Մասնակից:Geonicname/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնտեսագիտության բառարան Տնտեսագիտության այս բառարանը տնտեսագիտության, դրա ենթաճյուղերի և հարակից ոլորտներում օգտագործվող տերմինների, հասկացությունների և սահմանումների ցանկ է:

Ա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագրեգացիայի կամ համախմբման խնդիր - տնտեսական ցուցանիշների համախմբման կամ խմբի մեջ միավորելու խնդիր, շուկայի սեգմենտավորման հակառակ պրոցեսը:

Ավստրիական դպրոց - մեթոդաբանական ինդիվիդուալիզմի վրա հիմնվող տնտեսագիտական դպրոց, ըստ որի արժեքի աղբյուրը համարում էին ոչ թե աշխատանքը, այլ բարիքի օգտակարությունը։ Ապրանքի արժեքը նրանք որոշում էին ապրանքի «սահմանային օգտակարությամբ»՝ նկատի ունենալով տվյալ ապրանքի պաշարի այն միավորը, որը բավարարում է անհատի նվազագույն պահանջմունքները։

Ավտարկիա (հունարեն՝ autarkeia ինքնաբավություն), երկրի տնտեսական ինքնաապահովման քաղաքականություն, կամավոր կամ ստիպողական մեկուսացում համաշխարհային շուկայից, որի հետևան­քով տնտեսությունը ձեռք է բերում բնատնտեսական բնույթ։

Ավտոմատ կայունացուցիչ նաև ներկառուցված կայունացուցիչ- հարկաբյուջետային քաղաքականության տեսակ, որի դեպքում հարկային եկամուտները և բյուջեի ծախսերը ավտոմատ կերպով փոխվում են՝ կախված տնտեսական ցիկլի փուլից, որպեսզի հարթեն տնտեսական տատանումները:

Առևտրի հաշվեկշիռ, առեւտրային հաշվեկշիռ կամ մաքուր արտահանում (երբեմն նշանակվում է որպես NX), որոշակի ժամանակահատվածի համար ազգի արտահանման և ներմուծման դրամական արժեքի տարբերություն:

Արբիտրաժ, տնտեսագիտությունում և ֆինանսներում երկու և ավելի շուկանների միջև գների տարբերություններից օգուտ ստանալու պրակտիկա, որի ընթացքում տարբեր շուկաներում առկա գներից անհատը կարողանում է իր համար գեներացնել շահույթ։

Բ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացարձակ առավելություն - սկզբունք է, որը վերաբերում է որևէ ընկերակցության (անհատի, ֆիրմաների կամ երկրի) կարողությանը՝ ստեղծելով մրցակիցներից անհամեմատ ավելի շատ քանակությամբ ու լավ որակի արտադրանք՝ ապրանք կամ ծառայություն, օգտագործելով միևնույն քանակությամբ ռեսուրսներ։

Բանկ, դրամատուն ( իտալ.՝ Banco բառից, թարգմանաբար՝ սեղան, նստարան, որի վրա փոխանակողները շարում էին դրամները), ֆինանսական կազմակերպություն, որը կենտրոնացնում է ժամանակավորապես ազատ դրամական միջոցները՝ ավանդներ ներգրավելու միջոցով և տեղաբաշում է դրանք՝ վարկերի, փոխառությունների տրամադրման, ավանդների տեղաբաշխման և ներդրումների իրականացման միջոցով։

Բարտեր, փոխանակման համակարգ առևտրի ոլորտում, որով գործարքի մասնակիցները ուղղակիորեն փոխանակում են ապրանքներ կամ ծառայություններ այլ ապրանքների կամ ծառայությունների համար `առանց փոխանակման միջոց օգտագործելու, ինչպես, օրինակ, փողը:

Բիզնես տնտեսագիտություն, կիրառական տնտեսագիտության բնագավառ, որը օգտագործում է տնտեսագիտության տեսությունը և բիզնես ձեռնարկությունների վերլուծության քանակական մեթոդները և այն գործոնները, որոնք նպաստում են կազմակերպչական կառույցների բազմազանությանը և կազմակերպությունների և աշխատուժի, կապիտալի ու ապրանքային շուկաների փոխհարաբերություններին:

«Բիզնես ցիկլ», տերմինը (կամ տնտեսական ցիկլը, boom-bust ցիկլը) վերաբերում է արտադրության, առևտրի և ընդհանուր տնտեսական գործունեության տատանումներին։ Հայեցակարգային տեսանկյունից, բիզնես ցիկլը ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) մակարդակների վերելքը և վարէջքն է և վերաբերում է տնտեսական գործունեության մակարդակի (բիզնեսի տատանումների) ընդլայնմանը և Անկումների ժամանակաշրջանին՝ աճի երկարաժամկետ միտման ժամանակ։

Բյուջետային դեֆիցիտ այն գումարն է երբ բյուջեի ծախսերը գերազանցում են որոշակի ժամանակահատվածում կուտակված եկամուտին որը կոչվում է դեֆիցիտ, կամ բյուջեի դեֆիցիտ հակառակ բյուջեի ավելցուկին:

Բրետոն-Վուդսյան համակարգ, դրամավարկային կառավարման համակարգ, որը հանդիսանում է առևտրային և ֆինանսական հարաբերությունների կաննոներն հավաստող փաստաթուղթ, համաձայն 1944 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Արևմտյան Եվրոպայի երկրների, Ավստրալիայի և Ճապոնիայի միջև կնքված Բրետոն Վուդսի համաձայնագրի։

Գ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական տնտեսագիտություն - Տնտեսագիտության կիրառական ոլորտ, որը վերաբերում է տնտեսական տեսության կիրառմանը սննդի արտադրության և բաշխման օպտիմալացման գործում:

Գործակալ- գործունեություն ծավալող կամ տնտեսության որևէ կոնկրետ ոլորտում որոշումներ կայացնող:

Դ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զ[խմբագրել | խմբագրել կոդը]

Է[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրոուի թեորեմ (նաև հայտնի է որպես Էրոուի պարադոքս կամ Էրոուի դիկտատուրայի թեորեմ) - թեորեմ «ժողովրդավարության անհնարինության» կամ «կոլեկտիվ ընտրություն» երևույթի անհնարինության վերաբերյալ, այլ կերպ հայտնի է որպես «դիկտատորի անխուսափելիության թեորեմ»։ Ձևակերպվել է ամերիկացի տնտեսագետ Քենեթ Էրոուի կողմից 1951 թվականին: Այս թեորեմի իմաստն այն է, որ օրդինալիստական կամ հաջորդական մոտեցման շրջանակներում չկա երեք կամ ավելի այլընտրանքների համար անհատական ​​նախապատվությունների համակցման մեթոդ, որը կբավարարի միանգամայն արդար պայմաններ և միշտ տրամաբանորեն հետևողական արդյունք կտա: Օրդինալիստական ​​մոտեցումը հիմնված է այն փաստի վրա, որ ընտրության համար առաջարկվող այլընտրանքների վերաբերյալ անհատի նախասիրությունները չեն կարող չափվել քանակապես, այլ միայն որակապես, այսինքն՝ մի այլընտրանքն ավելի վատն է կամ ավելի լավը, քան մյուսը:

Ը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնավար կամ էկզոգեն սպառում - սպառողական ծախսեր, որոնք տեղի են ունենում, երբ եկամտի մակարդակը զրոյական է: այդպիսի սպառումը համարվում է եկամտի ինքնավար միայն այն դեպքում, երբ այդ սպառվող նյութերի վրա ծախսերը չեն տարբերվում եկամտի փոփոխության հետ. ընդհանուր առմամբ, կարող է պահանջվել ֆինանսավորել անհրաժեշտությունը և պարտքային պարտավորությունները: Եթե ​​եկամտի մակարդակն իրականում զրոյական է, ապա այս սպառումը համարվում է խնայողություն, քանի որ այն ֆինանսավորվում է փոխառությունների կամ խնայողությունների սպառման միջոցով:

Լ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաթոշակային պլան կամ Անհատական ​​կենսաթոշակային պլան (IPP)- ֆինանսական գործիք է, որը թույլ է տալիս ստեղծել եկամտի լրացուցիչ աղբյուր՝ ըստ կենսաթոշակային տարիքի, կուտակել կապիտալ կոնկրետ իրադարձության համար (երեխայի կրթություն, խոշոր գնումներ և այլն), խնայել անձնական խնայողությունները անխուսափելի գնաճից: Հովանավորվում է գործատուի կողմից, ընդգրկում է աշխատողների վճարումների մի մասը, որը կուտակվում է հարկերի հետ միասին և կարող է օգտագործվել թոշակի անցնելուց հետո:

Կիրառական տնտեսագիտություն - տնտեսական տեսության և էկոնոմետրիկայի կիրառումը հատուկ միջավայրերում և ոլորտներում՝ գործնական խնդիրների լուծման համար:

Հ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամենաշնորհային օրենք կամ մրցակցության օրենք - ցանկացած օրենք, որը խթանում է կամ ձգտում է պահպանել շուկայական մրցակցությունը՝ կանոնակարգելով ընկերությունների կողմից հակամրցակցային վարքագիծը։ Մրցակցային օրենսդրությունն իրականացվում է պետական ​​և մասնավոր հարկադիր կատարման միջոցով:

Համախառն մատակարարում (AS) - նաև կոչվում է ներքին վերջնական մատակարարում (DFS): Տնտեսության մեջ ապրանքների և ծառայությունների ընդհանուր առաջարկը:

Համախառն պահանջարկ (AD) կամ ներքին վերջնական պահանջարկ (DFD) - տվյալ ժամանակահատվածում տնտեսության մեջ վերջնական ապրանքների և ծառայությունների ընդհանուր պահանջարկն է։ Այն սահմանում է ապրանքների և ծառայությունների ծավալները, որոնք գնվելու են բոլոր հնարավոր գների մակարդակներում։ Համախառն պահանջարկը կարող է մեկնաբանվել նաև որպես երկրի համախառն ներքին արդյունքի կամ արդյունավետ պահանջարկ:

Հարկային դրույքներ, հարկվող միավորի հարկաչափերː Արտահայտում են հարկի գանձման նորմաներըː Սահմանում են պետական օրենսդրական մարմիններըː Լինում են պրոգրեսիվ և ռեգրեսիվ, համամասնական և հաստատունː

Հարկային միջին դրույքաչափեր,արտահա յտում են հարկի գանձման նորմաներըː Միջին դրույքաչափը վճարված հարկերի ընդհանուր գումարի հարաբերակցությունն է ընդհանուր հարկային բազայի (հարկվող եկամուտների կամ ծախսերի) նկատմամբ՝ արտահայտված տոկոսով։

Հարմարվողական ակնկալիքներ - մոդել կամ հիպոթետիկ գործընթաց, որի միջոցով մարդիկ ակնկալիքներ են կազմում ապագայում տեղի ունենալու վերաբերյալ՝ հիմնվելով անցյալում տեղի ունեցածի վրա: Նմանատիպ մոդելներում, եթե տվյալ ակտիվի գինը բարձրանում է ինչ-որ ժամանակաշրջանի համար, ապա ներդրողները կարող են սկսել հավատալ, որ դրա գինը միշտ բարձրանում է, ինչը մեծացնում է գնելու նրանց տենդենցը և այդպիսով առաջ մղում գինը:

Ձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին ծախս կամ միավորի ծախս - արտադրության բոլոր ծախսերի գումարն է՝ բաժանած արտադրված միավորների քանակի (Q) վրա: Այն հավասար է փոփոխական ծախսերի գումարին (ընդհանուր փոփոխական ծախսերը բաժանված Q-ի) գումարած միջին ֆիքսված ծախսերը (ընդհանուր ֆիքսված ծախսերը բաժանված Q-ի):

Միջին փոփոխուն ծախսեր- ընկերության փոփոխական ծախսերը (աշխատուժ, էլեկտրաէներգիա և այլն) բաժանված արտադրված արտադրանքի քանակի վրա: Փոփոխական ծախսերն այն ծախսերն են, որոնց արժեքը կախված է արտադրության ծավալից։

Միջին ֆիքսված ծախս- արտադրության ֆիքսված ծախսերը (FC)՝ բաժանված արտադրված արտադրանքի քանակի (Q): Հաստատուն ծախսերն այն ծախսերն են, որոնք պետք է կատարվեն ֆիքսված քանակությամբ՝ անկախ արտադրված արտադրանքի քանակից:

Մուտքի խոչընդոտներ (անգլ.՝ Barriers to entry), տնտեսագիտության և մրցակցությանը նվիրված տեսությունների մեծ մասում մուտքի խոչընդոտները խոչընդոտներ են, որոնք ընկերությունը պետք է հաղթահարի որոշակի շուկա մուտք գործելու համար։

Յ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկու ստանդարտ - ոսկու մոնոմետալիզմ, դրամական համակարգ, երբ համընդհանուր համարժեքի դեր է կատարում ոսկին, շրջանառում են ոսկյա ստակները կամ ոսկով փոխանակվող դրամանիշերը։

Ոսկու ստանդարտից հրաժարվել- կառավարության որոշում՝ հրաժարվելու դրամավարկային համակարգից, որտեղ ստանդարտ տնտեսական հաշվառման միավորը հիմնված է ոսկու ֆիքսված քանակի վրա։

Չ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարետո արդյունավետություն կամ բաշխման արդյունավետություն - ռեսուրսների բաշխման վիճակ, որը հնարավոր չէ վերափոխել, այնպիսի վիճակի, որտեղ կամայական անձի կամ նախապատվությունն ավելի լավը դարձնի առանց գոնե մի անձի կամ նախապատվության չափանիշը ավելի վատը դարձնելու հաշվին։

Պարզեցված տեխնոլոգիաներ կամ համապատասխան տեխնոլոգիաներ - արտադրության ուղղություն է, որը ենթադրում է դրանց իրականացման տեխնոլոգիաների և մեթոդների այնպիսի ընտրություն, որպեսզի ելքային արտադրանքը լինի հնարավորինս կոմպակտ և հասանելի թերզարգացած տարածքների բնակիչներին՝ առանց զարգացած ենթակառուցվածքի: Միևնույն ժամանակ, արտադրանքը պետք է մնա ամբողջական ֆունկցիոնալության, էներգաարդյունավետ, էկոլոգիապես մաքուր և ինքնուրույն:

Պարտատոմս (լատ.՝ obligatio — պարտավորություն. անգլ.՝ bond — երկարաժամկետ, note — կարճաժամկետ), պարտքային արժեթուղթ, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՝ դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք։

Ջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնանկություն, ֆիզիկական կամ իրավաբանական անձի փաստացի անկարողությունը մարելու բոլոր պարտատերերի պարտքերը։

Վ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարքագծային տնտեսագիտություն, ուսումնասիրում է հոգեբանական, ճանաչողական, զգացմունքային, մշակութային և սոցիալական գործոնների ազդեցությունը անհատների և հաստատությունների որոշումների վրա, և թե ինչպես են այդ որոշումները տարբերվում դասական տնտեսական տեսության կողմից ենթադրվող որոշումներից։

Վճարային հաշվեկշիռ, վիճակագրություն, որը համակարգված տեսքով ներկայացնում է տվյալ երկրի և մնացյալ աշխարհի միջև որոշ ժամանակաշրջանի ընթացքում (եռամսյակ, տարի) կատարված տնտեսական գործարքները։

Վարկային ռիսկ սնանկացման հավանականության Մերտոնի մոդել, թույլ է տալիս ավելի հեշտ գնահատել ընկերությանը, ինչպես նաև օգնում է վերլուծաբաններին որոշել՝ արդյոք ընկերությունը կկարողանա՞ պահպանել վճարունակությունը՝ վերլուծելով մարման ժամկետները և պարտքի գումարները։

Տ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ու[խմբագրել | խմբագրել կոդը]

Փ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆ[խմբագրել | խմբագրել կոդը]