Jump to content

Ամոնի տաճարը Կառնակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամոնի տաճարը Կառնակում
Ամոնի տաճարը Կառնակ
խոշորագույն եգիպտական տաճար
Հիմնական տվյալներ
ՏեսակՀին Եգիպտոսի տաճար, հնագիտական հուշարձան և temple complex?
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ՏեղագրությունԿառնակ[1]
Մասն էԿառնակի տաճար
ՆվիրվածԱմոնին
ՃարտարապետԻնենի
Հիմնադիր12-րդ գերդաստան
Կառուցման սկիզբ2-րդ հազարամյակ
Կառուցման ավարտ1-ին հազարամյակի վերջ
Քարտեզ
Քարտեզ
 Karnak precinct of Amun-Ra Վիքիպահեստում

Ամոնի տաճարը Կառնակում, եգիպտական տաճար` նվիրված Ամոնին։ Կառուցվել է ճարտարապետ Ինենիի և ուրիշների (Հապուսենեբ, Պուիմրա, Մենմուտ, Մենհեպերասսենեբ, Ամենհոտեպ Կրտսեր, Իուպա) կողմից[2]։ Շինարարությունը սկսվել է փարավոնների 12-րդ գերդաստանի օրոք և տևել է մեկ ու կես հազար տարուց ավելի (երկրորդ հազարամյակի կեսից մինչև առաջին հազարամյակի վերջը)։ Տաճարի առանձին մասերը թեև հաջորդաբար կառուցվել են առանձին փարավոնների օրոք, բայց հաջողվել է պահպանել ճարտարապետության ու մասշտաբի միասնականությունը։

Տաճարի հատակագիծը

Տաճարի նախնական կորիզին, որը վերակառուցվել է շատ անգամ, հետագայում ավելացվել են նոր ու նոր մասեր` պիլոններ, բակեր, հիպոստիլային դահլիճներ և այլն։

Կառնակի տաճարային համալիրի պատմությունը նշանակալի մասով հանդիսանում է Թեբեի պատմությունը։ Քաղաքը մինչև եգիպտական փարավոնների տասնմեկերորդ դինաստիան որևէ նշանակություն չի ունեցել, և տաճարի կառույցի մասերը անէական նշանակություն են ունեցել[3]։ Ամենավաղ շրջանի կառույցը փոքրիկ ութանկյուն սյուն է 11-րդ դինաստիայից[3]; Գերեզմանը նշանակել է Ամոնի տուն, որը ենթադրել է ինչ-որ կառույց, ոչ թե քանդակ կամ տաճար[3]; Կառնակի նախկին անունը թարգմանվում է որպես «ընտրված տեղերից մեծ մասը»։ Այն իրականում վերաբերում է կենտրոնական կառույցներին և օգտագործվել է տասնմեկերորդ դինաստիայի կողմից մինչև Միջին թագավորության ժամանակաշրջանում ընդլայնվելը[4]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի տաճար տանող ճանապարհը նախապատրաստված է մոտ երկու կմ երկարությամբ ոչխարակերպ սֆինքսների ուղիով (հավատացյալներին աստվածավախություն և մոլեռանդություն ներշնչելու առումով)։ Տաճարի առջևում տեղադրված էին փարավոն աստվածների արձաններ, իսկ թերավարտ մնացած պիլոնի հուժկու պատի արտաքին երեսը պատված էր գծաքանդակներով։

Գաղափարական ներազդեցության այս միջոցներն ավելի զորեղանում են տաճարի ներսում։ Պիլոնի կենտրոնում գտնվող մուտքը հավատացյալին բերում էր դեպի սյունազարդ (պերիստոլային) մեծ բակը։ Կենտրոնում` առանցքի ուղղության երկու կողմերում գտնվող սյուները դիրքորոշում էին հավատացյալին դեպի տաճարի հաջորդ մասը` հիպոստիլային դահլիճը։ Տաճարի հետ միասին վերջինս իրավացիորեն եգիպտական ճարտարապետության մեծագործությունների թվին է դասվում։ Ահռելի չափերի (52×103 մ) դահլիճի ծածկը կրում էին 124 փոքր և 12 (կենտրոնում դասավորված 20,4 մ բարձրություն և 3,57 մ տրամագիծ ունեցող) մեծ սյուները, որոնց բները խստորեն ծածկված էին գծաքանդակներով։ Դահլիճը լուսավորվում էր վերևից փոքր ու մեծ տարբերությունների հետևանքով առաջացած բազիլիկ կտրվածքի շնորհիվ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան, հտ. 5,էջ 271
  3. 3,0 3,1 3,2 Blyth, 1996, p.7
  4. Blyth, 1996, p.9
  5. Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն, Երևան, 1978
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոնի տաճարը Կառնակում» հոդվածին։