Մարիա Թերեզիա ֆոն Պարադիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Թերեզիա ֆոն Պարադիս
F. Parmantié, 1784 - Maria Theresia Paradis.jpg
Բնօրինակ անուն գերմ.՝ Maria Theresia von Paradis
Ծնվել է մայիսի 15, 1759({{padleft:1759|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2]
Վիեննա, Հաբսբուրգի միապետություն
Երկիր Flag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Մահացել է փետրվարի 1, 1824({{padleft:1824|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:1|2|0}})[3][1][2] (64 տարեկանում)
Վիեննա, Ավստրիական կայսրություն
Մասնագիտություն կոմպոզիտոր, դաշնակահարուհի և երգչուհի
Երգչաձայն սոպրանո

Մարիա Թերեզիա ֆոն Պարադիս (գերմ.՝ Maria Theresia von Paradis, մայիսի 15, 1759({{padleft:1759|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն - փետրվարի 1, 1824({{padleft:1824|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:1|2|0}})[3][1][2], Վիեննա, Ավստրիական կայսրություն), ավստրիացի երաժիշտ և կոմպոզիտոր: Վաղ տարիքում կորցրել է տեսողությունը: Նրան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը նվիրել է դաշնամուրի և նվագախմբի համար № 18 սի-բեմոլ մաժոր կոնցերտը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Թերեզիա ֆոն Պարադիսը ծնվել է 1759 թվականի մայիսի 15-ին Վիեննայում՝ կառավարական խորհրդատու Յոզեֆ Անտոն Պարադիսի և նրա կնոջ՝ Մարիա Ռոզալիայի ընտանիքում: Դստերը անվանակոչեցին ի պատիվ կայսրուհի Մարիա Թերեզայի, ում արքունիքում աշխատում էր հայրը: Չորս տարեկան հասակից աղջիկը կորցնում է տեսողությունը արյունազեղության պատճառով: Սակայն այս հանգամանքը պատճառ չի դառնում, որպեսզի չզբաղվի սիրելի զբաղմունքով՝ երաժշտությամբ: 1776 թվականի ավարտից մինչև 1777 թվականի կեսերը աղջիկը բուժվում էր հայտնի բժիշկ Ֆրանց Անտոն Մեսմերի մոտ:

Յոթ տարեկան հասակից Մարիա Թերեզիան արդեն որպես սոպրանո պարտիա էր երգում Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Stabat Mater» ստեղծագործությունում, ինչպես նաև սովորում էր երգեհոն նվագել: Նրա ելույթները այն աստիճան գրավեցին կայսրուհուն, որ նա հրամայեց թոշակ նշանակել Մարիային, որպեսզի կարողանա շարունակել կրթությունը:

Մարիա Թերեզիա ֆոն Պարադիսի ուսուցիչները ժամանակի ականավոր երաժշտագետներն էին՝ դաշնամուր դասավանդում էր Լեոպոլդ Կոժելուխը, իսկ երգեցողություն և կոմպոզիցիա՝ Անտոնիո Սալիերին:

Սկսած 1775 թվականից Մարիան զբաղվում է մշտական համերգային գործունեությամբ, ելույթ ունենալով ոչ միայն որպես դաշնակահարուհի, այլև կամպոզիտոր: Նրա ստեղծագործություններում կան տրիոներ, կոնցերտներ, սոնատներ դաշնամուրի համար:

Շրջագայություն Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Թերեզիա ֆոն Պարադիսի եվրոպական շրջագայության քարտեզը

Մարիա Թերեզիա ֆոն Պարադիսը 1783-ից 1786 թվականներն ընկած ժամանակահատվածում երաժշտական շրջագայության է մեկնում եվրոպական երկրներ: Ելույթներով հանդես է գալիս Փարիզում, Լոնդոնում, Բրյուսելում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 International Music Score Library Project — 2006.
  3. 3,0 3,1 3,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Michael Lorenz: Marion Fürst: Maria Theresia Paradis, Köln: Böhlau 2005 (ISBN 3-412-19505-7), Mozart-Jahrbuch 2007/2008, (Kassel: Bärenreiter, 2011) Review online
  • Rudolph Angermüller: Antonio Salieri. Dokumente seines Lebens. 3 Bde. Bock, Bad Honnef, 2002.
  • Marion Fürst: Maria Theresia Paradis — Mozarts berühmte Zeitgenossin. Böhlau, Köln, 2005.
  • Stanley Sadie (Hrsg.): The New Grove Dictionary of Music and Musicians. (2. Auflage) Grove Dictionaries, New York, 2000.
  • Ruth Halliwell: The Mozart Family: Four Lives in a Social Context. Claredon Press, Oxford, 1998.
  • Alexander Mell: Encyklopädisches Handbuch des Blindenwesens Verlag von A. Pichlers Witwe und Sohn, Wien, Leipzig, 1900, S. 576—578.
  • Brian O'Doherty: «The Strange Case of Mademoiselle P.». Vintage, London 1992, ISBN 0 09 922371 6.
  • BBI (Hrsg.): 200 Jahre Blindenbildung im deutschen Sprachraum. Wien 2004, S. 56.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]