Մասնակից:NAIRA GRIGORYAN V/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին Եգիպտոսի Փարավոն
{{{հայերեն_անվանում}}}
{{{դինաստիա}}}
Հին Եգիպտոսի փարավոն
Դինաստիա{{{դինաստիա}}}


Ապրիոս, (հին հունարեն՝ Ἁπρίης) (Եգիպտոսի փարավոն (մ.թ.ա589 - 570), Եգիպտոսի XXVI դինաստիաի չորրորդ թագավոր (Պսամետիհ I-ից սկսած)) անուն, որով Հերոդոտոսը և Դիոդորոս Սիկիլիացին նկարագրում են Վահիբրե Հաիբրեին[1]: Նրան համեմատում են Մանեթոն Սեբենիթոսցու հետ, ով ճշգրտորեն արձանագրում է, որ նա գահակալել է 19 տարի: Երեմիա սուրբ գրքում 44:30 Ապրիոս կոչվում է նաև Հոֆրա (եբրայերեն՝ חָפְרַע‎, ժամանակակից եբրայերեն՝ Ḥafra, տիբեթյան եբրայերեն՝ H̱āp̄era հուն․՝ Ουαφρη[ς], Ouafri[s] հրեական անունը՝ ο ουαφρη)[2]:

Մ.թ.ա 589 թվականի փետրվարին Ապրիոսը ժառանգում է հոր՝ փարավոն Պսամետիհ II-ի գահը և շարունակում է հոր գործերը՝ պայքարում օտարերկրյա արշավանքների դեմ, ինչպես նաև իրագործում է հոր խոստումը և օգնում հրեաններին: Ապրիոսը ակտիվ շինարար էր, ով կառուցում է հավելյալ կառույցներ «Աթրիբիսում (Թել Աթրիբ), Բահարիա Օազիսում, Մեմփիսում և Սայիսում գտնվող տաճարներում»[3]: Ապրիոսի թագավորության 4-րդ տարում քույրը՝ Անխնեսնեֆերիբրեն, Թեբեում ընդունվում է որպես Ամոն Աստծո նոր կին[3]: Ապրիոսի գահակալման տարիները լի էին նաև ներքին խնդիրներով: Մ.թ.ա. 588 թվականին Ապրիոսը օգնական զորք է ուղարկում Երուսաղեմ՝ Նաբուգոդոնոսոր II կողմից ուղարկված բաբելոնյան զորքերից այն պաշտպանելու համար (Եր. 37: 5; 34:21): Սակայն նրա զորքը հավանաբար խուսափելով Բաբելոնյան զորքերի հետ խոշոր բախումներից շատ արագ նահանջում է[4]: Մ.թ.ա. 587 կամ 586 թվականներին 18 ամիս տևած պաշարումից հետո բաբելոնացիները գրավում են Երուսաղեմը: Հուդայի Թագավորության քաղաքականությանը միջամտելու Ապրիոսի փորձերը հաջողության չհասան, որին հաջորդեց ռազմավարական նշանակություն ունեցող Ասուանի կայազորի զինվորների ապստամբությունը[4]:

Ապրիեսի կոթողը

Ապստամբությունը ճնշելուց հետո, Ապրիոսը ավելի ուշ փորձում է Լիբիան պաշտպանել Հին Հունաստանում ապրող Դորիացիների զավթողական ներխուժումներից: Նրա ջանքերը ակնհայտորեն ապարդյուն էին, քանի որ նրա զորքերին ջախջախեցին հունական զավթիչները: Երբ պարտված եգիպտական ​​բանակը տուն վերադարձավ, տեղական զորքերի և օտար վարձկանների միջև սկսվեց քաղաքացիական պատերազմ: Ապրիոսը գեներալ Ամասիս II-ին՝ով Ապրիոսի հոր՝ փարավոն Պսամետիհ II-ի կառավարման տարիներին, մ.թ.ա. 592 թականին Նուբիաի արշավանքի ժամանակ ղեկավարել էր Եգիպտոսի զորքերը, ուղարկում է պատերազմը կանխելու, սակայն Ամասիսը օգտվելով ստեղծված իրավիճակից անցնում է եգիպտացիների կողմը: Մ.թ.ա 570 թականին Ամասիսը իրեն հայտարարեց փարավոն, իսկ Ապրիոսը փախավ Եգիպտոսից և ապաստան գտավ Բաբելոնում[3][5][6]: Երբ Ապրիոսը մ.թ.ա. 567 թվականին մեկնեց Եգիպտոս՝ բաբելոնյան բանակի օգնությամբ Եգիպտոսի գահը վերականգնելու համար, հավանաբար սպանվեց Ամասիսի զորքերի հետ մարտում: Ըստ Հերոդոտոսի (Պատմություն 2.169) վկայության Ապրիոսը ճակատամարտից հետո կենդանի մնաց, գերեվարվեց, սակայն հաղթանակած Ամասիսը նրան լավ վերաբերվեց: Սակայն եգիպտացիները արդարություն պահանջեցին նրա դեմ, որից հետո նրան հանձնեցին ժողովրդի դատին և խեղդամահ եղավ[7]: Ամասիսն այդպիսով ապահովեց իր թագավորությունը Եգիպտոսում և դարձավ նրա հաղթական տիրակալը:

Ամասիսը հաղորդում է, որ հարգանքով է վերաբերվել Ապրիոսի շիրիմին և պատշաճ հուղարկավորության արարողություններ է կատարել ՝ Ապրիոսի մարմինը տեղափոխել է Սայիս և այնտեղ թաղել՝ «լիակատար ռազմական պատիվներով»[3]: Ամասիսը ՝ իրեն փարավոն հռչակած նախկին գեներալը, իշխանությունը օրինականացնելու համար ամուսնանում է Ապրիոսի դստեր ՝ Չեդեբնիթջերբոնեն Երկրորդի հետ: Չնայած Հերոդոտոսը պնդում էր, որ Ապրիոսի կնոջը կոչում են Նիտետիս (Հունարեն), սակայն «եգիպտական ​​արձանագրություներում նրա անունը չի հիշատակվում»[3]:

Ապրիոսի թագավորության ութերորդ կամ տասներկուերորդ տարում՝ մ.թ.ա. 585-ին, Եվսեբիոս Կեսարացին հրապարակեց Թալես Միլեթացու արեգակի խավարումը:

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոթողը, որը կառուցվել է Սաիսում, մ.թ.ա. 3-րդ դարում հռոմեական կայսր Դիոկղետիանոսը սկզբում տեղափոխել և տեղադրել է Հռոմի Իսիդա տաճարում: Այն այսօր գտնվում է Հռոմի Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ եկեղեցու դիմաց:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chisholm, Hugh, ed. (1911). «Apries» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 2 (11th ed.). Cambridge University Press. էջ 230.
  2. Cf. Theis, Christoffer (2011). «Sollte Re sich schämen? Eine subliminale Bedeutung von עפרח in Jeremia 44,30». Ugarit-Forschungen (գերմաներեն). 42: 677–691. ISSN 0342-2356 for the writing of this particular name.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Shaw, Ian; Nicholson, Paul (1995). The Dictionary of Ancient Egypt. Harry N. Abrams. էջեր 36–37. ISBN 0-8109-3225-3.
  4. 4,0 4,1 Miller, J. Maxwell; Hayes, John H. (1986). A History of Ancient Israel and Judah (Hardback ed.). Westminster Press. էջ 414. ISBN 0-664-21262-X.
  5. Wahibre
  6. Shaw & Nicholson write that Apries "probably died in battle in 567 BC"
  7. Herodotus, Histories, Book II, Chapter 169