Մասնակից:Anyut2020/Ավազարկղ33

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղցր թեյ, սառը թեյի հայտնի տեսակ, սովորաբար օգտագործվում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն [1][2](հատկապես տարածված է Հարավային Միացյալ Նահանգներում) և Ինդոնեզիան[3][4]:Քաղցր թեյն առավել հաճախ պատրաստվում է սև թեյին շաքար կամ օշարակ ավելացնելով՝ թեյը եփելիս կամ դեռ տաք վիճակում, չնայած արհեստական քաղցրացուցիչները նույնպես հաճախ են օգտագործվում: Քաղցր թեյը գրեթե միշտ մատուցվում է սառույցով: Այն երբեմն կարող է համեմվել, առավել հաճախ՝ կիտրոնով[1], բայց նաև դեղձով, ազնվամորիով կամ անանուխով[5]: Խմիչքին երբեմն խառնում եմ սոդա` թթվայնությունը նվազեցնելու համար[5]:

Քաղցր թեյը համարվում է որպես տարածաշրջանային կարևոր բաղադրիչ Հարավային Միացյալ Նահանգների և Ինդոնեզիայի խոհանոցներում[6]: Քաղցր թեյի առկայությունը ռեստորաններում և այլ հաստատություններում հասարակության կողմից օգտագործվում է որպես ցուցիչ` գնահատելու համար, թե արդյոք տարածքը կարելի է համարել ԱՄՆ-ի հարավային մաս[7][8][9]: Չնայած քաղցր թեյը կարելի է եփել ավելի քիչ շաքարով և ցածր կալորիականությամբ, քան շատ մրգահյութեր և գազավորված ըմպելիքներ, սակայն դժվար չէ գտնել քաղցր թեյ`մինչև 22 բրիքս (սախարոզի տեսակարար կշիռր ջրում) շաքարի մակարդակով, ինչը կրկնակի մեծ է Կոկա-Կոլա-ում շաքարի պարունակությունից[1][10][11][12][13]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցր թեյը համարվել է շքեղություն` թեյի, սառույցի և շաքարի թանկ լինելու պատճառով[1][2]: Սառույցը, թերևս, բաղադրիչներից ամենարժեքավորն էր, քանի որ այն ժամանակ, երբ սառը խմելու ջրի հասանելիությունը հարաբերական շքեղություն էր, տեղափոխվում էր հեռվից[2]: Իսկ ժամանակակից պայմաններում այն կարելի է արտադրել մեծ քանակությամբ, արագ և էժան[2]:

Սառույցով քաղցր թեյի ամենահին բաղադրատոմսը հրապարակվել է 1879 թվականին՝ Վիրջինիայում ծնված Մարիոն Քեյբլ Թայրիի «Տնային տնտեսությունը Հին Վիրջինիայում» խոհարարական գրքում։ Բաղադրատոմսում ներառված էր կանաչ թեյ, քանի որ այս ժամանակահատվածում սպառվող քաղցր թեյի մեծ մասը կանաչ թեյ էր[1][2]: Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կանաչ թեյի հիմնական աղբյուրները սպառվեցին Միացյալ Նահանգներում (Ճապոնական ներխուժման և կանաչ թեյի արտադրությամբ զբաղվող տարածքների օկուպացիայի պատճառով), նրանք ստիպված էին գնել թեյը բացառապես բրիտանական Հնդկաստանից, որը սև թեյ էր արտադրում: Ամերիկացիները դուրս եկան պատերազմից հիմնականում սև թեյ խմելով[14]։ Քաղցր թեյը ժամանակին օգտագործվել է պունշի տեսքով, որը խառնվում էր անանուխի և սերուցքի համով լիկյորի հետ[2]:

2003 թվականին, ենթադրաբար, որպես ապրիլմեկյան կատակ, Ջորջիայի Ներկայացուցիչների պալատը օրինագիծ է ներկայացրել, որը նախատեսում էր «բարձր և ծանրացնող բնույթի զանցանք» ռեստորանում սառույցով թեյ վաճառելու և միևնույն ժամանակ ճաշացանկում սառույցով քաղցր թեյ չառաջարկելու համար: Օրինագիծն այդպես էլ քվեարկության չի դրվել [15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Glock, Allison (2008-07-01), Sweet Tea:A Love Story, Garden & Gun
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Tomlinson, Tommy, «Sweet Tea», Our State North Carolina
  3. «Indonesians grow sweet on sugarless tea». Nikkei Asian Review (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019-08-31-ին.
  4. Post, The Jakarta. «Enjoy these cheap eats on your 'mudik' through Java». The Jakarta Post (անգլերեն). Վերցված է 2019-08-31-ին.
  5. 5,0 5,1 Kinsman, Kat (2007-06-28), «Southern Sweet Tea», SlashFood, AOL
  6. Powers, Sean. «Sweet Tea: A History Of The 'Nectar Of The South'» (անգլերեն). Վերցված է 2018-07-07-ին.
  7. Jacobs, Frank. «The Sweet Tea Line - the Real Border Between North and South». Big Think. Վերցված է 2018-07-07-ին.
  8. «The Science of Sweet Tea – The Science of the South». www.scienceofthesouth.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-07-07-ին.
  9. «The Sweet Tea Line». Texas Monthly (ամերիկյան անգլերեն). 2016-04-01. Վերցված է 2018-07-07-ին.
  10. Klineman, Jeffrey (2007-08-08), «I Wish I Lived in a Land of Lipton … What makes Southern sweet tea so special?», Slate, The Slate Group
  11. «Large Coke(32oz), McDonald's». Large Coke(32oz), McDonald's. Live Strong. Վերցված է 6 October 2011-ին.
  12. «Large Sweet Tea(32oz), McDonald's». Large Sweet Tea(32oz), McDonald's. Live Strong. Վերցված է 6 October 2011-ին.
  13. «Large Orange Juice(21oz), McDonald's». Large Orange Juice(21oz), McDonald's. Վերցված է 6 October 2011-ին.
  14. «History of Iced Tea, History of Sweet Tea». Whatscookingamerica.net. Վերցված է 2012-05-07-ին.
  15. HB 819 – Food service establishments; serving tea; requirements

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]