Պսամետիհ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պսամետիհ II
Ծնվել է՝մ.թ.ա. 7-րդ դար
Մահացել է՝փետրվարի 9, մ. թ. ա. 589(-589-02-09)
ԵրկիրՀին Եգիպտոս
ՏոհմԵգիպտոսի XXVI դինաստիա
պետական գործիչ
ՀայրՆեխո II
ՄայրKhedebneithirbinet I?
ԵրեխաներԱպրիոս և Ankhnesneferibre?

Պսամետիհ II (կամ Պսամտիկոս II, ամբողջական անունը` Նեֆերիբրա Պսամետիհ II), Հին Եգիպտոսի XXVI (Սաիսյան) դինաստիայի փարավոն, Նեխո II-ի որդին, կառավարել է մոտ մ.թ.ա. 595-588 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահին բազմելուց անմիջապես հետո, Պսամետիհը սկսեց պատրաստվել մեծ պատերազմի Բաբելոնի հետ։ Մ.թ.ա. 591 թվականին եգիպտական նավատորմը փարավոնի գլխավորությամբ և մի մեծ խումբ քրմերի ուղեկցությամբ, իբր կրոնական նպատակներով, ափ իջան փյունիկյան Գեբալ (արդի Բիբլոս) քաղաքում։ Փյունիկիան գտնվում էր Բաբելոնի տիրապետության տակ և եգիպացիների այդ քայլը պարզ սադրանք էր Բաբելոնի դեմ։ Փարավոնը ափամերձ շրջանների բնակչությանը ի ցույց դրեց իր ռազմածովային ուժը, դրանով իսկ նրանց մեջ ապստամբության գաղափարներ սերմանեց։ Փարավոնին էին միացել Հրեաստանը, Լիդիան, Տյուրոսը, Սիդոնը, Մոավը, Ամմոնը և Էդոմը։ Մ.թ.ա. 590 թվականին Եգիպտոսի դաշնակից Լիդիայի և Բաբելոնի դաշնակից Մարաստանի միջև խոշոր պատերազմ բռնկվեց։

Մ.թ.ա. 589 թվականին Պսամետիհը հարձակվեց Նուբիայի վրա։ Նրա զորքի առաջնային ջոկատները հասել էին Աբու Սիմբել, որտեղ Ռամզես II տաճարի` մոտ նրա հսկայական արձաններից մեկի վրա, հունական վարձկանները հունարեն լեզվով գրություն էին թողել իրենց այցելության մասին։ Այնուամենայնիվ, այդ արշավանքի հաջողությունը հաստատուն չէր, և Ներքին Նուբիան չանցավ Եգիպտոսի տիրապետության տակ։ Սակայն մայրաքաղաք Նապատը ավերվել էր և նոր մայրաքաղաք դարձավ Մերոեն։

Նույն թվականի աշնանը Եգիպտոսի հրահրությամբ հրեաներն ապստամբեցին Բաբելոնի դեմ։ Մ.թ.ա. 588 թվականի հունվարի 15-ին Նաբուգոդոնոսորն իր բանակով ներխուժեց Պաղեստին և պաշարեց Երուսաղեմը։ Իսկ Պսամետիհ II, Նուբիայից վերադանալուց հետո, նույն թվականի փետրվարի 8-ին մահացել էր, և հրեաներին չցուցաբերվեց խոստացված օգնությունը։

Սեկստոս Աֆրիկանոսը` վկայակոչելով Մանեթոնին, նշել է, որ Պսամետիհ II (Պսամուտիս) կառավարել է 6 տարի, իսկ Եվսեբիոս Կեսարացին` վկայակոչելով նույն Մանեթոնին, նշել է, որ Պսամետիհը կառավարել է 17 տարի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Книга:Тураев Б.А.: История древнего Востока
  • Книга:Эрлихман В.В.: Правители мира
  • «Псаметих». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պսամետիհ II» հոդվածին։