Մարիզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիզա
Mariza in 2004.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է դեկտեմբերի 16, 1973(1973-12-16)[1] (44 տարեկան)
Մապուտու, Մոզամբիկ
Երկիր Flag of Portugal.svg Պորտուգալիա
Ժանրեր Ֆադու
Մասնագիտություն երգչուհի, երաժիշտ և հեղինակ-կոմպոզիտոր
Լեյբլ Warner Music Group
Կայք mariza.com

Մարիզա (Mariza, պորտուգալերեն՝ [mɐˈɾizɐ][2][3], լրիվ անունը՝ Մարիզա Ռեյշ Նունեշ, պորտ.՝ Marisa Reis Nunes, դեկտեմբերի 16, 1973(1973-12-16)[1], Մապուտու, Մոզամբիկ), պորտուգալացի երգչուհի, ֆադու կատարող: Ըստ անգլիական The Independent օրաթերթի, Մարիզան «երաժշտության աշխարհում սենսացիա» է, և երգչուհի Ամալիյա Ռոդրիգիշից հետո այս ժանրում լավագույնն է: Մարիզան ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 1 000 000 ձայնագրություն[4]: Ելույթ է ունեցել Եվրատեսիլ 2018 երգի մրցույթի եզրափակչում՝ բացման ժամանակ, երգելով պորտուգալական ազգային երգ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 16-ին Մապուտուում (Մոզամբիկ): Նրա հայրը պորտուգալացի էր, իսկ մայրը մասնակի աֆրիկացի էր[6]: Երեք տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Լիսաբոն:  Իր առաջին ալբոմի՝ Fado em Mim-ի 2001 թվականին լույս տեսնելուց անմիջապես հետո մեծ հռչակ է բերում երգչուհուն (վաճառվել է ավելի քան երեք հազար օրինակ): 2002 թվականին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Մարիզան Պորտուգալիայի և Հարավային Կորեայի միջև խաղից առաջ կատարել է Պորտուգալիայի ազգային օրհներգը: Նույն թվականին Քվեբեկի Ամառային երաժշտության փառատոնում արժանացել է առաջին մրցանակին՝ Most Outstanding Performance անվանակագում: Բրիտանական BBC Radio 3 ռադիոկայանը եռակի անգամ Մարիզային ճանաչել է որպես էթնիկ երաժշտության լավագույն կատարող (2003, 2005, 2006):

Մարիզան, 2007, Լիսաբոն

Երկրորդ ալբոմը՝ Fado Curvo-ն, լույս է տեսել 2003 թվականին և Billboard Top of World Music-ում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը:

2004 թվականին Աթենքի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ նա երգիչ Սթինգի հետ կատարում է A Thousand Years երգը, որը ներառվել է Unity Օլիմպիական խաղերի պաշտոնական ալբոմում: Նույն թվականին նա ստացել է European Border Breakers Award մրցանակը: 2004 թվականի դեկտեմբերին Մարիզան Մոսկվայի միջազգային երաժշտության տանը հանդես է եկել երկու համերգով:

Transparente անունով իր երրորդ ալբոմը ձայնագրվել է 2005 թվականին և թողարկվել է Բրազիլիայում: Այն Պորտուգալիայի հիթ-շքերթներում զբաղեցրել է առաջին տեղը և մտել է եվրոպական այլ երկրների ամենահայտնի ալբոմների տասնյակում: 2005 թվականի հուլիսին նա Live 8 երաժշտական փառատոնի պատվավոր հյուր էր: Նույն թվականին UNICEF-ի Պորտուգալիայի բաժանմունքը Մարիզային պարգևատրում է Բարի կամքի դեսպանի պատվավոր կոչմամբ:

2006 թվականին Ավստրալիայում Best International Contemporary Concert անվանակարգում ստացել է Helpmann Awards մրցանակը, իսկ Պորտուգալիայում՝ ազգային «Ոսկե գլոբուս» մրցանակը՝ «լավագույն անհատ կատարող» անվանակարգում:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 — Fado em Mim (չորս պլատինե սկավառակ)
  • 2003 — Fado Curvo (չորս պլատինե սկավառակ)
  • 2004 — Live in London (պլատինե սկավառակ)
  • 2005 — Transparente (երեք պլատինե սկավառակ)
  • 2006 — Concerto em lisboa
  • 2008 — Terra
  • 2010 — Fado Tradicional
  • 2013 — Live at Philharmonie im Gasteig in Munich
  • 2014 — Best Of Mariza
  • 2015 — Mundo

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. John McKie, "The interview: John McKie: Mariza", The Times, March 2, 2003, retrieved 11-11-2009
  3. Clive Davis, "Mariza, fado star", The Times, 14 September 2008, retrieved 11-11-2009
  4. Diario de Noticias: Até hoje Mariza já vendeu um milhão de discos 21 June 2008(չաշխատող հղում), retrieved 29 October 2010
  5. Eurovision Song Contest 2018 - Grand Final
  6. The Tennessean, Arts & Entertainment, 8 March 2009, p. 14

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]