ամերիկացի վիպասանուհի։ Նրա «Լուսնային Տարեգրության» գրքերի շարքի առաջին հատորը՝ «ԿիբերՄոխրոտ», որը նրա դեբյուտային վեպն էր, հրատարակվել է 2012 թվականի հունվարի 3–ին։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիսսա Մեյերը ծնվել է Տակոմա (Վաշինգտոն) քաղաքում՝ ԱՄՆ։ Ավարտել է Խաղաղօվկիանոսյան լյութերական համալսարանը, որտեղ աստիճան է ստացել ստեղծագործական գրության ոլորտում։ «ԿիբերՄոխրոտ» վեպը գրելուց առաջ Մեյերը հինգ տարի աշխատել է գրքի խմբագիր և գրել է «Սեյլոր Մուն»–ի համար ֆանֆիկ՝ Ալիսյա Բլեյդ կեղծանվան տակ։ The News-Tribune -ին տված հարցազրույցում նա ասել է, որ ֆանֆիկ գրելը օգնել է նրան յուրացնել ստեղծագործական գրությունը, տվել է ակնթարթային արձագանքելու ընդունակություն և սովորեցրել է քննադատությանը[5]։

Մարիսսա Մեյերը ամուսնացած է Ջեսսի Թեյլորի հետ[5]։ 2015 թվականին նա ամուսնու հետ որդեգրել է երկու երկվորյակ աղջիկների՝ Սլոունին և Դիլեյնիին[6]։

Մարիսսա Մեյերը հայտնում է, որ սկզբից «ԿիբերՄոխրոտը» գրելիս նրան ոգեշնչել է 2008 թվականի Վեպի գրության միջազգային ամսվա մասնակցությունը, որտեղ նա գրել է «Կոշկակար կատուն»՝ ֆուտուրիստական տարբերակով[5]։ Քառահատորյակ «Լուսնային Տարեգրությունը» վեպի ամեն հատորը հիմնվում է «Մոխրոտ», «Կարմիր Գլախարկ», «Ռապունցել» և «Սպիտակաձյունիկ» հեքիաթների վրա[5][7]։ Առաջին հատոր՝ «ԿիբերՄոխրոտը», եղել է New York Times բեստսելերը[8]։

2013 թվականին Մեյերը պայմանագիր է կնքել Feiwel & Friends հրատարակչության հետ երկու գրքի համար «young adult» ժանրով՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» և «Որդերի թագուհիներ»։ Առաջին գիրքը՝ «Անսիրտը», հրատարակվել է 2016 թվականի աշնանը։ Այն անկախ վեպ է։ Այս գրքից հետո Publishers Weekly –ն ազդարարել է դրանից հետո հերոսների մասին գրքերի շարքի լույս տեսնելը[9]։ Արդյունքում «Ռենեգատներ» գիրքը հրատարակվել է 2017 թվականի աշնանը։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսնային Տարեգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԿիբերՄոխրոտ (2012)
  2. Կարմիր Գլխարկ (2013)
  3. Ռապունցել (2014)
  4. Սպիտակաձյունիկ (2015)

Սփին–օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենագեղեցիկը (2015)
  • Աստղերի վերևում (2016, փոքր պատմվածքների ժողովածու)
  • Մետաղալարեր և ներվեր (գրաֆիկական վեպ) (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 NooSFere — 1999.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1025983408 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Sailor Craig։ «Tacoma novelist hits it big with her futuristic story "Cinder"»։ The News Tribune։ Tacoma News - McClatchy Company։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-03-ին 
  6. Meyer Marissa։ «ID»։ Marissa Meyer։ Վերցված է March 1, 2017 
  7. 'Cinder' by Marissa Meyer joins fleet of fairy tale-based books (Exclusive excerpt) USA Today
  8. Fowler, Tara (February 14, 2013)։ «Marissa Meyer talks 'Scarlet,' her worries over 'Cinder,' and a potential movie -- EXCLUSIVE»։ Entertainment Weekly։ Վերցված է 30 September 2013 
  9. Deahl, Rachel (September 30, 2013)։ «Book Deals: Week of September 30, 2013»։ Publishers Weekly։ Վերցված է 30 September 2013