Համախառն պահանջարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակրոտնտեսագիտության մեջ, համախառն պահանջարկը (AD) կամ ներքին վերջնական պահանջարկը (DFD) տվյալ ժամանակահատվածում տնտեսության մեջ վերջնական ապրանքների և ծառայությունների ընդհանուր պահանջարկն է[1]։

Համախառն պահանջարկի կորի հորիզոնական առանցքի վրա ներկայացվում է իրական արդյունքը, իսկ ուղղահայաց առանցքի վրա գների մակարդակը։ Չնայած այն հանգամանքին, որ կորը ունի բացասական թեքվածություն Սոննենշայն-Մանթել-Դեբրեուի արդյունքները ցույց են տալիս, որ կորի բացասական թեքությունը չի կարող պայմանավորված լինել անհատական ռացիոնալ վարքագծի մասին ենթադրություններից[2][3]։ Փոխարենը համախառն պահանջարկի կորի բացասական թեքվածությունը պայմանավորված է շուկայի գործառույթի վերաբերյալ մակրոտնտեսական հետևյալ երեք ենթադրություններով՝ Պիգուի հարստության էֆեկտ, Քեյնսի տոկոսադրույքի ազդեցության էֆեկտ և Մունդել Ֆլեմինգի փոխարժեքի ազդեցության էֆեկտ։ Ըստ Պիգուի էֆեկտի, գների ավելի բարձր մակարդակը ենթադրում է ավելի ցածր իրական հարստություն և, հետևաբար, սպառման ավելի ցածր ծախսեր ՝ համախառն պահանջարկ ունեցող ապրանքների ավելի փոքր քանակության պայմաններում։ Ըստ Քեյնսի էֆեկտի՝ գների բարձր մակարդակը ենթադրում է իրական դրամական միջոցների առաջարկի ցածր մակարդակ, հետևաբար նաև տոկոսադրույքի բարձր մակարդակ, ինչը առաջանում է ֆինանսական շուկայի անհավասարակշռության հետևանքով։

Մուդել Ֆլամինգի փոխարժեքի ազդեցության էֆեկտը IS–LM մոդելի ընդլայնումն է։ Քանի որ ավանդական IS-LM մոդելը նկարագրում է փակ տնտեսությունը, Մունդել–Ֆլեմինգը նկարագրում է բաց տնտեսությունը։ Մունդել Ֆլեմինգի մոդելը ներկայացնում է տնտեսության մեջ անվանական փոխարժեքի, տոկոսադրույքի և արտադրության միջև կարճաժամկետ կապը (ի տարբերություն փակ տնտեսության IS–LM մոդելի, որը կենտրոնանում է միայն տոկոսադրույքի և արտադրության վրա)։

Համախառն պահանջարկի կորը ցույց է տալիս երկու գործոնների միջև փոխհարաբերությունները` արտադրանքի քանակը և համախառն գների մակարդակը։ Համախառն պահանջարկը կախված է փողի անվանական առաջարկի ֆիքսված մակարդակից։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են AD կորի վրա։ Կորի աջ տեղաշարժը հանգեցնում է Դրամական զանգվածի ավելացմանը, պետական ծախսերի, ներդրումների կամ սպառման ծախսերի ավելացմանը, կամ հարկերի նվազմանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Մայնարդ Քեյնսը իր Զբաղվածության,տոկոսադրույքի և փողի ընդհանուր տեսություն աշխատության մեջ նշում է, որ Մեծ դեպրեսիայի ընթացքում համակարգային ցնցման հետևանքով մասնավոր հատվածում արտադրության կորուստները (Ուոլ Սթրիթի 1929 թվականի վթար) պետք է փոխհատուցվեն պետական ծախսերի հաշվին։ Նախ նա փաստեց, որ ավելի ցածր «արդյունավետ համախառն պահանջարկով» կամ տնտեսության մեջ ծախսերի ընդհանուր քանակով (Վթարի հետևանքով իջեցված), մասնավոր հատվածը չի կարող արդյունավետ գործել, եթե չլինեին ակտիվ միջամտություններ։ Եթե բիզնեսը կորցնում է կապիտալի հոսքը, աշխատանքից հեռացնում են աշխատողներին։ Այս դեպքում աշխատողները սկսեցին ավելի քիչ հանդես գալ որպես սպառողներ, իսկ սպառողները բիզնեսից ավելի քիչ էին գնում, ինչը հանգեցրեց պահանջարկի նվազմանը և դա առիթ դարձավ աշխատողներին աշխատանքից ազատելու համար։ Այս շղթան կարող էր դադարեցվել միայն արտաքին միջամտության հաշվին։ Երկրորդ, ավելի բարձր եկամուտ ունեցող մարդիկ սպառման ավելի ցածր սահմանային հակում ունեն։ Ավելի ցածր եկամուտ ունեցող մարդիկ հակված են անմիջապես սպառել իրենց եկամուտը`բնակարան, սնունդ, տրանսպորտ և այլն գնելու համար, մինչդեռ շատ ավելի բարձր եկամուտ ունեցող մարդիկ չեն կարող ամեն ինչ սպառել։ Դրա փոխարեն նրանք խնայում են, ինչը նշանակում է, որ փողի շրջապտույտի արագությունը, այսինքն տնտեսության մեջ տարբեր ձևերով եկամտի շրջանառությունը նվազում է։

Բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համախառն պահանջարկի կորը տնտեսության տարբեր ոլորտների անհատական պահանջարկի կորերի գումարն է։ Համախառն պահանջարկը սովորաբար նկարագրվում է որպես հետևյալ չորս բաղադրիչների գումար[4]։

որտեղ՝

  • սպառումն է (հայտնի է նաև որպես սպառողական ծախսեր), որը տրված է ձևով, որտեղ -ը սպառողների եկամուտն է և -ն սպառողների վճարած հարկերը,
  • ներդրումն է
  • կառավարության ծախսերն են,
  • զուտ արտահանումն է, որտեղ
    • համախառն արտահանումն է, և
    • համախառն ներոմուծումը, տրված հետևյալ ձևով՝ .

Այս չորս հիմնական բաղադրիչները, որոնք կարելի է արտահայտել կամ «անվանական» կամ «իրական» արտահայտությամբ, հետևյալն են.

  • անձնական սպառման ծախսեր () կամ «սպառում», տնային տնտեսությունների պահանջարկ, որը նկարագրվում է սպառման ֆունկցիայով։ Սպառման ֆունկցիան հետևյալն է , որտեղ
    • is ինքնավար սպառումն է, -ն սպառման սահմանային հակումն է։
  • Համախառն մասնավոր ներքին ներդրումներ (), օրինակ`ձեռնարկությունների կողմից գործարանների շինարարության վրա կատարված ծախսերը։ Սա ընդունված է, քանի որ մասնավոր հատվածի բոլոր ծախսերը ուղղված են ապագա սպառման համար կատարվող արտադրությանը։
    • Քեյնսյան տնտեսագիտության մեջ ոչ համախառն մասնավոր ներքին ներդրումները կազմում են համախառն պահանջարկի մաս։ Քեյնսյան մոդելը կանխատեսում է ազգային արտադրության և եկամտի նվազում, երբ կան չնախատեսված ներդրումներ։ Այսպիսով, ներդրումների միայն ծրագրված, նախատեսված կամ ցանկալի մասն է () հաշվարկվում է որպես համախառն պահանջարկի մաս։
    • Ներդրումների մակարդակի վրա ազդում են արտադրության ծավալը և տոկոսադրույքը ()։ Հետևաբար դա կարող ենք ներկայացնել հետևյալ ֆունկցիայի ձևով , որտեղ եկամուտը և տոկոսադրույքը ընդունում ենք որպես պարամետր։ Ներդրումների ծավալը ուղիղ համեմատական է արտադրության ծավալին և հակադարձ համեմատական տոկոսադրույքին։ Դա նշանակում է, որ տոկոսադրույքի բարձրացումը կհանգեցնի համախառն պահանջարկի անկմանը։ Տոկոսադրույքների փոխհատուցումը կազմում է ծախսերի մաս, և դրանք բարձրանալուն պես, ինչպես ֆիրմաները, այնպես էլ տնային տնտեսությունները կկրճատեն ծախսերը։ Սրա հետևանքով համախառն պահանջարկի կորը տեղափոխվում է դեպի ձախ, ինչի հետևանքով հավասարակշռված ՀՆԱ-ի մակարդակը նվազում է պոտենցիալ ՀՆԱ-ի մակարդակից։
  • Համախառն պետական գնումներ և սպառման ծախսեր (), որոշվում է որպես , այսինքն՝ պետական ծախսերի և հարկերի տարբերություն։ Պետական ծախսերի ավելացումը կամ հարկերի նվազումը հանգեցնում է ՀՆԱ-ի աճի, քանի որ պետական ծախսերը համախառն պահանջարկի բաղկացուցիչ մաս են։
  • զուտ արտահանում ( և երբեմն ()), որն իրենից ներկայացնում է արտահանման և ներմուխման տարբերությունը։ Սրանով նկարագրվում է ընթացիկ հաշիվը։

Ընդհանուր առմամբ տվյալ պահին առանձին երկրի համախառն պահանջարկը ( կամ ) տրված է հետևյալ ձևով ։

Այս մակրոտնտեսական փոփոխականները կառուցված են տարբեր տեսակի միկրոտնտեսական փոփոխականներից յուրաքանչյուրի գնի հիման վրա, ուստի այդ փոփոխականներն արտահայտվում են (իրական կամ անվանական) արժույթով։

Համախառն պահանջարկի կորեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համախառն պահանջարկի կորի ուսումնասիրությունը կախված է այն հանգամանքից, թե արդյոք այն ուսումնասիրվում է պահանջարկի փոփոխության հիման վրա` որպես եկամտի փոփոխություն, թե ուսումնասիրվում է գների փոփոխության արդյունքում։

Քեյնսյան խաչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համախառն պահանջարկ-համախառն առաջարկ մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն, հատկապես դասագրքերում, «համախառն պահանջարկը» վերաբերում է պահանջարկի կորին, որը նման է Մարշալի առաջարկի և պահանջարկի գրաֆիկին.

Համախառն առաջարկի / պահանջարկի գրաֆիկ

Այսպիսով, մենկ կարող ենք անդրադառնալ «պահանջվող համախառն քանակությունը» ( ինֆլյացիայի իրական կամ ճշգրտված պայմաններում) ցանկացած տրված համախառն միջին գների պայմաններում(օրինակ ՀՆԱ դեֆլյատորը) .

Այս գրաֆիկում, սովորաբար -ն բարձրանում է, երբ գների միջին մակարդակը () նվազում է, ինչպես որ ներկայացված է կորը գրաֆիկում։ Դրա հիմնական տնտեսպես հիմնավորված պատճառն այն է, որ փողի անվանական առաջարկը (Ms) կայուն է, -ի անկումը ենթադրում է, որ փողի իրական առաջարկը () բարձրանում է, որի հետևանքով նվազում է տոկոսադրույքի մակարդակը և ավելանում են ծախսերը։ Այս երևույթը հայտնի է որպես «Քեյնսյան ազդեցություն» .

Համախառն առաջարկի և պահանջարկի տեսությունը օգտագործելով կարող ենք համախառն առաջարկի միջոցով որոշել, թե համախառն պահանջարկի փոփոխությունը ինչպես է ազդում գների մակարդակի և իրական արդյունքների վրա։ Գրաֆիկում -ի բաղադրիչներից որևէ մեկի աճը (տրված -ի պայմաններում) հանգեցնում էe կորի աջ տեղաշարժի։ Սա մեծացնում է արտադրության իրական մակարդակի This () և միջին գների բարձրացմանը (

Սակայն տնտեսական գործունեության տարբեր մակարդակները ենթադրում են արտադրության ծավալների և գների բարձրացման տարբեր համադրություններ։ Քեյնսյան դպրոցի տնտեսագետների մեծամասնության կարծիքով, ինչպես ցույց է տրված, իրական համախառն ներքին արտադրանքի և գործազրկության ցածր մակարդակի պայմաններում փւփոխությունները կհանգեցնեն աշխատատեղերի և իրական արդյունքի աճի։ Եթե տնտական ներուժը մոտենա պոտենցիալ արտադրության մակարդակին գները կբարձրանան ավելի շատ, քան արտադրության ծավալը, քանի որ ավելանում է AD-ն։

-ից բարձր արտադրության մակարդակը չի կարող երկար պահպանվել։ Այս դեպքում -ը արտահայտում է կարճաժամկետ հարաբերությունները։ Եթե տնտեսությունը շարունակի գործել արտադրական հնարավորություններից մեծ չափով, ապա կորը կտեղաշարժվի դեպի ձախ։

Իրադրությունն ավելի բարդ է, եթե -ը ավելի ցածր մակարդակի վրա է։ Նախ ժամանակակից արդյունաբերական տնտեսությունների վրա գների տատանումները քիչ են ազդում։ Այսինքն կորը դժվար կանցնի աջ կամ ներքև։ Երկրորդ, եթե տնտեսությունները տուժեն գների անկման պատճառով (ինչպես Ճապոնիայում), դա կարող է առաջացնել դեֆլյացիա։

Պարտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համախառն պահանջարկի հետքեյնսյան տեսությունը շեշտում է պարտքի դերը, որը համարում է համախառն պահանջարկի հիմնական բաղադրիչ.[5] ոմանք դա անվանում են վարկային ազդակ։ Համախառն պահանջարկը կապված է ծախսերի հետ, լինի դա սպառման, ներդրումների կամ այլ կատեգորիաների։ Ծախսը կապված է եկամտի հետ ՝

Եկամուտ – ծախս = զուտ խնայողություն

Կատարելով վերադասավորում կստանանք՝

Ծախս = եկամուտ – զուտ խնայողություններ = եկամուտ + պարտքի զուտ աճ

Այսինքն՝ դուք ծախսում եք ձեր վաստակածը, ինչպես նաև ձոխառությամբ վերցրածը։ Եփե դուք խախսել եք 110 դոլար և վաստակել եք 100 դոլար, դուք պետք է պարտք վերցնեք 10 դոլար։ Եվ հակառակը, եթե դուք ծախսում եք 90 դոլար և վաստակում 100 դոլար, ապա ունեք 10 դոլար զուտ խնայողություն, կամ պարտքը կրճատել եք 10 դոլարով։

Եթե պարտքը աճում է կամ ՀՆԱ-ի մեջ փոքրանում էպարտքի տոկոսը, ապա դրա ազդեցությունը համախառն պահանջարկի վրա փոքր է։ Ընդհակառակը, եթե պարտքը նշանակալի է, ապա պարտքի աճի դինամիկայի փոփոխությունները կարող են էականորեն ազդել համախառն պահանջարկի վրա։ Պարտքի փոփոխությունը կապված է պարտքի մակարդակի հետ[5]՝ եթե պարտքի ընդհանուր մակարդակը կազմում է ՀՆԱ-ի 10% -ը է, պարքի 1% չվճարելը կհանգեցնի ՀՆԱ-ի 0.1%-ով նվազեցմանը, ինչը վիճակագրական աղմուկ է։ Հակառակը, եթե պարտքի մակարդակը կազմում է ՀՆԱ-ի 300%-ը, ապա պարքի 1% չվճարելը կհանգեցնի ՀՆԱ-ի 3% -ով նվազեցմանը, ինչը նշանակալի է։

Տոկոսադրույքի մակարդակի փոփոխությունները, ըստ պարտքի մակարդակի, նույն ձևով են ազդում համախառն պահանջարկի վրա։ Այսպիսով, երբ տնտեսության մեջ պարտքի մակարդակը մեծանում է, տնտեսությունն ավելի զգայուն է դառնում պարտքի դինամիկայի նկատմամբ, իսկ պարտքային փուչիկները մակրոտնտեսական խնդիր են։ Այս հեռանկարը սերտորեն կապված է Իրվինգ Ֆիշերի պարտքի- դեֆլացիայի տեսության և վարկային պղպջակների (վարկը հանդիսանում է պարտքի խթանման միջոց) հետ, և մշակվել է հետքեյնսյան դպրոցի կողմից[5]։ Եթե յուրաքանչյուր տարի պարտքի ընդհանուր մակարդակը բարձրանում է, ապա այդ գումարի չափով համախառն պահանջարկը գերազանցում է եկամուտը։ Այնուամենայնիվ, եթե պարտքի մակարդակը դադարում է բարձրանալ և փոխարենը սկսում է ընկնել (եթե «պղպջակը պայթում է»), ապա համախառն պահանջարկը պակասում է զուտ խնայողությունների չափով (հիմնականում պարտքերի մարման ձևով)։ Այս երևույթը առաջացնում է համախառն պահանջարկի հանկարծակի անկում, և այս ցնցումը, ինչպես ենթադրվում է, տնտեսական ճգնաժամերի, ինչպես նաև ֆինանսական ճգնաժամերի առաջացման պատճառն է։ Այս դեպքում պետք չէ պարտքի մակարդակի նվազեցում, քանի որ նույնիսկ պարտքի աճի տեմպերի դանդաղումը առաջացնում է համախառն պահանջարկի անկում (համեմատած ավելի բարձր վարկավորման տարվա հետ)[6]։Այս ճգնաժամերն ավարտվում են այն ժամանակ, երբ պարտքի մակարդակը սկսում է նորից աճել, կամ երբ բոլոր պարտքերը կամ դրանց մի մասը մարվում են, կամ հետևյալ դեպքերում՝

Պարտքի տեսանկյունից, պետական բյուջեի դեֆիցիտի ծածկման Քեյնսյան դեղատոմսը տնտեսական ճգնաժամի պայմաններում բաղկացած է պետության զուտ խնայողությունից (պարտքի ավելացման հաշվին) մասնավոր հատվածի պարտքը փոխհատուցելու համար. այսինքն, մասնավոր հատվածի պարտքը փոխարինվում է պետական պարտքով։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիացի տեսաբան Հենրի Հազլիթը պնդում է, որ համախառն պահանջարկը «անիմաստ հասկացություն» է տնտեսական վերլուծության մեջ[7]։Մեկ այլ ավստրիացի Ֆրիդրիխ Հյեկը, գրել է, եր Քեյնսի ուսումնասիրությունը տնտեսության մեջ համախառն հարաբերությունների վերաբերյալ սխալ է՝ պնդելով, որ անկումները պայմանավորված են միկրոտնտեսական գործոններով[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. O'Sullivan, Arthur; Steven M. Sheffrin (2003). Economics: Principles in action. Upper Saddle River, New Jersey 07458: Prentice Hall. էջ 307. ISBN 0-13-063085-3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  2. Sonnenschein, Hugo; Shafer, Wayne (1982). «Market demand and excess demand functions». In Arrow, Kenneth J.; Intriligator, Michael D. (eds.). Handbook of Mathematical Economics. Vol. 2. էջեր 671–672. «The importance of the above results is clear: strong restrictions are needed in order to justify the hypothesis that a market demand function has the characteristics of a consumer demand function. Only in special cases can an economy be expected to act as an 'idealized consumer.' The utility hypothesis tells us nothing about market demand unless it is augmented by additional requirements.»
  3. Chiappori, Pierre-André; Ekeland, Ivar (1999). «Aggregation and Market Demand: An Exterior Differential Calculus Viewpoint». Econometrica. 67 (6): 1437. doi:10.1111/1468-0262.00085. JSTOR 2999567. «...we establish that when the number of agents is at least equal to the number of goods, then any smooth enough function satisfying Walras's Law can be locally seen as the aggregate market demand of some economy, even when the distribution of income is imposed a priori.»
  4. «aggregate demand (AD)». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 Debtwatch No 41, December 2009: 4 Years of Calling the GFC, Steve Keen, December 1, 2009
  6. "However much you borrow and spend this year, if it is less than last year, it means your spending will go into recession." Dhaval Joshi, RAB Capital, quoted in Noughty boys on trading floor led us into debt-laden fantasy
  7. Hazlitt, Henry (1959). The Failure of the 'New Economics': An Analysis of the Keynesian Fallacies (PDF). D. Van Nostrand.[Հղում աղբյուրներին]
  8. Hayek, Friedrich (1989). The Collected Works of F.A. Hayek. University of Chicago Press. էջ 202. ISBN 978-0-226-32097-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]