Ֆադու
Ֆադու fado | |
---|---|
![]() | |
Ոճային հիմքեր | Պորտուգալական երաժշտություն |
Մշակութային հիմքեր | 19-րդ դարի սկիզբ, Լիսաբոն, Պորտուգալիա |
Ծագման ժամանակ | 19-րդ դար[1] |
Ծագման երկիր | ![]() |
Բխող ժանրեր | Կոիմբրա ֆադու |
Ֆադու (պորտ.՝ fado` լատ.՝ fatum բառից, որ նշանակում է ճակատագիր[3]), ավանդական պորտուգալական երաժշտության հատուկ ոճ, որում զգացմունքային առումով գերակշռում է միայնության, նոստալգիայի, տխրության և սիրային կարոտի զգացումների բարդ համադրումը, որ պորտուգալերենում կոչվում է սաուդադի (պորտ.՝ saudade): Պորտուգալական կիթառի համադրությամբ լիրիկական սոլո երգերի տարատեսակներ են:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժանրը վերջնականապես ձևավորվել է 19-րդ դարի սկզբում հունական ազգային, արաբական երաժշտությունների խառնման արդյունքում` բրազիլական երաժշտության ազդեցությամբ: Ֆադուն կարևոր տեղ է զբաղեցնում պորտուգալացիների ազգային ինքնարտահայտման գործում և շատ է տարբերվում իսպանական պայծառ և կենդանի ռիթմերից, որոնք արտահայտում են իսպանական կտրուկ բնավորությունը: Ֆադուում տեսանելի է պորտուգալացիների նուրբ և մելանխոլիկ հոգին:
Գոյություն ունի ֆադուի երկու հիմնական կենտրոն. Լիսաբոն և Կոիմբրա: Ֆադուի կոիմբրյան ոճը կապված է Կոիմբրայի համալսարանի ակադեմիական ավանդույթների հետ: Այն ունի առավել նուրբ մեղեդիներ և կատարվում է բացառապես տղամարդկանց կողմից: Լիսաբոնում ֆադուն հիմնականում կատարում են այսպես կոչված ֆադուի տներում (պորտ.՝ casa do fado) ինչպես տղամարդկանց, այդպես էլ կանանց կողմից:
Ֆադուի առաջին կատարողը (ֆադիշտա) համարվում է Մարիա Սևերան, ով երգում էր և կիթառ էր նվագում Մորարիայի փողոցներում (Լիսաբոնի ամենահին կենտրոնական շրջաններից մեկը): Կապելան փողոցում պահպանվել է տուն, որում նա ծնվել և ապրել է: 2013 թվականի Մարիա Սևերայի տանը բացվել է համանուն ֆադուի տունը:
Ֆադուի թագուհին համարվում է Ամալիա Ռոդրիգեշը[4]: Պորտուգալացի կատարող Մարիզան շատ բան է արել, որպեսզի այդ ոճը գտնի իր ունկնդրողին այլ երկրներում ևս: Ժամանակակից ֆադու կատարող Անա Մոուրան իր համաշխարհային հռչակի շնորհիվ ամրապնդեց ֆադուի «իշխանությունը» համաշխարհային բեմում:
2011 թվականի նոյեմբերի 27-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ն ֆադուն ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Հայտնի կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆադիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Ամալիա Ռոդրիգեշ
- Դուլսե Պոնտեշ
- Կարլուշ դու Կարմու
- Արժենտինա Սանտուշ
- Կրիշտինա Բրանկու
- Մարիզա
- Կամանե
- Միզիա
- Անա Մոուրա
- Մարիա Անա Բոբոնե
- Էլդեր Մոուտինյո
- Կրիշտիանու դե Սոուզա
- Մարկո Ռոդրիգեշ
- Պեդրու Մոուտինյու
- Մարկո Օլիվեիրա
- Կարմինյու
- Ֆերնանդու Մաուրիսիու
- Ալֆրեդո Մարսինեյրու
- Ժուան Ֆարինյա
- Մաքս
- Էրմինիա Սիլվա
- Լուսիլիա դու Կարմու
- Կուկա Ռոզետա
- Անտոնիո Զամբուժու
- Յոլա Դինիշ
- Իզաբել Նարոնիա
- Վանեսսա Ալվեշ
- Կրիշտիանա Ագուաշ
Կիթառահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անտոնիու Շաինյու
- Կարլուշ Պարեդեշ
- Լուիշ Գերեյրու
- Ժոզե Մանուիլ Նետու
- Անտոնիո Նետու
- Սանդրու Կոշտա
Խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 թվականին իսպանացի կինոռեժիսոր Կառլոս Սաուրան նկարել է Ֆադու դոկումենտալ ֆիլմը, որը ներառում էր պորտուգալացիների երգիչների կողմից այդ ոճի կատարումներ և նրանց հետ հարցազրույցներ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://markfreidkin.com/lectures/fado.html
- ↑ Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity, Liste représentative du patrimoine culturel immatériel de l’humanité, Lista Representativa del Patrimonio Cultural Inmaterial de la Humanidad
- ↑ Վիքիբառարան (անգլ.)
- ↑ «Amália Rodrigues - The Queen of Fado»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-12-ին։ Վերցված է 2016-08-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Portal do Fado
- Terreiro do Fado(պորտ.)
- Verdes Anos — Grupo de fados de Coimbra(պորտ.)
- Rosabranca ռուսալեզու ալիք ֆադուի մասին youtube-ում
|