Մասնակից:Rosanna Tadevossian/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շահագործում - մարդու աշխատանքի արդյունքների յուրացումն է առանց փոխանակության կամ դրանց փոխանակումը այլ ապրանքներով (ծառայություններով), որոնց արժեքը ավելի ցածր է, քան այն արժեքը, որը ստեղծվում է մարդու աշխատանքի արդյունքում: Տնտեսական շահագործումը համարվում է արժեքի աշխատանքային տեսության հիմնական թեմաներից մեկը, հատկապես մարքսիզմում:Բազմաթիվ այլ տնտեսագիտական տեսություններ նշում են, որ շահագործում կամ գոյություն չունի, կամ կրում է արտատնտեսական բնույթ(հիմնված է բռնության, խաբեության,կախվածության,հարկադրման վրա և այլն):

Շահագործումը մինչկապիտալիստական հասարակությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մարքսիզմի՝ շահագործման նյութական նախապայմանն է հանդիսանում արտադրողական ուժերի զարգացման այնպիսի մակարդակը, որի դեպքում մարդը կարող է արտադրել արտադրանք, ոչ միայն իր նվազագույն պահանջմունքերի բավարարման նպատակով (անհրաժեշտ արտադրանք), այլև որոշակի ավելցուկ (ավելցուկային արտադրանք), որը և յուրացվում է արտադրանքի միջոցների սեփականատիրոջ կողմից:

Ստրկատիրության ժամանակ ստրկատերը համարվում է ստրուկի և նրա կողմից կատարված աշխատանքի արդյունքների սեփականատերը:Սա շահագործման ամենացայտուն եղանակն է ՝ հիմնված ֆիզիկական բռնության և ստրուկի իրավաբանական լրիվ անզորության վրա,որտեղ գերակշռում է արտատնտեսական հարկադրումը:

Ֆեոդալիզմի ժամանակ շահագործման հիմքն է հողի մասնավոր սեփականությունը: Միևնույն ժամանակ գյուղացին հաճախ անձնապես ազատ էր և ուներ որոշակի իրավաբանական իրավունքներ, բայց չէր կարող խուսափել շահագործումից այն պատճառով, որ չուներ տնտեսական հիմքեր իր սեփական արտադրությունը բացելու համար:Հողի սեփականատերը (ֆոեդալը, սենյորը) տալիս էր գյուղացիներին հնարավորություն օգտվել հողի որոշակի տարածքներից՝ փոխարենը իրեն յուրացնելով աշխատանքի արդյունքները կամ վերցնելով որոշակի վարձավճար (ռենտա,բահրա): Միևնույն ժամանակ աշխատուժը չուներ ապրանքային բնույթ, քանզի գյուղացին պայմանավորվում էր ոչ թե իր աշխատավարձի մեծության, այլ ֆեոդալի պարգևատրման մասին:

Շահագործումը կապիտալիզմի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտալիզմի ժամանակ աշխատողը կամավոր կերպով կնքում է աշխատանքային պայմանագիր գործատուի հետ: Նա ցանկացած ժամանակ կարող է լուծել իր պայմանագիրը և այն կնքել այլ գործատուի հետ: Երկու կողմերն էլ հանդես են գալիս գործարքի հավասարազոր մասնակիցներ: Չի դիտարկվում աշխատանքի ներքին հարկադրում կամ աշխատանքի արդյունքների անվճար յուրացում:Մի շարք տնտեսագիտական հոսանքներ (օրինակ, ավստրիական դպրոց) համարում են, որ կողմերը իրականացնում են հավասար արդարացի փոխանակում, և կապիտալիզմի դեպքում շահագործում չկա:

Համաձայն մարքսիզմի՝ կապիտալիստը լրիվությամբ վճարում է իր աշխատողների աշխատուժի արժեքը՝ աշխատավարձի տեսքով:Բայց աշխատանքի արդյունքում վարձված աշխատողները ստեղծում են նոր արժեք, որը որոշակի մեծությամբ գերազանցում է կապիտալիստի կողմից ծախսված արժեքը՝ այդ աշխատուժը ձեռք բերելու համար:Մարքսը այդ տարբերությունը անվանել է «ավելացված արժեք»:Կապիտալիստը իրեն է վերցնում այդ ավելացված արժեքը՝ հիմք ունենալով արտադրության միջոցների իր մասնավոր սեփականության իրավունքը: Արդյունքում աշխատողը ստանում է մի արժեք, որը հավասար է «աշխատուժ» ապրանքի գնին, իսկ կապիտալիստը ստանում է այն արժեքը, որը գերազանցում է այդ ապրանքի գնին:Հենց ավելացված արժեքի յուրացումն էլ Մարքսը համարում էր աշխատանքի շահագործման եղանակ:

Պետք է նշել, որ ավելացված արժեքը ծառայում է ոչ միայն շահույթի, այլև բոլոր տեսակի հարկերի, ակցիզների,մաքսերի, ռենտայի, բանկային տոկոսների հիմք: Այդ պատճառով, համաձայն մարքսիստների, աշխատուժը շահագործում են ոչ միայն ձեռնարկությունների սեփականատերերը: Անուղղակիորեն այդտեղ մասնակցում են նաև առևտրականները և միջնորդները, պետությունը, հողի սեփականատերերը, բանկերը և այլն:

Շահագործման մակարդակը Մարքսը գնահատում էր ավելացված արժեքի և աշխատուժի արժեքի հարաբերակցությամբ:Այլ կերպ ասած, գնահատվում է այն ժամանակների հարաբերակցությամբ, երբ մի դեպքում նա ստեղծում է արժեք ուրիշների համար, իսկ մյուս դեպքում՝ իր համար: Ինչքան այդ մեծությունը մեծ է, այնքան ավելի մեծ է շահագործման մակարդակը: Կապիտալիստական շահագործման համար անհրաժեշտ է հետևյալ տարրերի առկայությունը՝

  1. Աշխատողները չեն կարողանում գոյատևել առանց վաճառելու իրենց աշխատուժը,
  2. Աշխատանքի միջոցները գտնվում են մասնավոր սեփականության տակ,
  3. Առանց աշխատանքի վարձակալման աշխատողների արտադրողականությունը զգալիորեն ցածր է աշխատանքի վարձակալությամբ աշխատողների արտադրողականությունից,
  4. Պետության ճնշող պետական ապարատը պաշտպանում է մասնավոր սեփականության իրավունքները:

Ինքնաշահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն հանդիպում են նաև ինքնաշահագործման դեպքեր[1]:Որպես օրինակ բերվում են անհատ ձեռներեցները, ֆերմերները, որոնք զբաղվում են ինքնազբաղվածությամբ: Ինքնաշահագործում առաջանում է այն դեպքում, երբ նրանց ստացված շահույթը ավելի քիչ է , քան կլիներ, եթե նրանք իրենց աշխատուժը տային վարձակալությամբ, այսինքն նրանք իրենց աշխատուժը վաճառում են շուկայական գնից ցածր գնով: Իսկ համաձայն մեկ այլ կարծիքի՝ շահագործում առաջանում է այն դեպքում, երբ անվճար յուրացվում է մեկ այլ մարդու աշխատանքի արդյունքը, այսինքն շահագործել կարելի է միայն մեկ այլ՝ ուրիշ մարդու, այլ ոչ թե սեփական աշխատանքը:

Մանկական աշխատանքի շահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրներում, այդ թվում ՀՀ-ում, մանկահասակաների աշխատանքի օգտագործումը (մինչև 14 տարեկան անձանց) արգելված է: ՀՀ-ում օրենքով թույլատրվում է աշխատել միայն 16  տարեկանից սկսած, սակայն սկսած 15 տարեկանից կարելի է աշխատել, եթե ավարտում են դպրոցի 9 դասարանները:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]