Մասնակից:Gohar95/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱՄՆ- ի քաղաքացիական և առևտրային իրավունքը ստեղծվել է ընդհանուր իրավական համակարգի հիման վրա և ունի մի շարք առանձնահատկություններ:

ԱՄՆ-ի 1787 թ. սահմանադրությունը

ԱՄՆ- ում, ինչպես Անգլիայում, իրավական կարգավորման ոլորտում նախապատվությունը տրվում էր դատական նախադեպին: ԱՄՆ]- ում դատական նախադեպը զարգացել է Անգլիայի նախադեպային իրավունքի կիրառման հիման վրա: Կարևոր առանձնահատկություն է նաև այն, որ այստեղ մեծ էր ԱՄՆ- ի 1787 թ. սահմանադրության նշանակությունը, որը համարվում էր իրավունքի հիմնական աղբյուր:

Գերագույն դատարանը ԱՄՆ-ում

ԱՄՆ- ի քաղաքացիական և առևտրային իրավունքի առանձնահատկությունը ֆեդերալիզմի մեջ է, ինչն էլ դաշնային և նահանգային դատարանների իրավասության տարբերության հիմնքն է: Ընդհանուր իրավունքը ԱՄՆ- ում զարգացել է ինչպես դաշնային, այնպես էլ նահանգային դատարաններում: 1938 թ. ԱՄՆ- ի Գերագույն դատարանը սահմանեց, որ ընդհանուր իրավունքը կիրառվում է միայն նահանգների դատարաններում, դրա համար էլ մի նահանգի կողմից կայացված որոշումները մյուս նահանգի համար որպես դատական նախադեպ կիրառվել չեն կարող: ԱՄՆ- ի քաղաքացիական և առևտրային իրավունքի շատ բնագավառներ ունեն իրավական կարգավորում:

Քաղաքացիական իրավունքի կարգավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական իրավունքի վերաբերյալ օրենքների ընդունումը հիմնականում նահանգների օրենսդիր մարմինների իրավասությանն է պատկանում: Դաշնության օրենսդիր մարմինները հիմնականում լուծում են հեղինակային, արտոնագրային, առևտրային իրավունքի վերաբերյալ հարցեր: ԱՄՆ- ի մի քանի նահանգներում քաղաքացիական իրավունքն ունի կոդիֆիկացված բնույթ (Կալիֆոռնիա, Լուիզիանա, Ջորջիա, Մոնտանա, Հյուսիսային և Հարավային Դակոտա): Կալիֆոռնիայի 1873թ. քաղաքացիական օրենսգիրքը մեծապես նպաստեց մյուս նահանգների քաղաքացիական օրենսգրքերի ձևավորմանը: Բացառություն է կազմում Լուզանիա նահանգի քաղաքացիական օրենսգիրքը, որի հիմքում Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգիրքն է: Մյուս նահանգներում ընդունվեցին օրենքներ, որոնք նպատակաուղղված էին քաղաքացիաիրավական և առևտրաիրավական ոլորտների կարգավորմանը: Շատ նահանգներ էլ հետևեցին Նյու Յորքի օրինակին, որն առաջինը բացահայտեց քաղաքացիական և առևտրային իրավունքի պարբերաբար փոփոխության անհրաժեշտությունը: 19- րդ դարի վերջում ԱՄՆ- ում իրավական ակտերի հակասությունները և այլ խոչընդոտներ վերացնելու համար կատարվեց նախադեպային իրավունքի կոդիֆիկացիա, որը չէր հանդիսանում իրավունքի աղբյուր, սակայն դա էին հավաստում Գերագույն և նահանգների դատարանների մի շարք որոշումներ[1]:

Առևտրային իրավունքի կարգավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ- ի առևտրային իրավունքի աղբյուների շարքում մեծ նշանակություն ունի Միասնական առևրային օրենսգիրքը, որն ընդունվեց համարյա բոլոր նահանգների կողմից, բացի Լուիզիանայից, Վիրջինիայից և Կոլումբիա դաշնային օկրուգից: Օրենսգիրքը կազմված է 10 մասից («Ընդհանուր դրույթներ», «Առուվաճառք», «Առևտրային փաստաթղթեր», «Բանկային դեպոզիտներ և ներդրամարկղային գործարքներ», «Ակրեդիտիվներ», «Մասսայական օտարում», «Կոնոսամենտ», «Արժեքավոր փաստաթղթեր», «Գործարքների ապահովում», «Օրենքի ուժի մեջ մտնելը»), սակայն չի ներառում առևտրային իրավունքի բոլոր ինստիտուտների վերաբերյալ դրույթներ: Օրենսգիրքը թույլատրում է միաժամանակ օգտագործել և´ ընդհանուր, և´ արդարության իրավունքը: ԱՄՆ- ի առևտրային իրավունքի աղբյուր են համարվում նաև գործադիր իշխանության ակտերը (հրամաններ, հրահանգներ, կանոններ), որոնք առավել մանրամասնում և կենկրետացնում են օրենքը: ԱՄՆ- ի դաշնային օրենսդրությունը ներառում է օրենքների հավաքածու, որը փոփոխվում է 6 տարին մեկ: Այն կազմված է 50 մասից, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է իրավունքի համապատասխան բնագավառին: ԱՄՆ- քաղաքացիական և առևտրային իրավունքի հին աղբյուրների շարքին էր պատկանում նաև սովորույթը, որը հիմա չունի նախկին նշանակությունը: Այստեղ կան նաև այսպես կոչված առևտրային սովորույթներ, որոնք թեև իրավունքի նորմ չեն համարվում, սակայն կարող են օգտագործվել որպես դատական նախադեպ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]